Հայտարարություններ
Թափուր աշխատատեղեր
- Լոռու մարզպետարանի քաղաքացիական ծառայության 2020 թ.,2021թ,2022թ.,2023թ. ,2024թ.թափուր հաստիքներ
- Լոռու մարզի համայնքների 2021թ.,2022թ.,2023թ.,2024թ.թափուր հաստիքները
- Մարզային ենթակայության պետական բժշկական հաստատությունների 2020թ.,2021թ,2022թ,2023թ.,2024թ.թափուր հաստիքները
- Մարզային ենթակայության պետական հանրակրթական ուսումն. հաստատ. 2022թ,2023թ.,2024թ.,2025թ. թափուր հաստիքները
- Մարզային ենթակայության պետական հանրակրթական ուսումն. հաստատ. տնօրենների/համակարգողների թափուր հաստիքները (2023թ.փետրվարից)
- Համայնքային ենթակայության ՀՈԱԿ-ների 2022թ., 2023թ.,2024թ,2025թ.. թափուր հաստիքները
- Մարզային ենթակայության ՊՈԱԿ-ների 2020թ,2021թ..2024թ. թափուր հաստիքները
- Լոռու մարզպետարանի քաղ. ծառայության ժամանակավոր 2018թ.,2019թ,2020թ.2021թ.,2022թ.,2023թ.,2024թ.թափուր հաստիքներ
ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ ԱՐԾՆՈՒ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑՈՒՄ
“ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՐԾՆՈՒ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ” ՊՈԱԿ-Ը ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹՆԵՐ` ԱՆԳԼԵՐԵՆ ԼԵԶՎԻ, ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ, ՊԱՏՄՈՒԹՅԱՆ, ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ, ՖԻԶԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԵՐԻ ՀԱՄԱՐ
Մրցույթների մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով` գրավոր (հանրակրթական առարկայական ուսումնական ծրագրերին համապատասխան) և հարցազրույցի ձևով (մանկավարժական մասնագիտական գործնական հմտություններ):
Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`
1. հանձնաժողովի անունով գրավոր դիմում` նշելով այն աշխատատեղը, որին հավակնում է (Ձև 1);
2. բարձրագույն կրթության մանկավարժության որակավորման աստիճանը հավաստող ավարտական փաստաթուղթ (դիպլոմ) կամ վերջին 10 տարվա ընթացքում մանկավարժական կամ ուսուցչական գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժը հաստատող քաղվածք աշխատանքային գրքույկից;
3. անձնագրի պատճենը;
4. ինքնակենսագրություն (Ձև 4);
5. թափուր աշխատատեղն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում);
6. մեկ լուսանկար` 3x4 չափսի;
7. այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք;
8. ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ:
Աշխատատեղի վարձատրության չափը որոշվում է ըստ դասաբաշխման: Փաստաթղթերն ընդունվում են մինչև 2012թ. հոկտեմբերի 1-ը: Պատմության և հայ եկեղեցու պատմության մրցույթները կկայանան 2012թ. հոկտեմբերի 4-ին` ժամը 12-ին և 15-ին, անգլերենինը և աշխարհագրությանը` հոկտեմբերի 5-ին, ժամը` 12-ին և 15-ին, ֆիզկուլտուրայինը` հոկտեմբերի 8-ին, ժամը` 13-ին Արծնու միջնակարգ դպրոցում: Հեռախոս` (093)67-69-45
Ընդունող հանձնաժողով
Հայտարարված է` 19.09.2012
Վերջին ժամկետը` 01.10.2012
Հասցե` ք. Վանաձոր 2001, Հայքի հրապարակ