Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղեր

  

ՕՁՈՒՆԻ ԳՅՈՒՂԱՊԵՏԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ՝ ՕՁՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎՅԱԼ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Oձուն համայնքի ղեկավարի աշխատակազմի առաջատար մասնագետ (ծածկագիր՝ 3.1-4)։

Oձուն համայնքի ղեկավարի աշխատակազմի առաջատար մասնագետ (ծածկագիր՝ 3.1-4)։ Առաջատար մասնագետը քարտուղարի հանձնարարությամբ` իր լիազորությունների սահմաններում, անհրաժեշտության դեպքում, նախապատրաստում և աշխատակազմի քարտուղարին ներկայացնում է իր աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ. օրենքով սահմանված կարգով իրականացնում է հողի հարկի և գույքահարկի, տեղական տուրքերի և վճարների գանձումները. հարկեր և օրենքով սահմանված վճարներ չվճարող անձանց նկատմամբ, համապատասխան միջոցների կիրառման համար առաջարկություններ է կազմում և ներկայացնում աշխատակազմի քարտուղարին. իրականացնում է համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփակաանություն համարվող հողերի համայնքային սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների գանձումը. կատարում է քարտուղարի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով. իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ: առաջատար մասնագետն ունի այլ իրավունքներ ու պարտականություններ՝ համաձայն պաշտոնի անձնագրի: առաջատար մասնագետի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է ունենալ՝ առնվազն միջնակարգ կրթություն` առանց աշխատանքային ստաժի. պաշտոնի անձնագրի 10-րդ կետի «բ» ենթակետում նշված իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն: Մրցույթին մասնակցելու համար դիմողները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը. ա) գրավոր դիմում (տրվում է հանձնաժողովի անունով), բ) համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնն զբաղեցնելու համար քաղաքացու մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին, գ) հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. մարտի 3–ի թիվ 310-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով, դ) հայտարարություն այն մասին, որը ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ, ե) «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 12–րդ հոդվածի «ե» կետի պահանջը բավարարելու նպատակով արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենները կամ համապատասխան տեղեկանք, զ) մեկ լուսանկար (3x4 չափսի), է) անձնագրի պատճենը: Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով: Փաստաթղթերն ընդունվում են Օձունի գյուղապետարանում և Լոռու մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչությունում` ամեն օր, ժամը 9-ից մինչև 18-ը` բացի շաբաթ, կիրակի օրերից: Ներկայացվող փաստաթղթերի պատճենների հետ միասին անհրաժեշտ է ներկայացնել նաև դրանց բնօրինակները: Ներկայացրած փաստաթղթերի պատճենները ետ չեն վերադարձվում: Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարին ծանոթանալու համար կարող են դիմել համայնքի ղեկավարի աշխատակազմ (գ.Օձուն, հեռ.՝ 0253-6-16-62) և Լոռու մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչություն (1-ին հարկ, հեռ.՝ 2-21-04)։ Մրցույթը կկայանա 2011թ. փետրվարի 1-ին, ժամը 11-ին` Օձունի գյուղապետարանում: Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2011թ. հունվարի 15-ը:
 

Հայտարարված է` 30.12.2010

Վերջին ժամկետը` 15.01.2011

Պատասխանատու անձ` Վ.Ասատրյան
Հասցե` ք.Վանաձոր, Մարզպետարանի շենք, 1-ին հարկ
Հեռ.` (+ 374 322) 4-09-27
էլ. փոստ`



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-03 16:50:00