Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղեր

  

ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ ՇԱՄԼՈՒՂԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑՈՒՄ

“ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՇԱՄԼՈՒՂԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ” ՊՈԱԿ-Ը ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ ՔԻՄԻԱՅԻ ԵՎ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԵՐԻ ՀԱՄԱՐ

Մրցույթների մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով` գրավոր (հանրակրթական առարկայական ուսումնական ծրագրերին համապատասխան) և հարցազրույցի ձևով (մանկավարժական մասնագիտական գործնական հմտություններ):

Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում` 1. հանձնաժողովի անունով գրավոր դիմում` նշելով այն աշխատատեղը, որին հավակնում է (Ձև 1), 2. բարձրագույն կրթության մանկավարժության որակավորման աստիճանը հավաստող ավարտական փաստաթուղթ (դիպլոմ) կամ վերջին 10 տարվա ընթացքում մանկավարժական կամ ուսուցչական գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժը հաստատող քաղվածք աշխատանքային գրքույկից, 3. անձնագրի պատճենը, 4. ինքնակենսագրություն (Ձև 4), 5. թափուր աշխատատեղն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում), 6. մեկ լուսանկար` 3x4 չափսի, 7. այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք, 8. ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ: Աշխատատեղի վարձատրության չափը որոշվում է ըստ դասաբաշխման:

Փաստաթղթերն ընդունվում են մինչև 2012 թ. սեպտեմբերի 21-ը: Քիմիայի ուսուցչի մրցույթը կկայանա 2012 թ. սեպտեմբերի 26-ին, կենսաբանությանըª սեպտեմբերի 27-ինª ժամը 14-ին, Շամլուղի միջնակարգ դպրոցում:
Հեռախոսª (0256) 6-06-50, (093) 14-11-55
ԸՆԴՈՒՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Հայտարարված է` 21.08.2012

Վերջին ժամկետը` 26.09.2012

Հասցե` Լոռու մարզպետարան, մշակույթի և սպորտի բաժին, 318 սենյակ
Հեռ.` (0322)40266



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 12:46:13