Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Երևանի Հրազդան մարզադաշտում անցկացվեց «Սպարտակիադա» մարզական միջոցառման հնգամարտի հանրապետական փուլը՝ հանրապետության բոլոր մարզերի և Երևանի հաղթող թիմերի միջև: Ծավալված հետաքրքիր և անզիջում պայքարում լոռեցիները չնչին միավորներով զիջեցին Երևանի թիմին և գրավեցին պատվավոր երկրորդ տեղը: Երրորդ տեղում շիրակցիներն էին: Թիմը մրցավայր էր ժամանել մարզիչներ Աքսել Հակոբյանի և Սերգեյ Գիքինյանի ղեկավարությամբ:
Ցերեկույթ՝ նվիրված Սերգեյ Հարությունյանի ծննդյան 70-ամյակին 04.05.2023
Լոռու մարզային գրադարանում անցկացվեց ՎՊՀ արվեստի և սպորտի ամբիոնի պրոֆեսոր, «Բիայնա» երգչախմբի խմբավար Սերգեյ Հարությունյանի ծննդյան 70-ամյակին նվիրված ցերեկույթ։ Միջոցառմանը ներկա էին Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, մարզպետարանի պաշտոնյաներ, հյուրեր։ Միջոցառման ընթացքում անդրադարձ կատարվեց խմբավարի կյանքին, գործունեությանը, հնչեցին շնորհավորանքներ և գնահատանքի խոսքեր։
Հայտարարություն 04.05.2023
Ուշադրություն բոլոր արկածներ փնտրողներին, մշակույթի և բնության սիրահարներին ու գուրմաններին: Փնտրո՞ւմ եք եզակի և անմոռանալի ճամփորդություն Հայաստանում․ ձեզ ենք ներկայացնում «Ճանաչիր Հայաստանը» մարզային զբոսաշրջային ցուցահանդեսը։ Սա բացառիկ հնարավորություն է ծանոթանալու լավագույնին, որն ունի Հայաստանը։ ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեն մայիսի 27-ին և 28-ին հրավիրում է բոլորիդ մասնակցելու ցուցահանդեսին, որտեղ դուք հնարավորություն կունենաք ծանոթանալու Հայաստանի մարզերի հարուստ մշակութային ժառանգությանը, խոհանոցին, հրաշագեղ բնությանն ու արկածային տուրիզմի հնարավորություններին։
Մարզի ղեկավարը Տաշիր խոշորացված համայնքում հետևել է իրականացվող շինաշխատանքների ընթացքին 04.05.2023
Տաշիր խոշորացված համայնքում 2022 թ.-ին նախատեսված է եղել իրականացնել 20 սուբվենցիոն ծրագիր՝ ընդհանուր մոտ 1 մլրդ. 238 մլն. դրամ պայմանագրային արժեքով: Որոշ ծրագրեր, թեև տեղափոխվել են 2023 թ., սակայն առաջիկայում ավարտին կհասցվեն: Մարզպետ Արամ Խաչատրյանը մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Մհեր Խեչումյանի, համայնքի ղեկավար Էդգար Արշակյանի, մի խումբ պատասխատու պաշտոնայների ուղեկցությամբ այսօր Սարատովկա, Մեծավան, Սարչապետ, Նորաշեն, Տաշիր բնակավայրերում հետևել է շինաշխատանքների ընթացքին:
Ինչպես Լոռու մարզի մյուս բնակավայրերում, Տաշիր խոշորացված համայնքում ևս բուռն կերպով շինաշխատանքներ են ընթանում: Սուբվենցիոն միջոցներով իրականացվող ծրագրերին զուգահեռ, պետբյուջեի միջոցներով այլ կապիտալ շինաշխատանքներ ևս ընթանում են, որոնք մեծ կարևորություն ունեն համայնքի համար: Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը Տաշիր խոշորացված համայնք կատարած աշխատանքնային այցի շրջանակներում հետևել է ՀՀ պետբյուջեի ֆինանսավորմամբ Մեդովկա բնակավայրում կառուցվող մոդուլային տիպի դպրոցի շինաշխատանքների ընթացքին: Մինչև սեպտեմբեր ամբողջովին ավարտին կհասցվեն դպրոցի կառուցման աշխատանքները: 125 երեխայի համար նախատեսված ժամանակակից դպրոցը կունենա համակարգչային սենյակ, ընթերցասրահ, սպորտդահլիճ և այլն: Ի դեպ, նույն ծրագրի շրջանակներում մոդուլային տիպի դպրոց է կառուցվում նաև Հագվի բնակավայրում:
Համապետական շաբաթօրյակը՝ Լոռու մարզում 02.05.2023
Լոռու մարզի 11 խոշորացված համայնքների բոլոր բնակավայրերում ապրիլի 29-ին համապետական շաբաթօրյակը մեկնարկել էր վաղ առավոտյան: Համապետական շաբաթօրյակի կազմակերպչական աշխատանքներն իրականացրել և գործընթացը համակարգել է Լոռու մարզպետի աշխատակազմը: Մարզի տարածքում, ըստ նախնական ուսումնասիրությունների առկա է եղել 30 չարտոնված աղբավայր, ինչպես նաև աղտոտված վայրեր, որոնք օրվա ընթացքում մաքրվել են: Հատկապես լուրջ ուշադրություն է դարձվել զբոսաշրջային վայրերին, պատմամշակութային հուշարձանների, ճանապարհամերձ տարածքներին: