Հայտարարություններ
Թափուր աշխատատեղեր
- Լոռու մարզպետարանի քաղաքացիական ծառայության 2020 թ.,2021թ,2022թ.,2023թ. ,2024թ.թափուր հաստիքներ
- Լոռու մարզի համայնքների 2021թ.,2022թ.,2023թ.,2024թ.թափուր հաստիքները
- Մարզային ենթակայության պետական բժշկական հաստատությունների 2020թ.,2021թ,2022թ,2023թ.,2024թ.թափուր հաստիքները
- Մարզային ենթակայության պետական հանրակրթական ուսումն. հաստատ. 2022թ,2023թ.,2024թ.,2025թ. թափուր հաստիքները
- Մարզային ենթակայության պետական հանրակրթական ուսումն. հաստատ. տնօրենների/համակարգողների թափուր հաստիքները (2023թ.փետրվարից)
- Համայնքային ենթակայության ՀՈԱԿ-ների 2022թ., 2023թ.,2024թ,2025թ.. թափուր հաստիքները
- Մարզային ենթակայության ՊՈԱԿ-ների 2020թ,2021թ..2024թ. թափուր հաստիքները
- Լոռու մարզպետարանի քաղ. ծառայության ժամանակավոր 2018թ.,2019թ,2020թ.2021թ.,2022թ.,2023թ.,2024թ.թափուր հաստիքներ
ԱԼԱՎԵՐԴՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ` ԱԼԱՎԵՐԴՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎՅԱԼ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Ալավերդու քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի առաջին կարգի մասնագետ (ծածկագիր` 3.2-13)
Ալավերդու քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի առաջին կարգի մասնագետ (ծածկագիր` 3.2-13)
Քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի երկրորդ կարգի մասնագետը ենթակա և հաշվետու է բաժնի պետին, կատարում է նրա հանձնարարականները, չունի իրեն ենթակա աշխատողներ, չունի աշխատանքների կազմակերպման, ծրագրման, համակարգման, ղեկավարման և վերահսկման լիազորություններ, իրականացնում է բաժնի փաստաթղթային շրջանառության, պահպանության և արխիվացման, դիմում-բողոքների ուսումնասիրության գործընթացի կազմակերպման, ստացվող գրությունների պատասխանների կազմման աշխատանքներ, իր լիազորությունների սահմաններում մասնակցում է քաղաքաշինական, բնապահպանական և աշխատանքային ծրագրերի մշակման, կազմման աշխատանքներին, իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ, պատասխանատվություն է կրում իրավական ակտերի պահանջները և իրեն վերապահված լիազորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու կամ վերազանցելու համար: Բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է հիմնախնդիրների լուծմանը:
Աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի առաջին կարգի մասնագետը ունի այլ իրավունքներ ու պարտականություններ՝ համաձայն պաշտոնի անձնագրի:
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է ունենալ`
առնվազն միջնակարգ կրթություն` առանց աշխատանքային ստաժի.
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Տեղական ինքնակառավարման մասին», «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, «Հողային օրենսգրքի», աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավաական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.
համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
ռուսերեն լեզվի իմացություն:
Մրցույթին մասնակցելու համար դիմողները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
ա) գրավոր դիմում (տրվում է հանձնաժողովի անունով),
բ) համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնն զբաղեցնելու համար քաղաքացու մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի (ների), վկայականի (ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին,
գ) հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 1801-Ն հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով,
դ) հայտարարություն այն մասին, որը ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ,
ե) <<Համայնքային ծառայության մասին>> ՀՀ օրենքի 12–րդ հոդվածի <<ե>> կետի պահանջը բավարարելու նպատակով արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենները կամ համապատասխան տեղեկանք,
զ) մեկ լուսանկար (3x4 չափսի),
է) անձնագրի պատճենը:
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով: Փաստաթղթերն ընդունվում են Ալավերդու քաղաքապետարանի աշխատակազմում և Լոռու մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչությունում ամեն օր, ժամը 1000-ից մինչև 1800-ը` բացի շաբաթ, կիրակի օրերից: Ներկայացվող փաստաթղթերի պատճեների հետ միասին անհրաժեշտ է ներկայացնել նաև դրանց բնօրինակները: Ներկայացրած փաստաթղթերի պատճեները ետ չեն վերադարձվում:
Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարին ծանոթանալու համար կարող են դիմել Ալավերդու քաղաքապետարանի աշխատակազմ (ք. Ալավերդի, հեռ.` 0253-2-41-02) և Լոռու մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչություն (1-ին հարկ, հեռ.` 0322-2-21-04):
Մրցույթը կկայանա 2012թ. նոյեմբերի 22-ին ժամը 1300-ին` Ալավերդու քաղաքապետարանում:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2012թ. նոյեմբերի 2-ը:
Հայտարարված է` 19.10.2012
Վերջին ժամկետը` 02.11.2012
Պատասխանատու անձ` Դ.Մանուչարյան
Հասցե` ք.Վանաձոր, Մարզպետարանի շենք, 1-ին հարկ
Հեռ.` 4-09-27