Հայտարարություններ
Թափուր աշխատատեղեր
- Լոռու մարզպետարանի քաղաքացիական ծառայության 2020 թ.,2021թ,2022թ.,2023թ. ,2024թ.թափուր հաստիքներ
- Լոռու մարզի համայնքների 2021թ.,2022թ.,2023թ.,2024թ.թափուր հաստիքները
- Մարզային ենթակայության պետական բժշկական հաստատությունների 2020թ.,2021թ,2022թ,2023թ.,2024թ.թափուր հաստիքները
- Մարզային ենթակայության պետական հանրակրթական ուսումն. հաստատ. 2022թ,2023թ.,2024թ.,2025թ. թափուր հաստիքները
- Մարզային ենթակայության պետական հանրակրթական ուսումն. հաստատ. տնօրենների/համակարգողների թափուր հաստիքները (2023թ.փետրվարից)
- Համայնքային ենթակայության ՀՈԱԿ-ների 2022թ., 2023թ.,2024թ,2025թ.. թափուր հաստիքները
- Մարզային ենթակայության ՊՈԱԿ-ների 2020թ,2021թ..2024թ. թափուր հաստիքները
- Լոռու մարզպետարանի քաղ. ծառայության ժամանակավոր 2018թ.,2019թ,2020թ.2021թ.,2022թ.,2023թ.,2024թ.թափուր հաստիքներ
ՀՀ Լոռու մարզպետարանը (այսուհետ` Մարզպետարան) հայտարարում է Մարզպետարանի աշխատակազմում քաղաքացիական ծառայության հետևյալ կրտսեր թափուր պաշտոնն զբաղեցնելու մասին
1. Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների գործունեության համակարգման բաժնի առաջին կարգի մասնագետ (ծածկագիր` 65-4.1-32)
1. Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների գործունեության համակարգման բաժնի առաջին կարգի մասնագետ (ծածկագիր` 65-4.1-32)
Մասնակցում է Մարզում գործող հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների (այսուհետ` ՀԳՄՏՍ) հետ տարվող, Մարզի տարածքում ոստիկանության և ազգային անվտանգության, ինչպես նաև զինապարտների հաշվառման, զորակոչի, զորահավաքի և վարժական հավաքների, քաղաքացիական պաշտպանության և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպման, արտակարգ իրավիճակների վերացման, տարերային և տեխնոլոգիական աղետների կանխման, վտանգի նվազեցման և հետևանքների վերացման ուղղությամբ կազմակերպվող և համակարգվող, հարկային մարմինների գործունեության, կապի, էլեկտրամատակարարման, ջրահեռացման և գազամատակարարման ծագած խնդիրների լուծման առնչությամբ համապատասխան ՀԳՄՏՍ-ի ղեկավարներից սահմանված կարգով ստացված տեղեկատվության մշակման աշխատանքներին: Իրականացնում է Վարչության փաստաթղթաշրջանառության վարման, փաստաթղթային սպասարկման աշխատանքները, ինչպես նաև սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`
* առնվազն միջնակարգ կրթություն:
***
Դիմող ՀՀ քաղաքացիները Մարզպետարան պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
* գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
* կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները),
* աշխատանքային գրքույկի պատճենը (ունենալու դեպքում),
* քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու հավաստագրի պատճենը,
* արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
* մեկ լուսանկար` 3x4 սմ չափսի,
* անձնագրի պատճենը:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 900-ից մինչև 1200-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 02.10.2012թ.:
ՀՀ քաղաքացիները ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմում քաղաքացիական ծառայության կրտսեր թափուր պաշտոն զբաղեցնելու համար կարող են դիմել Մարզպետարանի աշխատակազմ (ք. Վանաձոր,
Հայքի հրապարակ, հեռ. 2-10-24):
Հայտարարված է` 27.09.2012
Վերջին ժամկետը` 02.10.2012
Պատասխանատու անձ` Ա.Ադլոյան
Հասցե` ք.Վանաձոր, Մարզպետարանի շենք, 3-րդ հարկ
Հեռ.` (+ 374 322) 21024