Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղեր

  

ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ ՎԱՆԱՁՈՐԻ ԾՈՎԱԿԱԼ ԻՍԱԿՈՎԻ ԱՆՎԱՆ (N23) ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑՈՒՄ

“ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐԻ ԾՈՎԱԿԱԼ ԻՍԱԿՈՎԻ ԱՆՎԱՆ (N23) ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ” ՊՈԱԿ-Ը՝ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ ՖԻԶԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՖՐԱՆՍԵՐԵՆԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԵՐԻ ՀԱՄԱՐ

Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով՝ գրավոր (հանրակրթական առարկայական ուսումնական ծրագրերին համապատասխան) և հարցազրույցի ձևով (մանկավարժական մասնագիտական գործնական հմտություններ):

Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում` 1. հանձնաժողովի անունով գրավոր դիմում` նշելով այն աշխատատեղը, որին հավակնում է (Ձև 1), 2. բարձրագույն կրթության մանկավարժության որակավորման աստիճանը հավաստող ավարտական փաստաթուղթ (դիպլոմ) կամ վերջին 10 տարվա ընթացքում մանկավարժական կամ ուսուցչական գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժը հաստատող քաղվածք աշխատանքային գրքույկից, 3. անձնագրի պատճենը, 4. ինքնակենսագրություն (Ձև 4), 5. թափուր աշխատատեղն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում), 6. մեկ լուսանկար` 3x4 չափսի, 7. այլ պետությունների քաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք, 8. ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ:

Աշխատատեղի վարձատրության չափը որոշվում է ըստ դասաբաշխման: Փաստաթղթերն ընդունվում են մինչև 2012 թ. սեպտեմբերի 14-ը: Ֆիզկուլտուրայի ուսուցչի մրցույթը կկայանա 2012 թ. սեպտեմբերի 19-ին, ֆրանսերենի ուսուցչինը՝ սեպտեմբերի 20-ին՝ ժամը 12-ին, Վանաձորի Ծովակալ Իսակովի անվան (N23) միջնակարգ դպրոցում: Հասցեն՝ Իսահակյան 1-ին նրբանցք, 3ա£ Հեռախոս՝ (0322) 5-66-32, (099) 02-62-92
ԸՆԴՈՒՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
 

Հայտարարված է` 21.08.2012

Վերջին ժամկետը` 14.09.2012

Հասցե` Լոռու մարզպետարան, մշակույթի և սպորտի բաժին, 318 սենյակ
Հեռ.` (0322)40266



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 12:46:13