Հայտարարություններ
Թափուր աշխատատեղեր
- Լոռու մարզպետարանի քաղաքացիական ծառայության 2020 թ.,2021թ,2022թ.,2023թ. ,2024թ.թափուր հաստիքներ
- Լոռու մարզի համայնքների 2020թ.,2021թ.,2022թ.,2023թ.,2024թ.թափուր հաստիքները
- Մարզային ենթակայության պետական բժշկական հաստատությունների 2020թ.,2021թ,2022թ,2023թ.,2024թ.թափուր հաստիքները
- Մարզային ենթակայության պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների 2021թ.,2022թ,2023թ.,2024թ. թափուր հաստիքները
- Մարզային ենթակայության պետական հանրակրթական ուսումն. հաստատ. տնօրենների/համակարգողների թափուր հաստիքները (2023թ.փետրվարից)
- Համայնքային ենթակայության ՀՈԱԿ-ների 2021թ, 2022թ., 2023թ.,2024թ. թափուր հաստիքները
- Մարզային ենթակայության ՊՈԱԿ-ների 2020թ,2021թ..2024թ. թափուր հաստիքները
- Լոռու մարզպետարանի քաղաքացիական ծառայության ժամանակավոր 2018թ.,2019թ,2020թ.2021թ.,2022թ.,2023թ.թափուր հաստիքներ
. ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմ 4.1. Քաղաքաշինության վարչության ճարտարապետաշինարարական բաժնի պետ (ծածկագիր՝ 65-2.2-26)
. ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմ 4.1. Քաղաքաշինության վարչության ճարտարապետաշինարարական բաժնի պետ (ծածկագիր՝ 65-2.2-26)
4.1. Քաղաքաշինության վարչության ճարտարապետաշինարարական բաժնի պետ (ծածկագիր՝ 65-2.2-26)
Համակարգում է Մարզի բնակավայրերի գլխավոր հատակագծերի կազմման և հաստատման ներկայացնելու աշխատանքները: Համակարգում է տարածքային զարգացման տարաբնակեցման նախագծերի և ուրվագծերի վերաբերյալ Մարզպետի եզրակացության նախապատրաստման աշխատանքները: Համակարգում է բնակարանային և այլ կապիտալ շինարարության և կապիտալ վերանորոգման պատվիրատուի գործառույթները, քաղաքաշինական գործունեության հսկողությունը, միջոցներ է ձեռնարկում ապօրինի շինարարության կանխման, կասեցման և վերացման ուղղությամբ: Համակարգում է ինքնակամ կառուցապատման դեպքերի հայտնաբերման վերաբերյալ դատախազություն հաղորդումներ ներկայացնելու աշխատանքները: Համակարգում է համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում կառուցապատողներին տրվող ճարտարապետահատակագծային առաջադրանքներ, շինարարության (քանդման) թույլտվություններ ստանալու աշխատանքները:
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝
* բարձրագույն կրթություն` շինարարություն և ճարտարապետություն մասնագիտությունների գծով,
* սույն պաշտոնի անձնագրի 10-րդ կետի «ա» ենթակետում նշված համապատասխան աշխատանքային ստաժ (տե՛ս սույն հայտարարության 5.2 ենթակետին հաջորդող 1-ին պարբերությունը),
* սույն պաշտոնի անձնագրի 10-րդ կետի «բ» ենթակետում նշված իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն:
* քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն երեք տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ ՀՀ համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ, կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, որից առնվազն մեկ տարին՝ ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում, կամ պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն մեկ տարին՝ ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում
Մրցույթը կկայանա 01.12.2016թ.` ժամը 1430-ին, Խորհրդի շենքում (ք. Երևան, Տերյան 89):
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 26.10.2016թ.:
Հայտարարված է` 07.10.2016
Վերջին ժամկետը` 26.10.2016
Պատասխանատու անձ` Ա.Ադլոյան
Հասցե` ք.Վանաձոր,Լոռու մարզպետարան,3-րդ հարկ,սենյակ 306
Հեռ.` (+ 374 322) 21024