Հայտարարություններ
Թափուր աշխատատեղեր
- Լոռու մարզպետարանի քաղ. ծառայության 2020 թ.,2021թ,2022թ.,2023թ. ,2024թ.,2025թ.թափուր հաստիքներ
- Լոռու մարզի համայնքների 2021թ.,2022թ.,2023թ.,2024թ.թափուր հաստիքները
- Մարզային ենթակայության պետական բժշկական հաստատությունների 2020թ.,2021թ,2022թ,2023թ.,2024թ.թափուր հաստիքները
- Մարզային ենթակայության պետական հանրակրթական ուսումն. հաստատ. 2022թ,2023թ.,2024թ.,2025թ. թափուր հաստիքները
- Մարզային ենթակայության պետական հանրակրթական ուսումն. հաստատ. տնօրենների/համակարգողների թափուր հաստիքները (2023թ.փետրվարից)
- Համայնքային ենթակայության ՀՈԱԿ-ների 2022թ., 2023թ.,2024թ,2025թ.. թափուր հաստիքները
- Մարզային ենթակայության ՊՈԱԿ-ների 2020թ,2021թ..2024թ. թափուր հաստիքները
- Լոռու մարզպետարանի քաղ. ծառայության ժամանակավոր 2018թ.,2019թ,2020թ.2021թ.,2022թ.,2023թ.,2024թ.թափուր հաստիքներ
ՀՀ Լոռու մարզպետարանը (այսուհետ՝ Մարզպետարան) հայտարարում է Մարզպետարանի աշխատակազմում քաղաքացիական ծառայության հետևյալ կրտսեր թափուր պաշտոններն զբաղեցնելու մասին
1. Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի առաջին կարգի մասնագետ (ծածկագիր՝ 65-4.2-7) 2. Քարտուղարության ընդհանուր բաժնի առաջին կարգի մասնագետ (ծածկագիր՝ 65-4.1-36)
1. Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի առաջին կարգի մասնագետ (ծածկագիր՝ 65-4.2-7)
Մասնակցում է խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների նիստերին, դատական այն նիստերին, որտեղ քննարկվում են երեխայի իրավունքներն ու շահերը: Կատարում է տնային այցեր՝ կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների ուսումնասիրման նպատակով, իրականացնում է երեխայի իրավունքների և շահերի պաշտպանություն, երեխայի կյանքի պայմանների ուսումնասիրություն, կարիքների գնահատման աշխատանքներ, ինչպես նաև սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`
* սոցիալական աշխատանք կամ սոցիալական մանկավարժություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն:
2. Քարտուղարության ընդհանուր բաժնի առաջին կարգի մասնագետ (ծածկագիր՝ 65-4.1-36)
Իրականացնում է Մարզպետարանի պաշտոնական փոստի, Մարզպետի և Մարզպետի տեղակալի հանձնարարականների, քաղաքացիների դիմումների, առաջարկությունների, բողոքների ստացման, գրանցման, առաքման գործընթացի կազմակերպման, Մարզպետի, Մարզպետի տեղակալին ուղղված գրությունների, քաղաքացիների առաջարկությունների, դիմումների և բողոքների պատասխանների նախագծերի նախապատրաստման, փաստաթղթաշրջանառության վարման, Մարզպետի տեղակալի մոտ քաղաքացիների ընդունելության կազմակերպման, Մարզպետի տեղակալի մոտ կայացած խորհրդակցությունների արձանագրման, Մարզպետի տեղակալի կողմից տրված հանձնարարականների կատարման վերահսկման աշխատանքները, ինչպես նաև սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝
* առնվազն միջնակարգ կրթություն:
***
Դիմող ՀՀ քաղաքացիները Մարզպետարան պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
* գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
* կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները),
* աշխատանքային գրքույկի պատճենը (ունենալու դեպքում),
* քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու հավաստագրի պատճենը,
* արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
* մեկ լուսանկար` 3x4 սմ չափսի,
* անձնագրի պատճենը:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 900-ից մինչև 1200-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 22.02.2012թ.:
ՀՀ քաղաքացիները ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմում քաղաքացիական ծառայության կրտսեր թափուր պաշտոն զբաղեցնելու համար կարող են դիմել Մարզպետարանի աշխատակազմ (ք. Վանաձոր,
Հայքի հրապարակ, հեռ. 2-10-24):
Հայտարարված է` 17.02.2012
Վերջին ժամկետը` 22.02.2012
Պատասխանատու անձ` Ա.Մանուկյան
Հասցե` ք.Վանաձոր, Մարզպետարանի շենք, 3-րդ հարկ
Հեռ.` (+ 374 322) 2-32-40, (+ 374 322) 2-10-24
էլ. փոստ`