Հայտարարություններ
Թափուր աշխատատեղեր
- Լոռու մարզպետարանի քաղաքացիական ծառայության 2020 թ.,2021թ,2022թ.,2023թ. ,2024թ.թափուր հաստիքներ
- Լոռու մարզի համայնքների 2020թ.,2021թ.,2022թ.,2023թ.,2024թ.թափուր հաստիքները
- Մարզային ենթակայության պետական բժշկական հաստատությունների 2020թ.,2021թ,2022թ,2023թ.,2024թ.թափուր հաստիքները
- Մարզային ենթակայության պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների 2021թ.,2022թ,2023թ.,2024թ. թափուր հաստիքները
- Մարզային ենթակայության պետական հանրակրթական ուսումն. հաստատ. տնօրենների/համակարգողների թափուր հաստիքները (2023թ.փետրվարից)
- Համայնքային ենթակայության ՀՈԱԿ-ների 2021թ, 2022թ., 2023թ.,2024թ. թափուր հաստիքները
- Մարզային ենթակայության ՊՈԱԿ-ների 2020թ,2021թ..2024թ. թափուր հաստիքները
- Լոռու մարզպետարանի քաղաքացիական ծառայության ժամանակավոր 2018թ.,2019թ,2020թ.2021թ.,2022թ.,2023թ.թափուր հաստիքներ
ՇԻՐԱԿԱՄՈՒՏԻ ԳՅՈՒՂԱՊԵՏԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ՝ ՇԻՐԱԿԱՄՈՒՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎՅԱԼ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Շիրակամուտ համայնքի ղեկավարի աշխատակազմի առաջատար մասնագետ (ծածկագիր 3.1-2)։
Շիրակամուտ համայնքի ղեկավարի աշխատակազմի առաջատար մասնագետ (ծածկագիր 3.1-2)։
Առաջատար մասնագետը քարտուղարի հանձնարարությամբ`
կատարում է քարտուղարի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով.
աջակցում է համայնքի ղեկավարի և ավագանու անդամների կողմից քաղաքացիների ընդունելության կազմակերպմանը.
ապահովում է ավագանու որոշումների առաքումը Լոռու մարզպետարան` յոթնօրյա ժամկետում.
այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է աշխատակազմի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
քարտուղարի հանձնարարությամբ մասնակցում է աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին.
իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Առաջատար մասնագետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է ունենալ՝
առնվազն միջնակարգ կրթություն` առանց աշխատանքային ստաժի.
պաշտոնի անձնագրի 10-րդ կետի <<բ>> ենթակետում նշված իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն.
տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն. համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
Մրցույթին մասնակցելու համար դիմողները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
ա) գրավոր դիմում (տրվում է հանձնաժողովի անունով),
բ) համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնն զբաղեցնելու համար քաղաքացու մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի (ների), վկայականի (ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին,
գ) հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. մարտի 3–ի թիվ 310-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով,
դ) հայտարարություն այն մասին, որը ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ,
ե) <<Համայնքային ծառայության մասին>> ՀՀ օրենքի 12–րդ հոդվածի <<ե>> կետի պահանջը բավարարելու նպատակով արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենները կամ համապատասխան տեղեկանք,
զ) մեկ լուսանկար (3x4 չափսի),
է) անձնագրի պատճենը:
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով: Փաստաթղթերն ընդունվում են Շիրակամուտի գյուղապետարանում և Լոռու մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչությունում, ամեն օր, ժամը 9-ից մինչև 18-ը` բացի շաբաթ, կիրակի օրերից:
Ներկայացվող փաստաթղթերի պատճենների հետ միասին անհրաժեշտ է ներկայացնել նաև դրանց բնօրինակները: Ներկայացրած փաստաթղթերը, պատճենները ետ չեն վերադարձվում:
Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարին ծանոթանալու համար կարող են դիմել Շիրակամուտ համայնքի ղեկավարի աշխատակազմ (գ.Շիրակամուտ, հեռ.՝ 0255-6-15-01) և Լոռու մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչություն (1-ին հարկ, հեռ.՝0322- 2-21-04)։
Մրցույթը կկայանա 2011թ. մարտի 11-ին ժամը 10.00-ին` Շիրակամուտի գյուղապետարանում:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2011թ. փետրվարի 24–ը:
Հայտարարված է` 09.02.2011
Վերջին ժամկետը` 24.02.2011
Պատասխանատու անձ` Վ.Ասատրյան
Հասցե` ք.Վանաձոր, Մարզպետարանի շենք, 1-ին հարկ
Հեռ.` (+ 374 322) 4-09-27
էլ. փոստ`