Հայտարարություններ
Թափուր աշխատատեղեր
- Լոռու մարզպետարանի քաղ. ծառայության 2020 թ.,2021թ,2022թ.,2023թ. ,2024թ.,2025թ.թափուր հաստիքներ
- Լոռու մարզի համայնքների 2021թ.,2022թ.,2023թ.,2024թ.թափուր հաստիքները
- Մարզային ենթակայության պետական բժշկական հաստատությունների 2020թ.,2021թ,2022թ,2023թ.,2024թ.թափուր հաստիքները
- Մարզային ենթակայության պետական հանրակրթական ուսումն. հաստատ. 2022թ,2023թ.,2024թ.,2025թ. թափուր հաստիքները
- Մարզային ենթակայության պետական հանրակրթական ուսումն. հաստատ. տնօրենների/համակարգողների թափուր հաստիքները (2023թ.փետրվարից)
- Համայնքային ենթակայության ՀՈԱԿ-ների 2022թ., 2023թ.,2024թ,2025թ.. թափուր հաստիքները
- Մարզային ենթակայության ՊՈԱԿ-ների 2020թ,2021թ..2024թ. թափուր հաստիքները
- Լոռու մարզպետարանի քաղ. ծառայության ժամանակավոր 2018թ.,2019թ,2020թ.2021թ.,2022թ.,2023թ.,2024թ.թափուր հաստիքներ
ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմ
6.1. Կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի պետ (ծածկագիր՝ 65-2.2-15)
6.1. Կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի պետ (ծածկագիր՝ 65-2.2-15)
Կազմակերպում է ՀՀ Լոռու մարզում (այսուհետ` Մարզ) հանրակրթության ոլորտում տարվող աշխատանքները, մարզային ենթակայության ուսումնական հաստատությունների գործունեության և վերահսկման աշխատանքները: Կազմակերպում է մարզային ենթակայության ուսումնական հաստատությունների գործունեության, Մարզի կրթության համակարգում տիրող իրավիճակի վերաբերյալ ընթացիկ և համալիր ուսումնասիրությունների ու վերլուծությունների կատարումը և դրանց արդյունքների ամփոփման աշխատանքները: Կազմակերպում է մարզային ենթակայության պետական ուսումնական հաստատությունների գործունեությունը` պետական հանրակրթական ծրագրերի իրագործումը, ինչպես նաև կազմակերպում է նաև մարզային ենթակայության ուսումնական հաստատությունների շենքերի կառուցման, վերանորոգման և շահագործման աշխատանքները:
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝
* բարձրագույն կրթություն,
* սույն պաշտոնի անձնագրի 10-րդ կետի «ա» ենթակետում նշված համապատասխան աշխատանքային ստաժ (տե՛ս սույն հայտարարության 6.1 ենթակետին հաջորդող պարբերությունը),
* սույն պաշտոնի անձնագրի 10-րդ կետի «բ» ենթակետում նշված իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն:
Մրցույթը կկայանա 14.09.2012թ.` ժամը 1415-ին, Խորհրդի շենքում (ք. Երևան, Տերյան 89):
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
* դիմում` մրցութային հանձնաժողովի անունով (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
* տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին,
* արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
* մեկ լուսանկար` 3x4 սմ չափսի,
* անձնագրի պատճենը:
ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր:
ՀՀ քաղաքացիները մրցույթին ներկայանում են անձնագրի, դիպլոմի, աշխատանքային գրքույկի, իսկ արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակներով:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է նաև`
* քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին չորս տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ ՀՀ համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ, կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ,
* անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում,
* համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
* անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև սույն պաշտոնների անձնագրերով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում (Ցանկեր N 1, 2):
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 14.00-ից մինչև 17.00-ը, բացի շաբաթ եւ կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 08.08.2012թ.:
Մրցույթներին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել ՀՀ ՔԾ խորհրդի աշխատակազմ
(ք. Երևան, Տերյան 89, հեռ. 54-11-38, 56-64-62):
Միաժամանակ տեղեկացվում է, որ մրցույթին մասնակցելու համար ՀՀ քաղաքացիների ներկայացրած փաստաթղթերի պատճենները հետ չեն վերադարձվում:
Հայտարարված է` 24.07.2012
Վերջին ժամկետը` 08.08.2012
Պատասխանատու անձ` Ա.Ադլոյան
Հասցե` ք.Վանաձոր, Մարզպետարանի շենք, 3-րդ հարկ
Հեռ.` (+ 374 322) 2-10-24
էլ. փոստ`