Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղեր

  

ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹՆԵՐ՝ ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎՅԱԼ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

1. Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ-իրավաբան (ծածկագիր 2.3-2). 2. Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական և եկամուտների հավաքագրման բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր 2.3-16). 3. Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր 2.3-18). 4. Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր 2.3-20). 5. Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական և եկամուտների հավաքագրման բաժնի առաջատար մասնագետ (ծածկագիր 3.1-29). 6. Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի առաջատար մասնագետ (ծածկագիր 3.1-32). 7. Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի 1-ին կարգի մասնագետ (ծածկագիր 3.2-6).

1.  1. Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ-իրավաբան (ծածկագիր 2.3-2).
Աշխատակազմի գլխավոր մասնագետ-իրավաբանը`
-կատարում է աշխատակազմի քարտուղարի հանձնարարությունները՝ ժամանակին և պատշաճ որակով.
-մասնակցում է համայնքի ավագանու, համայնքի ղեկավարի որոշումների, կարգադրությունների և աշխատակազմի քարտուղարի հրամանների նախագծերի նախապատրաստմանը.
-որպես լիազոր ներկայացուցիչ, հանդես է գալիս դատական ատյաններում.
-բնակիչների դիմում-բողոքների հետ կապված հարցերով, անհրաժեշտության դեպքում, կազմակերպում է ստուգայցեր և արդյունքների մասին զեկուցում աշխատակազմի քարտուղարին.
-նախապատրաստում է դատարան ներկայացվող դիմումներ, հայցադիմումներ, ինչպես նաև համայնքապետարանի դեմ ներկայացված հայցերի առարկությունների նախագծեր.
-իր կողմից մշակված ակտերի նախագծերի, ծրագրային փաստաթղթերի և նյութերի փորձաքննություն ուղարկելու անհրաժեշտության մասին առաջարկություններ է ներկայացնում աշխատակազմի քարտուղարին.
-իրականացնում է համայնքի ղեկավարի, աշխատակազմի քարտուղարի ստորագրմանը ներկայացվող որոշումների, կարգադրությունների, հրամանների նախագծերի վերաբերյալ ՀՀ օրենսդրությանը համապատասխանության վերաբերյալ իրավական եզրակացությունների տրամադրումը՝ նշագրման միջոցով.
-իրավական խորհրդատվություն է ապահովում աշխատակազմի և համայնքային ենթակայության կազմակերպությունների և ազգաբնակչության համար.
-նախապատրաստում է կնքման ենթական պայմանագրերի օրինակելի ձևեր.
-իր իրավասության շրջանակներում միջոցներ է ձեռնարկում պաշտպանելու համայնքի բնակիչների ու տնտեսվարող սուբյեկտների իրավունքները և օրինական շահերը.
- մասնակցում է վարչական իրավախախտումներ կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու գործընթացին.
-մասնակցում է խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի աշխատանքներին.
-անհրաժեշտության դեպքում իր լիազորությունների սահմաններում նախապատրաստում և աշխատակազմի քարտուղարին է ներկայացնում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր, միջնորդագրեր, ակտեր, եզրակացություններ, պարզաբանումներ և այլ գրություններ.
-աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ մասնակցում է աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անձնագրերի, դրանցում փոփոխություններ կատարելու նախագծերի նախապատրաստման աշխատանքներին.
-անհրաժեշտության դեպքում աշխատակազմի քարտուղարի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ իր իրավասության շրջանակներում, մասնակցում է տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին.
- աշխատակազմի քարտուղարին յուրաքանչյուր կիսամյակ ներկայացնում է հաշվետվություն իր կատարած աշխատանքների մասին.
- իր իրավասության շրջանակներում մասնակցում է քաղաքացիների դիմում-բողոքների սահմանված կարգով քննարկման աշխատանքներին և արդյունքները ներկայացնում է աշխատակազմի քարտուղարին.
- ստորագրում է իր կողմից պատրաստվող փաստաթղթերը:
Գլխավոր մասնագետն ունի օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ ու պարտականություններ:
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`
ա)իրավագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն, համայնքային ծառայության կամ պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին ութ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ մինչև 2018 թվականի հունվարի 1-ը համայնքային ծառայության, պետական և (կամ) համայնքային կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.
բ)Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական, Հողային, Աշխատանքային, Ընտանեկան, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերի, «Տեղական ինքնակառավարման մասին», «Համայնքային ծառայության մասին», «Իրավական ակտերի մասին», «Գնումների մասին», «Երեխայի իրավունքների մասին», «Տեղեկատվություն ազատության մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
գ)անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.
դ)համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
ե)առնվազն մեկ օտար լեզվի տիրապետում:
Մրցույթը կկայանա 2016թ. օգոստոսի 9-ին ժամը 9:15-ին` Սպիտակի համայնքապետարանում:

2. Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական և եկամուտների հավաքագրման բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր 2.3-16).
Աշխատակազմի ֆինանսական և եկամուտների հավաքագրման բաժնի գլխավոր մասնագետը՝
-կատարում է բաժնի պետի հանձնարարությունները՝ ժամանակին և պատշաճ որակով.
-իր իրավասության շրջանակներում ապահովում է բաժնի փաստաթղթային շրջանառությունը և լրացնում համապատասխան փաստաթղթերը.
-իր իրավասության շրջանակներում մասնակցում է քաղաքացիների դիմում-բողոքների սահմանված կարգով քննարկման աշխատանքներին և արդյունքները ներկայացնում է բաժնի պետին.
-անհրաժեշտության դեպքում իր լիազորությունների սահմաններում նախապատրաստում և բաժնի պետին է ներկայացնում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ.
-բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է բաժնի առջև դրված դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի և այլ փաստաթղթերի պահպանության աշխատանքները.
-բաժնի պետի հանձնարարությամբ ստուգում է իրավաբանական անձանց կողմից ներկայացված հաշվետվությունները, արդյունքների մասին կազմում տեղեկանք և ներկայացնում բաժնի պետին.
- մասնակցում է տեղական տուրքերի և վճարների, համայնքի կողմից իրականացվող ծառայությունների դիմաց կատարվող վճարների դրույքաչափերը սահմանելու վերաբերյալ որոշումների նախագծերի, ինչպես նաև բաժնի գործառույթներից բխող այլ իրավական ակտերի նախագծերի կազմման աշխատանքներին.
- աջակցում է համայնքի բյուջեի եկամուտների հավաքագրման աշխատանքներին.
-բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է հարկերը, տուրքերը և օրենքով սահմանված վճարումները չվճարող անձանց նկատմամբ ձեռնարկվող համապատասխան միջոցառումներին.
-օրենքով սահմանված կարգով հսկողություն է իրականացնում առևտրի և ծառայությունների ոլորտի օբյեկտների հայտնաբերված խախտումների վերաբերյալ, կազմում արձանագրություններ.
- բաժնի պետին յուրաքանչյուր կիսամյակ ներկայացնում է հաշվետվություն իր կատարած աշխատանքների մասին.
-անհրաժեշտության դեպքում բաժնի պետի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ իր իրավասության շրջանակներում մասնակցում է տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին.
- ստորագրում է իր կողմից պատրաստվող փաստաթղթերը:
Գլխավոր մասնագետն ունի օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ ու պարտականություններ:
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`
ա) բարձրագույն կրթություն, համայնքային ծառայության կամ պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին ութ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ մինչև 2018 թվականի հունվարի 1-ը համայնքային ծառայության, պետական և (կամ) համայնքային կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.
բ)Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Տեղական ինքնակառավարման մասին», «Համայնքային ծառայության մասին», «Իրավական ակտերի մասին», «Հարկերի մասին», «Հողի հարկի մասին», «Գույքահարկի մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին», «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
գ)անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.
դ)համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
ե)առնվազն մեկ օտար լեզվի տիրապետում:
Մրցույթը կկայանա 2016թ. օգոստոսի 9-ին ժամը 9:15-ին` Սպիտակի համայնքապետարանում:

3. Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր 2.3-18).
Աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի գլխավոր մասնագետը՝
-կատարում է բաժնի պետի հանձնարարությունները՝ ժամանակին և պատշաճ որակով.
- մասնակցում է բաժնի փաստաթղթաշրջանառությանը, լրացնում համապատասխան փաստաթղթերը.
- մասնակցում է համայնքի վարչական սահմններում գտնվող հողերի նպատակային օգտագործման, հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների պահպանման աշխատանքներին.
-իր իրավասությունների շրջանակներում մասնակցում է համայնքի վարչական սահմաններում գտնվող ապօրինի հողօգտագործման կանխարգելման, կասեցման և վերացման աշխատանքերին, իրականացնում է հողամասերի ընթացիկ հաշվառումը և կազմում համայնքի հողային հաշվեկշիռը, իրականացնում հողաշինարարական աշխատանքներ.
- իր լիազորությունների շրջանակներում մասնակցում է համայնքի հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաների կազմման, այդ սխեմաների, քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին համապատասխան, համայնքի ավագանու համաձայնությամբ և սահմանված պայմաններով ու կարգով համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, օգտագործման կամ կառուցապատման իրավունքով տրամադրման հետ կապված աշխատանքները.
- բաժնի պետին յուրաքանչյուր կիսամյակ ներկայացնում է հաշվետվություն իր կատարած աշխատանքների մասին.
- մասնակցում է համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման ամենամյա և քառամյա ծրագրերի մշակմանը.
- ապահովում է համայնքի տարածում գյուղատնտեսական մշակաբույսերի, հիվանդությունների, վնասատուների և մոլախոտերի դեմ պայքարի, համայնքի տարածքում անասնաբուժական ծառայության, հակահամաճարակային միջոցառումների, կենդանիների հիվանդությունների կանխման և ագրարային այլ կանոնների պահպանման աշխատանքների կատարումը.
- մասնակցում է բնապահպանության աշխատանքների, ընդերքի, անտառային, ջրային և օդային տարածքների, ինչպես նաև կենդանական ու բուսական աշխարհի օգտագործման և պահպանման միջոցառումներին.
- մասնակցում է համայնքի անասնագլխաքանակի ամենամյա հաշվառման աշխատանքներին.
- անհրաժեշտության դեպքում բաժնի պետի համաձայանությամբ կամ հանձնարարությամբ իր իրավասության շրջանակներում մասնակցում է տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին.
- իր լիազորությունների շրջանակներում կազմում և ներկայացնում է վիճակագրական և այլ հաշվետվություններ.
-քաղաքաշինության և հողօգտագործման բնագավառի խախտումներ հայտնաբերելու վերաբերյալ կազմում է արձանագրություն, ներկայացնում բաժնի պետին, մասնակցում խախտումներ իրականացրած անձանց վերաբերյալ ձեռնարկվող միջոցառումներին.
-իր իրավասության շրջանակներում մասնակցում է քաղաքացիների դիմում-բողոքների սահմանված կարգով քննարկման աշխատանքներին և արդյունքները ներկայացնում է բաժնի պետին.
-անհրաժեշտության դեպքում իր լիազորությունների սահմաններում նախապատրաստում և բաժնի պետին է ներկայացնում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ.
- ստորագրում է իր կողմից պատրաստվող փաստաթղթերը:

Գլխավոր մասնագետն ունի օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ ու պարտականություններ:
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`
ա) բարձրագույն կրթություն, համայնքային ծառայության կամ պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին ութ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ մինչև 2018 թվականի հունվարի 1-ը համայնքային ծառայության, պետական և (կամ) համայնքային կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.
բ)Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության Հողային, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերի, «Տեղական ինքնակառավարման մասին», «Համայնքային ծառայության մասին», «Իրավական ակտերի մասին», «Հողեր օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողության մասին», «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
գ)անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.
դ)համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
ե)առնվազն մեկ օտար լեզվի տիրապետում:
Մրցույթը կկայանա 2016թ. օգոստոսի 9-ին ժամը 9:15-ին` Սպիտակի համայնքապետարանում:

4. Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր 2.3-20).
Աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի գլխավոր մասնագետը՝
-կատարում է բաժնի պետի հանձնարարությունները՝ ժամանակին և պատշաճ որակով.
-անհրաժեշտության դեպքում իր լիազորությունների սահմաններում նախապատրաստում և բաժնի պետին է ներկայացնում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ.
-անհրաժեշտության դեպքում բաժնի պետի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ իր իրավասության շրջանակներում մասնակցում է տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին, այդ
- ստորագրում է իր անունից պատրաստվող փաստաթղթերը.
- մասնակցում է քաղաքացիների դիմում-բողոքների սահմանված կարգով քննարկմանը և արդյունքները ներկայացնում է բաժնի պետին.
-հետևում է ներքին աուդիտի ստանդարտներին, ներքին աուդիտորի վարքագծի կանոններին, ներքին աուդիտի կանոնակարգի և լիազոր մարմնի հաստատած ներքին աուդիտի մեթոդաբանությանը.
-պատրաստում և բաժնի պետին է ներկայացնում ներքին աուդիտի կանոնակարգի նախագիծը.
-պատրաստում և բաժնի պետի հաստատմանն է ներկայացնում ներքին աուդիտի ռազմավարական և տարեկան ծրագրերը, դրանց փոփոխությունները.
-յուրաքանչյուր աուդիտի համար մշակում և բաժնի պետի հաստատմանն է ներկայացնում աուդիտորական առաջադրանք.
-բաժնի պետին զեկուցում է աուդիտի իրականացման խոչընդոտների և խնդիրների վերաբերյալ.
-մասնակցում է ներքին աուդիտի տարեկան և օրենսդրությամբ սահմանված այլ հաշվետվությունների կազմման աշխատանքներին.
-մասնակցում է ներքին աուդիտի տարեկան ծրագրերի կատարմանը և ներքին աուդիտի մեթոդաբանության իրականացմանը.
-համագործակցում է ներքին աուդիտի կոմիտեի և դրա անդամների հետ, մասնակցում նրանց խորհրդակցություններին:
Գլխավոր մասնագետն ունի օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ ու պարտականություններ:
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`
ա) բարձրագույն կրթություն, աուդիտի ոլորտում առնվազն երեք տարվա մասնագիտական գործունեության փորձ կամ հանրային կազմակերպությունների գլխավոր աուդիտորների, վերահսկողական ծառայությունների աշխատակիցների (այդ թվում՝ Վերահսկիչ պալատի, ՀՀ նախագահի, ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ կառավարության, ՀՀ հանրային հատվածի պետական կառավարման մարմինների և ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողական ծառայությունների, ՀՀ բանկերի վերահսկողական և ներքին աուդիտի ստորաբաժանումների) պետական և համայնքային
մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների վերստուգող հանձնաժողովների անդամների (վերստուգողների) առնվազն երեք տարվա փորձ կամ քաղաքական կամ հայեցողական պաշտոնների պաշտոնավարման (բացառությամբ խորհրդականների, մաուլի քարտուղարների, օգնականների, ռեֆերենտների և Հայասատանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների պաշտոնների), հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց առնվազն վեց տարվա աշխատանքային փորձ կամ մինչև 2018 թվականի հունվարի 1-ը առնվազն երեք տարվա համայնքային ծառայության փորձ, ընդգրկված է ներքին աուդիտորների՝ որակավորված անհատների և կազմակերպությունների, ինչպես նաև Հայասատանի Հանրապետությունում ընդունելի՝ միջազգայնորեն ճանաչված աուդիտորի որակավորում ունեցող անձանց ցանկում.
բ)Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Իրավական ակտերի մասին», «Հաշվապահական հաշվառման մասին», «Աուդիտորական գործունեության մասին», «Ներքին աուդիտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
գ)անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.
դ)համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
ե)առնվազն մեկ օտար լեզվի տիրապետում:
Մրցույթը կկայանա 2016թ. օգոստոսի 9-ին ժամը 9:15-ին՝ Սպիտակի համայնքապետարանում:

5. Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական և եկամուտների հավաքագրման բաժնի առաջատար մասնագետ (ծածկագիր 3.1-29).
Աշխատակազմի ֆինանսական և եկամուտների հավաքագրման բաժնի առաջատար մասնագետը՝
- կատարում է բաժնի պետի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով.
- մասնակցում է բաժնի փաստաթղթաշրջանառությանը, լրացնում համապատասխան փաստաթղթերը.
-իրականացնում է վարձակալությամբ հանձնված հողերի հաշվառում, վարձավճարների հավաքագրում, սպասարկում է վարձակալության հանձնված հողերի վարձավճարների հավաքագրման բազան.
- իրականացնում է ֆիզիկական անձնաց պատկանող փոխադրամիջոցների , շինությունների գույքահարկի և հողի հարկի ծանուցագրերի տրամադրում.
- մասնակցում է ֆիզիկական անձանցից հարկերի հավաքագրման աշխատանքներին.
- գանձապետական համակարգով ստացված տեղեկատվության հիման վրա ապահովում է վճարված հարկերի մուտքագրումը տվյալների բազա և օրենքով սահմանված կարգով իրականացնում տրամադրված արտոնությունների կիրառումը.
- հաշվառում իրականացնող պետական լիազոր մարմինների կողմից տրամադրված տեղեկությունների հիման վրա իրականացնում հարկատուների հաշվառումը, համապատասխան տվյալների և դրանցում կատարված փոփոխությունների մուտքագրումը բազա՝ տեղեկատվական ավտոմատացված համակարգի միջոցով.
- կազմում է փոխադարձ հաշվարկների ակտ, սպասարկում հարկատուներին.
-ապահովում է տեղեկատվական բազայի վարման ծրագրային և տեխնիկական անխափան աշխատանքները.
-ստուգում է անդորրագրերով հավաքագրված և համայնքի բյուջե մուտքագրված վճարների ճշտությունը և արդյունքների մասին հայտնում բաժնի պետին.
- բաժնի պետի հանձնարարությամբ.
-ապահովում է ապառքացուցակների կազմումը, հարկային պարտավորություններ ունեցող հարկատուներին օրենսդրությամբ սահմանված կարգով ծանուցումը,
-անհրաժեշտության դեպքում իր լիազորությունների սահմաններում նախապատրաստում և բաժնի պետին է ներկայացնում իր աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ,
- մասնակցում է բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին,
- բաժնի պետին յուրաքանչյուր կիսամյակ ներկայացնում է հաշվետվություն իր կատարած աշխատանքների մասին:
Բաժնի առաջատար մասնագետն ունի օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և այլ պարտականություններ:
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`
ա) առնվազն միջնակարգ կրթություն.
բ)Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Գույքահարկի մասին», «Հողի հարկի մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
գ) անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.
դ) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
Մրցույթը կկայանա 2016թ. օգոստոսի 9-ին ժամը 11:45-ին՝ Սպիտակի համայնքապետարանում:

6. Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի առաջատար մասնագետ (ծածկագիր 3.1-32).
Աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի առաջատար մասնագետ բաժնի առաջատար մասնագետը՝
- կատարում է բաժնի պետի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով.
-իր լիազորությունների սահմաններում նախապատրաստում և բաժնի պետին է ներկայացնում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ.
-ապահովում է բաժնի ներհամայնքային տրանսպորտի սպասարկման մրցույթների հետ կապված փաստաթղթային շրջանառու

Հայտարարված է` 08.07.2016

Վերջին ժամկետը` 25.07.2016

Պատասխանատու անձ` Դ.Մանուչարյան
Հասցե` ք.Վանաձոր,Լոռու մարզպետարան,1-ին հարկ,սենյակ 105
Հեռ.` (+ 374 322) 40927
էլ. փոստ`



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 09:45:22