Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղեր

  

ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ` ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎՅԱԼ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Ալավերդու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսների, ծրագրերի և գնումների բաժնի պետ (ծածկագիր՝ 2.1-1):

Ալավերդու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսների, ծրագրերի և գնումների բաժնի պետ (ծածկագիր՝ 2.1-1):
Բաժնի պետն անմիջականորեն ենթակա և հաշվետու է քարտուղարին, բաժնի պետին անմիջականորեն ենթակա և հաշվետու են բաժնի աշխատողները: Բաժնի պետը կազմակերպում, ծրագրում, համակարգում, ղեկավարում և վերահսկում է բաժնի աշխատանքները, պատասխանատվություն է կրում օրենքների, համայնքի ղեկավարի որոշումների և կարգադրությունների, այլ իրավական ակտերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, կամ լիազորությունները վերազանցելու, բաժնի առջև դրված խնդիրները և տրված հանձնարարականները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
Բաժնի պետը լուծում է բաժնի առջև դրված գործառույթներից բխող հիմնախնդիրներ, ընդունում որոշումներ, իրեն անմիջականորեն ենթակա աշխատողներին տալիս է համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ, վերահսկում է դրանց ժամանակին և պատշաճ որակով կատարումը, քարտուղարին ներկայացնում է բաժնի աշխատանքային ծրագրերը, անհրաժեշտության դեպքում` առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր, միջնորդագրեր և այլ գրություններ, ստորագրում է իր և բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը, համայնքի ղեկավարի և (կամ) քարտուղարի հանձնարարությամբ ապահովում է իրավական ակտերի նախագծերի, ծրագրային փաստաթղթերի մշակումը և նյութերի փորձաքննությունը, վերահսկում է ծրագրերի կազմման, գնումների գործընթացի իրականացման աշխատանքները, կազմակերպում է քաղաքացիների դիմումների սահմանված կարգով քննարկումը և արդյունքները ներկայացնում քարտուղարին, իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Ֆինանսների, ծրագրերի և գնումների բաժնի պետը ունի այլ իրավունքներ ու պարտականություններ` համաձայն պաշտոնի անձնագրի:
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է ունենալ`
 բարձրագույն կրթություն, համայնքային ծառայության կամ պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին ութ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, մինչև 2018 թվականի հունվարի 1-ը համայնքային ծառայության, պետական և (կամ) համայնքային կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.
 Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Տեղական ինքնակառավարման մասին», «Համայնքային ծառայության մասին», «Իրավական ակտերի մասին», «Դրամարկղային գործառույթների մասին», «Բյուջետային համակարգի մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին», «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
 համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
 տիրապետում է ռուսերենին (ազատ):
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել.
1. գրավոր դիմում (տրվում է հանձնաժողովի անունից)
2. համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնն զբաղեցնելու համար քաղաքացու մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճեները` բնօրինակների հետ միասին.
3. հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 1801-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով.
4. հայտարարություն այն մասին, որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
5. «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի «ե» կետի պահանջը բավարարելու նպատակով արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասային կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք.
6. մեկ լուսանկար (3x4 չափսի).
7. անձնագրի պատճենը:
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել անձամբ` անձը հաստատող փաստաթղթով (անձնագիր): Փաստաթղթերն ընդունվում են Ալավերդու համայնքապետարանի աշխատակազմում և Լոռու մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչությունում ամեն օր, ժամը 1000-ից մինչև 1800-ը` բացի շաբաթ, կիրակի օրերից: Ներկայացվող փաստաթղթերի պատճենների հետ միասին անհրաժեշտ է ներկայացնել նաև դրանց բնօրինակները: Ներկայացրած փաստաթղթերի պատճենները ետ չեն վերադարձվում:
Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարին ծանոթանալու համար կարող են դիմել Ալավերդու համայնքապետարանի աշխատակազմ (ք. Ալավերդի, Զորավար Անդրանիկ 8/1 հեռ.`02532-41-02) և Լոռու մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչություն (1-ին հարկ, հեռ.` (0322 2-21-04):
Մրցույթը կկայանա 2016թ. մայիսի 31-ին ժամը 1100-ին` Ալավերդու համայնքապետարանում:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2016թ. մայիսի 16-ը:

 

Հայտարարված է` 29.04.2016

Վերջին ժամկետը` 16.05.2016

Պատասխանատու անձ` Դ.Մանուչարյան
Հասցե` ք.Վանաձոր,Լոռու մարզպետարան,1-ին հարկ,105 սենյակ
Հեռ.` (+374322)40927
էլ. փոստ`



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-04 17:52:46