Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղեր

  

ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹՆԵՐ՝ ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

1. Ստեփանավան քաղաքային համայնքի ղեկավարի աշխատակազմի ֆինանսների և եկամուտների բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր` 2.3.1); 2. Ստեփանավան քաղաքային համայնքի ղեկավարի աշխատակազմի առաջին կարգի մասնագետ (ծածկագիր` 3.2.2); 3. Ստեփանավան քաղաքային համայնքի ղեկավարի աշխատակազմի երկրորդ կարգի մասնագետ (ծածկագիր` 3.3.2)

1. Ստեփանավան քաղաքային համայնքի ղեկավարի աշխատակազմի ֆինանսների և եկամուտների բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր` 2.3.1)
Ֆինանսների և եկամուտների բաժնի գլխավոր մասնագետը`
Կատարում է բաժնի պետի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով, իր կողմից մշակված իրավական ակտերի նախագծերի, ծրագրային փաստաթղթերի և նյութերի փորձաքննության ուղարկելու անհրաժեշտության մասին առաջարկություններ է ներկայացնում աշխատակազմի քարտուղարին, անհրաժեշտության դեպքում` աշխատակազմի քարտուղարի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ, մասնակցում է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին, իր լիազորությունների սահմաններում նախապատսարտում և աշխատակազամի քարտուղարին է ներկայացնում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ, կազմակերպում է եկամուտների հավաքագրման աշխատանքները ապահովվում է գանձումների խմբի գործունեությունը, պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Բաժնի գլխավոր մասնագետը ունի օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված պարտականություններ:
Ֆինանսների և եկամուտների բաժնի գլխավոր մասնագետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է ունենալ՝
ա) ունի բարձրագույն համապատասխան մասնագիտական կրթություն, համայնքային կամ քաղաքացիական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին հինգ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանմքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2015թ.-ի հունվարի 1-ը համայնքային ծառայության, պետական կամ համայնքային կառավաման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.
բ) ՀՀ Սահմանադրության, «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Աշխատանքի վարձատրության մասին», «Գանձապետական համակարգի մասին», «Գնումների մասին», «Գույքահարկի մասին», «Հաշվապահական հաշվառման մասին», «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
գ) տիրապետում անհրաժեշտ տեղեկատվությանը.
դ) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
Մրցույթը կանցկացվի 25.10.2012թ.` ժամը 11.00-ին Ստեփանավանի քաղաքապետարանի շենքում:

2. Ստեփանավան քաղաքային համայնքի ղեկավարի աշխատակազմի առաջին կարգի մասնագետ (ծածկագիր` 3.2.2)
Աշխատակազմի առաջին կարգի մասնագետը`
Ստեփանավան քաղաքային համայնքի ղեկավարի ֆինանսների և եկամուտների բաժնի աշխատակազմի առաջին կարգի մասնագետը կատարում է բաժնի պետի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով, հետևում է աշխատակազմի քարտուղարի հանձնարարականների համապատասխան ժամկետներում կատարման ընթացքին, և դրանց արդյունքների մասին զեկուցում է աշխատակազմի քարտուղարին, իր լիազորությունների սահմաններում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր և այլ գրություններ, իրականցնում է գույքահարկի, հողի հարկի գանձումները, վարում է իրավաբանական անձանց քարտերի հաշվառման գործը, հետևում է հողի բազայի մուտքերի ճշտությունը:
իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Աշխատակազմի առաջին կարգի մասնագետն ունի օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված պարտականություններ:

Աշխատակազմի առաջին կարգի մասնագետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է ունենալ՝
ա) առնվազն միջնակարգ կրթություն` առանց աշխատանքային ստաժի.
բ) ՀՀ Սահմանադրության, ՀՀ քաղաքացիական և քաղաքացիական դատավարության, վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքեր, «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
գ) տիրապետում անհրաժեշտ տեղեկատվությանը.
դ) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
Մրցույթը կանցկացվի 25.10.2012թ.` ժամը 11.00-ին Ստեփանավանի քաղաքապետարանի շենքում:

