Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

2023թ.-ի ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների «Սպարտակիադա» մարզական միջոցառման հանրապետական եզրափակիչ փուլում ընդհանուր թիմային հաշվարկով 2-րդ տեղը գրավելու համար (մարզերի մեջ՝ առաջինը) Լոռու մարզն արժանացել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվոգրի, գավաթի, ԿԳՄՍ նախարարության կողմից տրվել է նաև մարզագույք: Հաղթողներին ու մրցանակակիրներին պարգևատրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Եղի՛ր ուժ մեր երկրի համար 29.11.2023
Դեկտեմբերի 1-ին, ժամը 11․00-ին, «Եղի՛ր ուժ մեր երկրի համար» իրազեկման արշավի շրջանակում, Վանաձորի «Հայքի» հրապարակում տեղի կունենա միջոցառում՝ պարեկային ծառայությունում կանանց ներգրավվածության բարձրացման նպատակով: Հրավիրում ենք բոլորին՝ մասնակցելու միջոցառմանն ու առավել մանրամասն ծանոթանալու ընդունելությանն առնչվող մանրամասների։

Սպորտլանդիա՝ «Առողջ մարմնում առողջ հոգի» 24.11.2023
Վանաձորի Ակսել Բակունցի անվան թիվ 7 հիմնական դպրոցում անցկացվեց «Առողջ մարմնում առողջ հոգի» խորագրով սպորտլանդիա` Վանաձորի թիվ 7, թիվ 16, թիվ 27, թիվ 28, թիվ 30 և Դարպասի միջնակարգ դպրոցների միջև: Սպորտլանդիան կազմակերպվել էր ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմի և Վանաձորի աթլետիկայի մարզադպրոցի մարզիչ Ակսել Հակոբյանի ջանքերով: Մրցավարական հանձնաժողովի կազմում ընդգրկված էին Վանաձորի աթլետիկայի մարզադպրոցի ներկայացուցիչները:

Անտառապատման ու բնապահպանական կրթական ծրագրերն ուշադրության կենտրոնում են 24.11.2023
ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանը և Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը Լոռու մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Արուս Թումանյանի, «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի հայաստանյան համակարգող Ռուզաննա Առուստամյանի, Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանի և պատասխանատու այլ պաշտոնյաների հետ այսօր այցելել են Մարգահովիտ բնակավայրում գտնվող «Հրանտ Դինքի» հիշատակի անտառ:

Քաղաքացիների ընդունելություն՝ Լոռու մարզպետարանում 22.11.2023
Այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն անց է կացրել քաղաքացիների ընդունելություն: Ա. Խաչատրյանին դիմել է թվով տասը քաղաքացի՝ մարզի տարբեր բնակավայրերից, սոցիալական աջակցության, զբաղվածության ապահովման, միջհամայնքային տրանսպորտի գործարկման և այլ հարցերով: Ընդունելությանը ներկա են եղել նաև մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ՝ քաղաքացիներին մասնագիտական խորհրդատվություն տալու, ուղղորդելու նպատակով:

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հետ ներկա է եղել Գյուլագարակ համայնքում կազմակերպված միջոցառում-քննարկմանը՝ նվիրված ռազմական գործողությունների ժամանակ զինծառայողների և քաղաքացիական անձանց խախտված իրավունքների պաշտպանությանը: Միջոցառումը կազմակերպվել էր «Արփի» հասարակական կազմակերպության, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի նախաձեռնությամբ և Լոռու մարզպետի աշխատակազմի, Գյուլագարակ համայնքի և դպրոցի կոլեկտիվի աջակցությամբ: