Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղեր

  

ՀՀ Լոռու մարզպետարանը (այսուհետ՝ Մարզպետարան) հայտարարում է մրցույթ՝ Մարզպետարանի աշխատակազմում քաղաքացիական ծառայության հետևյալ թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

1. Զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր՝ 65-3.1-18)

1. Զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր՝ 65-3.1-18)
Իրականացնում է մարզային զարգացման ծրագրի ինստիտուցիոնալ կառույցներից Մարզպետարանի ռեսուրս կենտրոնի, տարածքային կառավարման էլեկտրոնային համակարգի մարզային էջի ինֆորմացիոն սպասարկման (տեղադրման, թարմացման) և շտեմարանների վարման աշխատանքները: Կազմակերպում է տեղեկատվական էլեկտրոնային շտեմարանների հարստացման աշխատանքները, իրականացնում դրանց արդիականացումն ու սպասարկումը: Ապահովում է համայնքներից, հասարակական և մասնագիտական կառույցներից անհրաժեշտ տեղեկատվության ստացումը: Մասնակցում է մարզի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի մշակման և կազմման աշխատանքներին, իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`
* բարձրագույն կրթություն,
* քաղաքացիական ծառայության պաշտոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ, կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ,
* սույն պաշտոնի անձնագրի 10-րդ կետի “բ” ենթակետում նշված իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում,
* համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
* անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև սույն պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում (Ցանկ N 1, 2):
Մրցույթը կանցկացվի 01.08.2012թ.` ժամը 1100-ին, Մարզպետարանի շենքում (ք. Վանաձոր, Հայքի հրապարակ):

***
Դիմող ՀՀ քաղաքացիները Մարզպետարանի աշխատակազմ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
* դիմում` մրցութային հանձնաժողովի անունով (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
* տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին,
* արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
* մեկ լուսանկար` 3x4 սմ չափսի,
* անձնագրի պատճենը:
ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր:
ՀՀ քաղաքացիները մրցույթին ներկայանում են անձնագրի, դիպլոմի, աշխատանքային գրքույկի, իսկ արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակներով:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 900-ից մինչև 1200-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 04.07.2012թ.:

Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմ (ք. Վանաձոր,  Հայքի հրապարակ, հեռ. 2-10-24): 

Հայտարարված է` 21.06.2012

Վերջին ժամկետը` 07.07.2012

Պատասխանատու անձ` Ա.Ադլոյան
Հասցե` ք.Վանաձոր, Մարզպետարանի շենք, 3-րդ հարկ
Հեռ.` (+ 374 322) 2-10-24



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 12:46:13