Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈՒՆ 18.12.2023
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը կանցկացնի քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ընդունելությանը մասնակցելու համար քաղաքացիները կարող են մինչև ս/թ դեկտեմբերի 22-ը՝ աշխատանքային օրերին, ժամը՝ 10։00-17։00-ը նախապես հերթագրվել՝ զանգահարելով մարզպետի օգնական Տիգրան Խաչատրյանին՝ 0322-4-35-33 հեռախոսահամարով։

Հանդիսավորությամբ նշվել է Վլադիմիր Ռապացկու 95-ամյակը 18.12.2023
Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, մարզպետի խորհրդական Կարեն Ավետիսյանը, մարզպետի աշխատակազմի պատասխանատու այլ պաշտոնայներ, ներկա են գտնվել վաստակաշատ դիրիժոր և մանկավարժ, զինվորական և քաղաքային փողային նվագախմբերի հիմնադիր և ղեկավար Վլադիմիր Ռոմանի Ռապացկու 95-ամյակին նվիրված հոբելյական համերգին։

Այսօր Լոռու մարզպետարանում անցկացվեց Լոռու մարզպետին կից Հասարակական կազմակերպություններից և մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբի այս տարվա վերջին նիստը: Նիստը վարում էր Լոռու մարզպետի տեղակալ, աշխատանքային խմբի ղեկավար Հովհաննես Ավետիսյանը: Օրակարգի առաջին հարցով ներկայացվեց ամփոփ տեղեկատվություն մարզպետի աշխատակազմի և հասարակական կազմակերպությունների, այլ պատկան կառույցների կողմից ԼՂՀ բռնի տեղահանված քաղաքացիներին աջակցելու նպատակով իրականացված աշխատանքների մասին:

ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ 15.12.2023
ԼՂ հարգելի հայրենակիցներ, հիշեցնում ենք, որ այսօր՝ դեկտեմբերի 15-ին, առաջնային սպառողական ծախսերը հոգալու համար նախատեսված 50 հազար դրամ աջակցության ծրագրի դիմումների ընդունման վերջնաժամկետն է։ Նշված ծրագրի շրջանակում պայմաններին համապատասխանող անձինք դիմումները կարող են լրացնել՝ մուտք գործելով նշված հղումով՝ https://50.socservice.am Դիմումի լրացման քայլերի հաջորդականությունը ներկայացված է հետևյալ հղումով՝ https://www.mlsa.am/news/539։

Մարզպետի շնորհավորագիր՝ ՀՀ վաստակավոր արտիստ Արամ Մխիթարյանին 14.12.2023
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր ընդունել և ծննդյան 65-ամյակի կապակցությամբ շնորհավորագիր է հանձնել Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալակիր, «Արտավազդ» մրցանակակիր Արամ Մխիթարյանին: Մարզի ղեկավարը բարձր է գնահատել սիրելի արտիստի վաստակը և մաղթել ստեղծագործական նորանոր վերելքներ:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 14.12.2023
Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը Գերմանիայի Միջազգային Համագործակցության Ընկերության հետ համատեղ մեկնարկել է դրամաշնորհային ծրագիր ուղղված կանանց, երեխաներին, երիտասարդներին ծառայող հանրային/հասարակական հաստատություններին։