Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղեր

  

ՔԱՐԱՁՈՐԻ ԳՅՈՒՂԱՊԵՏԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ՝ ՔԱՐԱՁՈՐԻ ԳՅՈՒՂԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎՅԱԼ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Քարաձորի գյուղապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ (ծածկագիր՝ 3.1-1)։

Քարաձորի գյուղապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ (ծածկագիր՝ 3.1-1)։

Առաջատար մասնագետը քարտուղարի հանձնարարությամբ`

կատարում է քարտուղարի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով.

կազմում է համայնքի բյուջեի նախագիծը, դրանում առաջարկվող փոփոխությունները.

կազմակերպում է ավագանու նիստերին ներկայացվող իր ոլորտի հետ կապված հարցերի նախագծերի նախապատրաստումը.

ներկայացում է համայնքի բյուջեի կատարման վերաբերյալ եռամսյա հաղորդումների և տարեկան հաշվետվությունների նախագծեր:

Առաջատար մասնագետն ունի այլ իրավունքներ ու պարտականություններ՝ համաձայն պաշտոնի անձնագրի:

Առաջատար  մասնագետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է ունենալ՝

առնվազն միջնակարգ կրթություն` առանց աշխատանքային ստաժի և փորձի.

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», Աշխատանքի վարձատրության մասին, Գանձապետական համակարգի մասին,  Իրավական ակտերի մասին, Հաշվապահական հաշվառման մասին, Պարտադիր սոցիալական վճարումների մասին, Ֆինանսական համահարթեցման մասին, «Գույքահարկի մասին», «Հողի հարկի մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և  իր լիազորությունների հետ կապված այլ  իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու, համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

Հայտարարված է` 17.12.2015

Վերջին ժամկետը` 30.12.2015

Պատասխանատու անձ` Դ.Մանուչարյան
Հասցե` ք.Վանաձոր,Լոռու մարզպետարան,1-ին հարկ,սենյակ 105
Հեռ.` (+ 374 322) 40927
էլ. փոստ`



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36