Հայտարարություններ
Թափուր աշխատատեղեր
- Լոռու մարզպետարանի քաղ. ծառայության 2020 թ.,2021թ,2022թ.,2023թ. ,2024թ.,2025թ.թափուր հաստիքներ
- Լոռու մարզի համայնքների 2021թ.,2022թ.,2023թ.,2024թ.թափուր հաստիքները
- Մարզային ենթակայության պետական բժշկական հաստատությունների 2020թ.,2021թ,2022թ,2023թ.,2024թ.թափուր հաստիքները
- Մարզային ենթակայության պետական հանրակրթական ուսումն. հաստատ. 2022թ,2023թ.,2024թ.,2025թ. թափուր հաստիքները
- Մարզային ենթակայության պետական հանրակրթական ուսումն. հաստատ. տնօրենների/համակարգողների թափուր հաստիքները (2023թ.փետրվարից)
- Համայնքային ենթակայության ՀՈԱԿ-ների 2022թ., 2023թ.,2024թ,2025թ.. թափուր հաստիքները
- Մարզային ենթակայության ՊՈԱԿ-ների 2020թ,2021թ..2024թ. թափուր հաստիքները
- Լոռու մարզպետարանի քաղ. ծառայության ժամանակավոր 2018թ.,2019թ,2020թ.2021թ.,2022թ.,2023թ.,2024թ.թափուր հաստիքներ
ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ ՆՈՐԱՇԵՆԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑՈՒՄ
“ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՆՈՐԱՇԵՆԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ” ՊՈԱԿ-Ը ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ ՌՈՒՍԱՑ ԼԵԶՎԻ, ԵԿԵՂԵՑՈՒ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԶՄԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԵՐԻ ՀԱՄԱՐ
Մրցույթների մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով` գրավոր (հանրակրթական առարկայական ուսումնական ծրագրերին համապատասխան) և հարցազրույցի ձևով (մանկավարժական մասնագիտական գործնական հմտություններ): Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում` 1. հանձնաժողովի անունով գրավոր դիմում` նշելով այն աշխատատեղը, որին հավակնում է (Ձև 1), 2. բարձրագույն կրթության մանկավարժության որակավորման աստիճանը հավաստող ավարտական փաստաթուղթ (դիպլոմ) կամ վերջին 10 տարվա ընթացքում մանկավարժական կամ ուսուցչական գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժը հաստատող քաղվածք աշխատանքային գրքույկից, 3. անձնագրի պատճենը, 4. ինքնակենսագրություն (Ձև 4), 5. թափուր աշխատատեղն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում), 6. մեկ լուսանկար` 3x4 չափսի, 7. այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք, 8. ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ, 9. Ռազմագիտության ուսուցչի համար պարտադիր է նաև սպայական կոչումը:
Աշխատատեղի վարձատրության չափը որոշվում է ըստ դասաբաշխման: Փաստաթղթերն ընդունվում են մինչև 2012 թ. սեպտեմբերի 21-ը: Ռուսաց լեզվի ուսուցչի մրցույթը կկայանա 2012 թ. սեպտեմբերի 26-ին, եկեղեցու պատմությանըª սեպտեմբերի 27-ին, ռազմագիտությանըª սեպտեմբերի 28-ինª ժամը 14-ին, Նորաշենի միջնակարգ դպրոցում:
Հեռախոսª (093) 42-67-99
ԸՆԴՈՒՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Հայտարարված է` 21.08.2012
Վերջին ժամկետը` 21.09.2012
Հասցե` Լոռու մարզպետարան, մշակույթի և սպորտի բաժին, 318 սենյակ
Հեռ.` (0322)40266