Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղեր

  Հարգելի քաղաքացի

Այս բաժնում տեղադրվում են ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմում առկա թափուր եւ ժամանակավոր թափուր, ինչպես նաեւ ՀՀ Լոռու մարզի համայնքների աշխատակազմերում առկա համայնքային ծառայության թափուր պաշտոնների մրցույթների վերաբերյալ հայտարարությունները:

Թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթի անդյունքների վերաբերյալ կարող եք տեղեկանալ նույն բաժնի «Մրցույթների արդունքներ» ենթաբաժնից:

2018թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնելու «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ նոր օրենքը եւ նոր օրենքի համաձայն ՀՀ կառավարության կողմից մշակվելու է մրցույթների անցկացման նոր կարգ: Նոր կարգի համապատասխան մրցույթների հայտարարությունները կհրապարակվեն ՀՀ Լոռու մարզպետարանի պաշտոնական կայքէջում, քաղաքացիական ծառայության գրասենյակի պաշտոնական կայքէջում և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքէջում:

ՀՀ Լոռու մարզպետարան

 

 

ՄԵԾԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆԱՊԵՏԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ՝ ՄԵԾԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎՅԱԼ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Մեծավանի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ ( ծածկագիր` 2.3-1):


Մեծավանի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ ( ծածկագիր` 2.3-1):
Գլխավոր մասնագետը աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ`
- կազմում և համայնքի ղեկավարին, ավագանուն է ներկայացնում համայնքի գլխավոր հատակագծի, հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաների նախագծերը.
- վերահսկում է համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերի նպատակային օգտագործումը և հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների պահպանումը.
- իրականացնում է քաղաքացիների դիմում –բողոքների քննարկումը` օրենքով սահմանված կարգով և արդյունքները ներկայացնում է աշխատակազմի քարտուղարին.
- նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ.
- մասնակցում է հողօգտագործման բնագավառում համայնքի ղեկավարին վերապահված լիազորությունների իրականացման աշխատանքներին.
- մասնակցում է ՏԻՄ-երի և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող միջոցառումներին, հանդես է գալիս առաջարկություններով, զեկույցներով, հաշվետվություններով:
Աշխատակազմի գլխավոր մասնագետը ունի այլ իրավունքներ ու պարտականություններ` համաձայն պաշտոնի անձնագրի:
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է ունենալ`
ա) բարձրագույն կրթություն, համայնքային ծառայության կամ պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ,կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին ութը տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ մինչև 2018 թվականի հունվարի 1-ը համայնքային ծառայության, պետական և (կամ) համայնքային կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ:
բ) ՀՀ Սահմանադրության, «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Քաղաքաշինության մասին», «Հողի հարկի մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
գ) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

Մրցույթին մասնակցելու համար դիմողները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
ա) գրավոր դիմում (տրվում է հանձնաժողովի անունով),
բ) համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնն զբաղեցնելու համար քաղաքացու մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի (ների), վկայականի (ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին,
գ) հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 1801-Ն հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով,
դ) հայտարարություն այն մասին, որը ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ,
ե) <<Համայնքային ծառայության մասին>> ՀՀ օրենքի 12–րդ հոդվածի <<ե>> կետի պահանջը բավարարելու նպատակով արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենները կամ համապատասխան տեղեկանք,
զ) մեկ լուսանկար (3x4 չափսի),
է) անձնագրի պատճենը:
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով:Փաստաթղթերն ընդունվում են Մեծավանի համայնքապետարանում և Լոռու մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչությունում, ամեն օր, ժամը 9-ից մինչեւ 18-ը` բացի շաբաթ, կիրակի օրերից:
Ներկայացվող փաստաթղթերի պատճենների հետ միասին անհրաժեշտ է ներկայացնել նաև դրանց բնօրինակները: Ներկայացրած փաստաթղթերի պատճենները ետ չեն վերադարձվում: Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարին ծանոթանալու համար կարող են դիմել Մեծավանի համայնքապետարանի աշխատակազմ (գ. Մեծավան, Զ. Անդրանիկի 2, II-րդ հարկ, հեռ.` 096-44-02-61) և Լոռու մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչություն (1-ին հարկ, հեռ.՝ 0-322-4-09-27)։

Մրցույթը կկայանա 2016 թվականի մայիսի 11-ին ժամը 11.00-ին՝ Տաշիրի համայնքապետարանում:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2016թ. ապրիլի 20-ը:

 

Հայտարարված է` 04.04.2016

Վերջին ժամկետը` 20.04.2016

Պատասխանատու անձ` Դ.Մանուչարյան
Հասցե` ք.Վանաձոր,Լոռու մարզպետարան,1-ին հարկ,105 սենյակ
Հեռ.` (+374322)40927
էլ. փոստ`



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-09-13 17:41:47