Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետի ուղերձը Ոստիկանության օրվա կապակցությամբ 15.04.2014
Հարգելի ոստիկաններ: Ջերմորեն շնորհավորում եմ Ձեր մասնագիտական տոնը: Ձեր դժվարին, անչափ պատասխանատու աշխատանքը իրավամբ ծառայություն է մեր ժողովրդին, պետությանը, հանրության բոլոր շերտերին: Դա ծառայություն է ժամանակակցին՝ ապահովելու համար կարգն ու օրենքը, սահմանադրորեն յուրաքանչյուր քաղաքացուն վերապահված իրավունքները:

Վեհ առաքելություն՝ մայրություն 04.04.2014
Հարգելի մայրեր, սիրելի կանայք, քույրեր: Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մայրության ու գեղեցկության տոնի կապակցությամբ: Այս հիասքանչ տոնը ևս մեկ առիթ է խոսելու Ձեր նկատմամբ ունեցած մեր անսահման սիրո ու նվիրվածության մասին, կարևորելու Ձեր բացառիկ կենսատու դերը: Պատահական չէ, որ տոնը քրիստոնեական արմատներ ունի՝ Սուրբ Աստվածածնի Ավետման խորհրդով:

Միշտ լինեք հմայիչ ու գեղեցիկ 06.03.2014
Թանկագին մայրեր, քույրեր Դարձյալ գարուն է և կրկին բնության զարթոնքի հետ ձեր տոնն է: Մարտի 8-ը մեզ համար առիթ է՝ արտահայտելու մեր երախտագիտությունը ձեզ և վերահաստատելու մեր պատրաստակամությունը՝ անելու ավելին հանուն մեր մայրերի, մեր կանանց, քույրերի ու դուստրերի:

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Հայոց բանակի օրվա կապակցությամբ 24.01.2014
Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ Հայոց բանակի օրը: Մեր բանակը դարձավ 22 տարեկան, սա բոլորիս տոնն է: 1992թ. հունվարի 28-ին կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» արդեն պատմական դարձած որոշումը՝ դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը:

Ամանորի շնորհավորանք 28.12.2013
Հարգելի՛ լոռեցիներ, թանկագի՛ն բարեկամներ: Մոլորակի համար պատմություն է դառնում 2013 թվականը, որը մեր երկրի ու նրա պետականության պատմության, ժողովրդի կյանքում ու նրա հիշողության մեջ արձանագրվում է որպես շրջադարձային լուրջ մարտահրավերների և ծրագրված բարեփոխումների կատարման տարի: