Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղեր

  

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանը հայտարարում է մրցույթ մարզային ենթակայության` հարյուր տոկոս պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի հետևյալ թափուր պաշտոնններն զբաղեցնելու համար ՀՀ Լոռու մարզպետարանի «Արևածագի առողջության առաջնային պահպանման կենտրոն», «Մարգահովիտի առողջության կենտրոն», «Լեռնապատի առողջության կենտրոն» ՊՈԱԿ-ների և «Ախթալայի առողջության կենտրոն» ՊՓԲԸ-ի տնօրենների թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

 ՀՀ Լոռու մարզպետարանի «Արևածագի առողջության առաջնային պահպանման կենտրոն», «Մարգահովիտի առողջության կենտրոն», «Լեռնապատի առողջության կենտրոն» ՊՈԱԿ-ների և «Ախթալայի առողջության կենտրոն» ՊՓԲԸ-ի տնօրենների թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝
1. բարձրագույն բժշկական կրթություն և հետբուհական կրթություն ներքին հիվանդություններ (թերապիա), մանկաբուժություն կամ ընտանեկան բժշկություն մասնագիտությամբ,
2. առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ բժշկական ոլորտի ձեռնարկատիրական, կամ առողջապահական համակարգի կառավարման ոլորտի առնվազն 2 տարվա ստաժ,
3. իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում` Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, բաժնետիրական ընկերությունների, աշխատանքային, առողջապահության ոլորտի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր),
4. կազմակերպության զարգացման ծրագրեր մշակելու կարողություն,
5. աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն, ներառյալ`
ա.ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպման,
բ.անձնակազմի աշխատանքի ընդունման, ազատման և վերապատրաստման գործընթացների կազմակերպման,
գ.աշխատանքների բաշխման,
դ. կարգապահական պատասխանատվության,
ե. խարխուսանքի միջոցների կիրառման,
6. Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
7. ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն, ներառյալ`
գույքի, ֆինանսական միջոցների տնօրինման, և գործարքներ կնքելու կարողություններ,
8. Բժշկական ծառայությունների պատշաճ մատուցման, ինչպես նաև անձնակազմի կողմից ռեսուրսների արդյունավետ օգտագործման և լրացուցիչ աշխատողների, սարքավորումների և ծառայությունների անհրաժեշտության գնահատում,
9. Չի լրացել թեկնածուի 65 տարին,
10. Ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն,
11. Առնվազն մեկ օտար լեզվի բավարար իմացություն:

Մրցույթները կանցկացվեն՝
«Արևածագի առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՊՈԱԿ՝ 2016թ. հուլիսի 17-ին 11.00-ին,
«Մարգահովիտի առողջության կենտրոն» ՊՈԱԿ՝ 2016թ. հուլիսի 17-ին 14.00-ին,
«Լեռնապատի առողջության կենտրոն» ՊՈԱԿ՝ 2016թ. հուլիսի 18-ին 11.00-ին,
«Ախթալայի առողջության կենտրոն» ՊՓԲԸ՝ 2016թ հուլիսի 18-ին 14.00-ին:

Մրցույթին մասնակցելու համար քաղաքացիները Լոռու մարզպետարան են ներկայացնում`
1) դիմում.
2) մեկ լուսանկար 3 x 4 չափի.
3) քաղվածք՝ աշխատանքային գրքույկից.
4) ինքնակենսագրություն.
5) անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի) պատճենները.
6) քաղաքացու ցանկությամբ` հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ` դրանց առկայության դեպքում.
7) բնութագիր` վերջին աշխատավայրից (եթե կազմակերպությունը չի լուծարվել).
8) կազմակերպության զարգացման նախնական ծրագիրը (ներկայացվում է մրցույթի oրվանից առնվազն երեք oր առաջ), որը ներառում է կազմակերպության զարգացման և բարեփոխման, ինչպես նաև կազմակերպության մասնագիտական, ֆինանսատնտեսական և կառավարման ոլորտի զարգացման հիմնական ուղենիշները, կազմակերպության կառուցվածքի և գործունեության բարեփոխմանն ուղղված առաջարկությունները: Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի հետ աշխատանքային պայմանագրի կնքման դեպքում դրանում նախատեսված ժամկետում կազմակերպության զարգացման նախնական ծրագրի հիման վրա նրա կողմից ներկայացվում է կազմակերպության զարգացման հիմնական ծրագիրը, որը ներառում է բաժիններ կազմակերպության մասնագիտական, ֆինանսատնտեսական և կառավարման ոլորտի զարգացմանն ուղղված միջոցառումների և դրանց իրականացման ժամանակացույցի վերաբերյալ:

Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր և պահանջվող փաստաթղթերի բնօրինակները:

Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր, ժամը 9.00-15.00, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ՝
«Արևածագի առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՊՈԱԿ՝ 2016թ հունիսի 17-ին 11.00-ին,
«Մարգահովիտի առողջության կենտրոն»ՊՈԱԿ՝ 2016թ. հունիսի 17-ին 14.00-ին,
«Լեռնապատի առողջության կենտրոն»ՊՈԱԿ ՝ 2016թ. հունիսի 18-ին 11.00-ին,
«Ախթալայի առողջության կենտրոն» ՊՓԲԸ՝ 2016թ հունիսի 18-ին 14.00-ին:

Մրցույթը կկայանա մարզպետարանի շենքում /ք.Վանաձոր, Հայքի հրապարակ/:
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները լրացուցիչ տեղեկությունների, ինչպես նաև հարցաշարին ծանոթանալու համար կարող են դիմել Լոռու մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչություն:
/ ք.Վանաձոր, Հայքի հրապարակ, հեռախոս 0322-2-33-99/:

Հայտարարված է` 28.04.2016

Վերջին ժամկետը` 17.06.2016

Պատասխանատու անձ` Ա.Ադլոյան
Հասցե` ք.Վանաձոր,Լոռու մարզպետարան,3-րդ հարկ,305 սենյակ
Հեռ.` (+374322)21024
էլ. փոստ`



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:40:00