Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղեր

  

ՎԱՆԱՁՈՐԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹՆԵՐ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

1. Իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր` 2.3-36) 2. Գույքի կառավարման և եկամուտների հավաքագրման բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր` 2.3-34)

Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի

1. Իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր` 2.3-36)

2. Գույքի կառավարման և եկամուտների հավաքագրման բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր` 2.3-34)

Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի նշված թափուր պաշտոնները զբաղեցնելու համար հայտարարվում են մրցույթներ, որոնք կկայանան Վանաձորի քաղաքապետարանի շենքում

1.Իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր` 2.3-36) թափուր պաշտոնի համար 2012թ.-ի օգոստոսի 3-ին` ժամը 11.00:
2. Գույքի կառավարման և եկամուտների հավաքագրման բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր` 2.3-34) թափուր պաշտոնի համար` 2012թ.-ի օգոստոսի 3-ին` ժամը 11.00:

Մրցույթներին մասնակցելու համար փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը սահմանվում է 2012թ. հուլիսի 18-ը մինչև ժամը 18.00 ներառյալ:

1. Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետը պետք է ունենա բարձրագույն մասնագիտական (իրավագիտական) կրթություն, համայնքային կամ քաղաքացիական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա uտաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային uտաժ կամ վերջին հինգ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մաuնագիտական աշխատանքային uտաժ կամ մինչև 2015թ. հունվարի 1-ը` համայնքային ծառայության, պետական կամ համայնքային կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային uտաժ,
ՀՀ Սահմանադրության, ՀՀ քաղաքացիական և քաղաքացիական դատավարության, հողային օրենսգրքերի, «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, տիրապետի անհրաժեշտ տեղեկատվությանը, ունենա համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն, տիրապետի ռուսերեն (ազատ) լեզվին:
Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետը
կատարում է բաժնի պետի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով, իր կողմից մշակված իրավական ակտերի նախագծերի, ծրագրային փաստաթղթերի և նյութերի փորձաքննության ուղարկելու անհրաժեշտության մասին առաջարկություններ է ներկայացնում բաժնի պետին, անհրաժեշտության դեպքում բաժնի պետի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ մասնակցում է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին, անհրաժեշտության դեպքում, իր լիազորությունների սահմաններում նախապատրաստում և բաժնի պետին է ներկայացնում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ, իրականացնում է քաղաքացիների և իրավաբանական անձանց դիմում - բողոքների կամ գրությունների սահմանված կարգով քննարկումը և արդյունքները ներկայացնում է բաժնի պետին, ստորագրում է իր կողմից պատրաստվող փաստաթղթերը, կազմում է դատարան ուղարկվող դիմումներ, հայցադիմումներ, հակընդդեմ հայցեր, վճարման կարգադրություններ, ինչպես նաև համայնքի ղեկավարի ու ավագանու դեմ դատարան ներկայացված դիմումների ու հայցադիմումների պատասխաններ և առարկություններ` դրանք ներկայացնելով բաժնի պետին, վերջինիս հանձնարարությամբ` համապատասխան լիազորագրով դատարաններում հանդես է գալիս որպես ներկայացուցիչ, նախապատրաստում է կնքման ենթակա պայմանագրերի օրինակելի ձևեր, աշխատակազմի կողմից ներկայացված իրավական ակտերի նախագծերի ՀՀ օրենսդրությանը համապատասխանության վերաբերյալ բաժնի պետին է ներկայացնում իր բանավոր եզրակացությունը, իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Բաժնի գլխավոր մասնագետն ունի օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված պարտականություններ:

2. Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի գույքի կառավարման և եկամուտների հավաքագրման բաժնի գլխավոր մասնագետը պետք է ունենա բարձրագույն կրթություն, համայնքային կամ քաղաքացիական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա uտաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային uտաժ կամ վերջին հինգ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մաuնագիտական աշխատանքային uտաժ կամ մինչև 2015թ. հունվարի 1-ը` համայնքային ծառայության, պետական կամ համայնքային կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային uտաժ,
ՀՀ Սահմանադրության, «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Իրավական ակտերի մասին», «Գույքահարկի մասին» և «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, տիրապետի անհրաժեշտ տեղեկատվությանը, ունենա համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն, տիրապետի ռուսերեն (ազատ) լեզվին:
Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի գույքի կառավարման և եկամուտների հավաքագրման բաժնի գլխավոր մասնագետը կատարում է բաժնի պետի հանձնարարություններըª ժամանակին և պատշաճ որակով, իր կողմից մշակված իրավական ակտերի նախագծերի, ծրագրային փաստաթղթերի և նյութերի փորձաքննության ուղարկելու անհրաժեշտության մասին առաջարկություններ է ներկայացնում բաժնի պետին, անհրաժեշտության դեպքում բաժնի պետի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ մասնակցում է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին, անհրաժեշտության դեպքում, իր լիազորությունների սահմաններում նախապատրաստում և բաժնի պետին է ներկայացնում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ, իրականացնում է քաղաքացիների և իրավաբանական անձանց դիմում - բողոքների կամ գրությունների սահմանված կարգով քննարկումը և արդյունքները ներկայացնում է բաժնի պետին, ստորագրում է իր կողմից պատրաստվող փաստաթղթերը, իրականացնում է համայնքի վարչական տարածքի իր կողմից սպասարկման ենթակա տեղամասում (առանձնացվում է բաժնի պետի կողմից) ֆիզիկական անձանց գույքահարկի և հողի հարկի հաշվառման և դրանց մասին ֆիզիկական անձանց ծանուցման աշխատանքները, զբաղվում է դրանց հարկերի հավաքագրումների գանձման խնդիրներով, բաժնի բնագավառի հետ կապված հարցերով դատարաններում հանդես է գալիս որպես մասնագետ կամ ներկայացուցիչ, իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Բաժնի գլխավոր մասնագետն ունի օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված պարտականություններ:

Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի սույն հայտարարությամբ նշված թափուր պաշտոնների հիմնական գործառույթների համառոտ նկարագրին վերաբերող մանրամասներին կարելի է ծանոթանալ զանգահարելով 2-22-50 հեռախոսահամարով կամ Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարից (Վանաձոր,Հայքի հրապարակ, քաղաքապետարան երրորդ հարկ):
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել
ա) գրավոր դիմում հանձնաժողովի անունով` նշելով պաշտոնը, որին հավակնում է դիմողը.
բ) համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնն զբաղեցնելու համար քաղաքացու մաuնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջների բավարարումը հավաuտող փաuտաթղթերի պատճեններըª ատեստատ(ներ), դիպլոմ(ներ), վկայական(ներ) աշխատանքային գրքույկ (աշխատանքային գրքույկի բացակայության դեպքում` տեղեկանք համապատասխան մարմնից).
գ) հայտարարություն այն մաuին, որ ինքը չի տառապում Հայաuտանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 3-ի N 310-Ն որոշմամբ հաuտատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որեւէ մեկով, որը համայնքային ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանն ու լիազորությունների իրականացմանը.
դ) հայտարարություն այն մաuին, որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ uահմանափակ գործունակ.
ե) հայտարարություն համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով պահանջվող օտար լեզվին (լեզուներին) տիրապետելու մաuին.
զ) արական uեռի անձինք ներկայացնում են նաեւ զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր եւ զորակոչային տեղամաuին կցագրման վկայականի պատճենները կամ համապատաuխան տեղեկանք.
է) մեկ լուuանկար` 3 X 4 uմ չափuի.
ը) անձնագրի պատճենը:
Բոլոր փաստաթղթերը ներկայացվում են անձամբ, ք. Վանաձոր, Հայքի հրապարակ, Վանաձորի քաղաքապետարան, աշխատակազմի քարտուղարին, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 09.00-ից մինչև 13.00 կամ ք. Վանաձոր, Հայքի հրապարակ, ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչություն (1-ին հարկ, հեռ.` 2-21-04): Ներկայացվող փաստաթղթերի պատճենների հետ միասին անհրաժեշտ է ներկայացնել նաև դրանց բնօրինակները: Մրցույթի մասնակիցները մրցույթին պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթով:

 

Հայտարարված է` 04.07.2012

Վերջին ժամկետը` 18.07.2012

Պատասխանատու անձ` Դավիթ Մանուչարյան
Հասցե` ք. Վանաձոր, Հայքի հրապարակ, Լոռու մարզպետարան, I հարկ, ՏԻ և ՀԳՄ վարչություն
Հեռ.` +37432240927
էլ. փոստ`



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 12:46:13