Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քաղաքացիների դիմումների ընդունումը շարունակվում է

Քաղաքացիների դիմումների ընդունումը շարունակվում է 24.07.2024

Լոռու մարզի աղետից տուժած բնակավայրերում շարունակվում է քաղաքացիների դիմումների ընդունումը։ Գործընթացի կազմակերպմանն աջակցում են նաև Լոռու մարզպետի աշխատակազմի մասնագետները։ Ինչպես հայտնի է, ՀՀ կառավարության 04․07․2024 թ․ «Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով աղետի գոտում ֆիզիկական անձանց պատճառված վնասի փոխհատուցման կարգը հաստատելու մասին» N 1043-Ն որոշման համաձայն շահառուների (ֆիզիկական անձանց) փոխհատուցման տրամադրման գործընթացը կազմակերպելու նպատակով Ալավերդու համայնքապետարանում, Քարկոփ բնակավայրի մանկապարտեզի շենքում, Տաշիրի, Գյուլագարակի և Փամբակի համայնքապետարաններում ստեղծված աշխատանքային խմբերն իրականացնում են դիմումների ընդունում: Դիումների ընդունումը կշարունակվի մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ։

Հանդիպում Վանաձոր համայնքում` ԼՂ֊ից բռնի տեղահանված քաղաքացիների հետ

Հանդիպում Վանաձոր համայնքում` ԼՂ֊ից բռնի տեղահանված քաղաքացիների հետ 24.07.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հանձնարարությամբ մարզի համայնքներում շարունակվում են հանդիպումները ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիների հետ: Վանաձոր համայնքում հերթական հանդիպումն անցկացվել է հուլիսի 22-ին Վանաձորի Էդ. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում: Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, համայնքապետարանի այլ պատասխանատու պաշտոնյաներ, ՄՍԾ Վանաձորի մասնաճյուղի տնօրեն Լուսինե Աքմաքչյանը ներկայացրել են Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը, անդրադարձել նաև զբաղվածության ապահովման հնարավորություններին, քաղաքացիների լիարժեք ինտեգրմանն առնչվող մի շարք հարցերի:

Հանդիպում Տաշիր համայնքում` ԼՂ֊ից բռնի տեղահանված քաղաքացիների հետ

Հանդիպում Տաշիր համայնքում` ԼՂ֊ից բռնի տեղահանված քաղաքացիների հետ 23.07.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հանձնարարությամբ հուլիսի 22-ին Տաշիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում Տաշիր համայնքի ղեկավար Էդգար Արշակյանի գլխավորությամբ և համայնքապետարանի աշխատակազմի ու միասնական սոցիալական ծառայության պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ հերթական հանդիպումն է անցկացվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Տաշիր համայնքում բնակություն հաստատած քաղաքացիների հետ։ Համայնքի ղեկավարի կողմից ներկայացվել է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը, ինչպես նաև տեղեկատվություն է տրամադրվել համայնքների ենթակառուցվածքների և զբաղվածության հնարավորությունների մասին։ Կ. Արշակյանը նշել է, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների առաքելությունը մեկն է՝ նպաստել ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների ինտեգրմանը նոր միջավայրում և ստեղծել անհրաժեշտ պայմաններ՝ վերջիններիս արագ ինտեգրման համար:

Մարզի ղեկավարն աշխատանքային այց է իրականացրել Տաշիրի բժշկական կենտրոն

Մարզի ղեկավարն աշխատանքային այց է իրականացրել Տաշիրի բժշկական կենտրոն 23.07.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը հուլիսի 23-ին այցելել է Տաշիրի բժշկական կենտրոն: Մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ռուզաննա Պողոսյանի, բժշկական կենտրոնի տնօրեն Վահե Անախասյանի ուղեկցությամբ մարզպետը շրջայց է իրականացրել բուժհաստատությունում, ծանոթացել այստեղ մատուցվող բժշկական ծառայություններին, բուժսարքավորումներով հագեցվածությանը, ընթացիկ աշխատանքներին, հրատապ լուծումներ պահանջող խնդիրներին, նախատեսվող ծրագրերին:

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 23.07.2024

Լոռու մարզում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների հարգելի՛ ներկայացուցիչներ, հուլիսի 30-ին՝ ժամը 11․00-ին, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ մարզպետարանի խորհրդակցությունների դահլիճում տեղի կունենա «Լոռու մարզպետին կից հասարակական կազմակերպություններից և մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբի» ընդլայնված նիստը:

Քննարկվել է աղետի գոտում իրականացվող աշխատանքների և տրված հանձնարարականների ընթացքը

Քննարկվել է աղետի գոտում իրականացվող աշխատանքների և տրված հանձնարարականների ընթացքը 22.07.2024

Հուլիսի 20֊ին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը աղետի գոտում իրականացվող աշխատանքների և տրված հանձնարարականների ընթացքը քննարկելու նպատակով Ալավերդու համայնքապետարանում խորհրդակցություն է անցկացրել: Ներկա են եղել մարզպետի տեղակալներ Գոռ Ասրյանը, Հովհաննես Ավետիսյանը, Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի, Ալավերդու համայնքապետարանի, պատասխանատու այլ կառույցների ներկայացուցիչներ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-03-20 17:35:20