3. Ստեփանավան քաղաքային համայնքի ղեկավարի աշխատակազմի երկրորդ կարգի մասնագետ (ծածկագիր` 3.3.2)
Աշխատակազմի երկրորդ կարգի մասնագետը`
կակատարում է աշխատակազմի քարտուղարի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով, ապահովում է փաստաթղթային շրջանառությունը և լրացնում համապատասխան փաստտաթղթերը, հետևում է աշխատակազմի քարտուղարի հանձնարարականների համապատասխան ժամկետներում կատարման ընթացքին, և դրանց արդյունքների մասին զեկուցում է աշխատակազմի քարտուղարին, ներկայացնում է աշխատակազմի քարտուղարին իր աշխատանքային ծրագրերը, զբաղվում է քաղպաշպանության և արտակարգ իրավիճակների գործունեությամբ սահմանված այլ լիազորություններ
իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Աշխատակազմի երկրորդ կարգի մասնագետն ունի օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված պարտականություններ:

Աշխատակազմի երկրորդ կարգի մասնագետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է ունենալ՝
ա) առնվազն միջնակարգ կրթություն` առանց աշխատանքային ստաժի.
բ) ՀՀ Սահմանադրության, ՀՀ քաղաքացիական և քաղաքացիական դատավարության, վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքեր, «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
գ) տիրապետում անհրաժեշտ տեղեկատվությանը.
դ) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
Մրցույթը կանցկացվի 25.10.2012թ.` ժամը 11.00-ին Ստեփանավանի քաղաքապետարանի շենքում:

Մրցույթներին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
ա) գրավոր դիմում հանձնաժողովի անունով` նշելով պաշտոնը, որին հավակնում է դիմողը.
բ) համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնն զբաղեցնելու համար քաղաքացու մաuնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջների բավարարումը հավաuտող փաuտաթղթերի պատճենները` ատեստատ(ներ), դիպլոմ(ներ), վկայական(ներ) աշխատանքային գրքույկ (աշխատանքային գրքույկի բացակայության դեպքում` տեղեկանք համապատասխան մարմնից).
գ) հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 1801-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով,
դ) հայտարարություն այն մաuին, որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ uահմանափակ գործունակ.
ե) հայտարարություն համայնքային ծառայության պաշտոնի անձնագրով պահանջվող ռուսերեն լեզվին (ազատ) տիրապետելու մաuին.
զ) «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 12–րդ հոդվածի «ե» կետի պահանջը բավարարելու նպատակով արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենները կամ համապատասխան տեղեկանք.
է) մեկ լուuանկար` 3 X 4 uմ չափuի.
ը) անձնագրի պատճենը:
Մրցույթներին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով: Փաստաթղթերն ընդունվում են Ստեփանավանի քաղաքապետարանում և ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչությունում յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 09.00-ից մինչև 18.00:
Ներկայացվող փաստաթղթերի պատճենների հետ միասին անհրաժեշտ է ներկայացնել նաև դրանց բնօրինակները: Ներկայացրած փաստաթղթերի պատճենները ետ չեն վերադարձվում:
Մրցույթներին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրերին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել Ստեփանավանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին (ք. Ստեփանավան, Միլիոնի 1, հեռ.` 0256-2-26-74) և ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչություն (1-ին հարկ, հեռ.` 0322-2-21-04):

Մրցույթներին մասնակցելու համար փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը սահմանվում է 2012թ. հոկտեմբերի 9-ը մինչև ժամը 18.00 ներառյալ:
 

Հայտարարված է` 24.09.2012

Վերջին ժամկետը` 09.10.2012

Պատասխանատու անձ` Դավիթ Մանուչարյան
Հասցե` ք. Վանազոր, Լոռու մարզպետարան ՏԻ և ՀԳՄ (1-ին հարկ)
Հեռ.` (+374 322) 4-09-27



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 12:06:42