Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղեր

  

ՀՀ Լոռու մարզպետարանը (այսուհետ՝ Մարզպետարան) հայտարարում է մրցույթ՝ Մարզպետարանի աշխատակազմում քաղաքացիական ծառայության հետևյալ թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

. Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի առաջատար մասնագետ (ծածկագիր՝ 65-3.2-57)

 1. Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի առաջատար մասնագետ (ծածկագիր՝ 65-3.2-57)
Իրականացնում է մարզային նշանակության ոռոգման ցանցերի կառուցման, պահպանման և շահագործման աշխատանքները, միջոցներ է ձեռնարկում հանրապետական նշանակության ոռոգման համակարգերի նպատակային շահագործումն ապահովելու ուղղությամբ: Իրականացնում է Մարզում ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների միությունների գործունեության վերաբերյալ ուսումնասիրություններ ու վերլուծություններ, ամփոփում է դրանց արդյունքները և ներկայացնում առաջարկություններ: Կատարում է ուսումնասիրություններ ոռոգման ջրի նպատակային օգտագործման վերաբերյալ, իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`
* բարձրագույն կրթություն` գյուղական և ձկնային տնտեսություն մասնագիտությունների գծով,
* քաղաքացիական ծառայության պաշտոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն մեկ տարվա ստաժ կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ:
Մրցույթը կանցկացվի 02.06.2016թ.՝ ժամը 1100-ին, Մարզպետարանի շենքում (ք. Վանաձոր, Հայքի հրապարակ):
***
Դիմող ՀՀ քաղաքացիները Մարզպետարան պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
* դիմում` մրցութային հանձնաժողովի անունով (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
* տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ,
* արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ, կամ համապատասխան տեղեկանք,
* մեկ լուսանկար` 3x4 սմ չափսի,
* անձնագրի պատճենը:
ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր:
ՀՀ քաղաքացիները մրցույթին ներկայանում են անձնագրի, դիպլոմի, աշխատանքային գրքույկի, իսկ արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակներով:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 900-ից մինչև 1200-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 11.05.2016թ:
Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմ (ք. Վանաձոր, Հայքի հրապարակ, հեռ. 2-10-24):

Հայտարարված է` 28.04.2016

Վերջին ժամկետը` 11.05.2016

Պատասխանատու անձ` Ա.Ադլոյան
Հասցե` ք.Վանաձոր,Լոռու մարզպետարան,3-րդ հարկ,305 սենյակ
Հեռ.` (+374322)21024
էլ. փոստ`



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 15:08:28