Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անցկացվեց «Գյուղական համայնքների զարգացում» թեմայով երրորդ ամենամյա համաժողովը

Անցկացվեց «Գյուղական համայնքների զարգացում» թեմայով երրորդ ամենամյա համաժողովը 10.10.2022

Լոռու մարզի ՔՈԱՖ սմարթ կենտրոնում արդեն երրորդ անգամ անցկացվեց «Գյուղական համայնքների զարգացում» թեմայով համաժողովը, որի ընթացքում Հայաստանի բոլոր մարզերից և Արցախից ժամանած ձեռներեցները ներկայացրեցին իրենց կողմից մատուցվող ծառայություններն ու արտադրանքը, հանդես եկան նոր բիզնես գաղափարներով։ Համաժողովը կազմակերպել էր «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ)՝ համագործակցելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Լոռու մարզպետարանի և այլ գործընկեր կառույցների հետ։

Վանաձորի տարեցների տան բակում բարերարների պատվին հուշքար տեղադրվեց

Վանաձորի տարեցների տան բակում բարերարների պատվին հուշքար տեղադրվեց 10.10.2022

Տարեցների միջազգային օրվա միջոցառումների շրջանակներում Հայ Օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի նախաձեռնությամբ հանդիսավորությամբ բացվեց Վանաձորի տարեցների տան երկարամյա բարերարներ Գէորգ և Սիրվարդ Գարամանուկներին նվիրված հուշաքար: Հուշաքարի բացման արարողությանը ներկա էին Հայ Օգնության ֆոնդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Բագրատ Սարգսյանը, «Վանաձորի տարեցների տուն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Էդիկ Կարապետյանը, Լոռու մարզպետի խորհրդական Տիգրան Հովսեփյանը, Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը, ոլորտի ներկայացուցիչներ, Վանաձորի տարեցների տան բարեկամներ, հյուրեր:

Տաշիրում մեկնարկել են «Երեմյան Ֆարմի» նախադեպը չունեցող մասշտաբային գյուղատնտեսական նախագծի շինաշխատանքները

Տաշիրում մեկնարկել են «Երեմյան Ֆարմի» նախադեպը չունեցող մասշտաբային գյուղատնտեսական նախագծի շինաշխատանքները 10.10.2022

Լոռու մարզի Տաշիր խոշորացված համայնքի Մեծավան բնակավայրում տեղի է ունեցել «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունների խմբի «Երեմյան ֆարմ» նոր կառուցվող անասնաբուծական համալիրի հիմքում «Ժամանակի պարկուճով» առաջին քարե բլոկի տեղադրումը, որով և մեկնարկել են ֆերմայի շինարարական աշխատանքները։ Ներդրումային այս ծրագրի ընդհանուր արժեքը 31 մլն ԱՄՆ դոլար է: Մարզի և մասնավորապես խոշորացված համայնքի համար այս չափազանց կարևոր միջոցառմանը մասնակցել են ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, փոխնախարար Արման Խոջոյանը, Լոռու փոխմարզպետ Գոռ Ասրյանը, «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը, Եվրասիական զարգացման բանկի (EDB) Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Արմեն Մելկիկյանը, Տաշիր խոշորացված համայնքի ղեկավար Էդգար Արշակյանը, մարզպետարանի պաշտոնյաներ:

«Քո արվեստը դպրոցում. մասնագիտության որոնումներում»

«Քո արվեստը դպրոցում. մասնագիտության որոնումներում» 07.10.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Երախաների հատուկ ստեղծագործական կենտրան» ՊՈԱԿ-ը 2022 թ. իրականացնում է «ՔՈ ԱՐՎԵՍՏԸ ԴՊՐՈՑՈՒՄ. մասնագիտության որոնումներում» հանրապետական ծրագիրը: Ծրագիրը միտված է երեխաների մասնագիտական կողմնորոշմանը, հոգևոր զարգացմանը, արվեստի ճյուղերի ճանաչմանն ու հայ արվեստագետների հանրային ճանաչելիության բարձրացմանը:

«Ուսուցչի օրվա» կապակցությամբ պարգևատրվել են մարզի մի խումբ վաստակաշատ ուսուցիչներ

«Ուսուցչի օրվա» կապակցությամբ պարգևատրվել են մարզի մի խումբ վաստակաշատ ուսուցիչներ 06.10.2022

վաստակաշատ ուսուցիչներ «Ուսուցչի օրվա» կապակցությամբ Լոռու մարզպետարանում հյուրընկալվել էին մի խումբ վաստակաշատ ուսուցիչներ: Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի և իր անունից նրանց շնորհավորել է փոխմարզպետ Գոռ Ասրյանը՝ ընդգծելով ուսուցչի աշխատանքի կարևորությունը պետության և հասարակության համար: - Հարգարժա՛ն ուսուցիչներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ, անսպառ ուժ ու եռանդ եմ մաղթում: Ձեր կրթած ու դաստիարակած, հայրենասեր սաներն այսօր, թշնամուն դեմ առ դեմ կանգնած, խիզախորեն պաշտպանում մեր սրբազան Հայրենիքի սահմաններն ու պահպանում մեր անդորրը։ Մաղթում եմ ձեզ խաղաղ, բեղմնավոր մանկավարժական գործունեություն և ամուր առողջություն, - մասնավորպես ասել է Գ. Ասրյանը:

Դարպասի միջնակարգ դպրոցը «Սմարթ» դասասենյակ ունի

Դարպասի միջնակարգ դպրոցը «Սմարթ» դասասենյակ ունի 06.10.2022

Ուսուցչի օրը» Դարպաս բնակավայրի միջնակարգ դպրոցում նշանավորվեց «Սմարթ» դասասենյակի բացմամբ։ Դպրոցականների կրթության որակը բարելավելու և նորաբաց «Սմարթ» դասասենյակի հնարավորություններն ավելացնելու նպատակով «Ջենեսիս Արմենիա» հիմնադրամը դպրոցին է նվիրել ինտերակտիվ խելացի գրատախտակ և հոգացել դասասենյակի հատակի երեսպատման ծախսերը։ Այլ բարերարների օժանդակությամբ էլ դասասենյակը հագեցվել է ժամանակակից համակարգիչներով։ Դասասենյակի ընդհանուր նորոգումը կիրականացվի դպրոցի կողմից տնտեսված միջոցների հաշվին:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 12:46:13