Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղեր

  

ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ ՍՊԻՏԱԿԻ N6 ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑՈՒՄ

“ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿԻ N6 ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ” ՊՈԱԿ-Ը ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ" ՀԱՍԱՐԱԿԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԻ ՀԱՄԱՐ

Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով` գրավոր (հանրակրթական առարկայական ուսումնական ծրագրերին համապատասխան) և հարցազրույցի ձևով (մանկավարժական մասնագիտական գործնական հմտություններ):

Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`
1. հանձնաժողովի անունով գրավոր դիմում` նշելով այն աշխատատեղը, որին հավակնում է (Ձև 1),
2. բարձրագույն կրթության մանկավարժության որակավորման աստիճանը հավաստող ավարտական փաստաթուղթ (դիպլոմ) կամ վերջին 10 տարվա ընթացքում մանկավարժական կամ ուսուցչական գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժը հաստատող քաղվածք աշխատանքային գրքույկից,
3. անձնագրի պատճենը,
4. ինքնակենսագրություն (Ձև 4),
5. թափուր աշխատատեղն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),
6. մեկ լուսանկար` 3x4 չափսի,
7. այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք,
8. ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ:

Փաստաթղթերն ընդունվում են մինչև 2012 թ. հոկտեմբերի 22-ը: Մրցույթը կանցկացվի 2012 թ. հոկտեմբերի 25-ին՝ ժամը 12-ին, Սպիտակի N6 միջնակարգ դպրոցում:
Հասցեն՝ ք. Սպիտակ, Պանրագործների փողոց: Հեռախոս՝ (0255) 2-43-19:

ԸՆԴՈՒՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
 

Հայտարարված է` 18.09.2012

Վերջին ժամկետը` 22.10.2012

Հասցե` ք. Վանաձոր 2001, Հայքի հրապարակ



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 12:46:13