Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղեր

  

ՀՀ Լոռու մարզպետարանը (այսուհետ՝ Մարզպետարան) հայտարարում է մրցույթ՝ Մարզպետարանի աշխատակազմում քաղաքացիական ծառայության հետևյալ թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

ՀՀ Լոռու մարզպետարանը (այսուհետ՝ Մարզպետարան) հայտարարում է մրցույթ՝ Մարզպետարանի աշխատակազմում քաղաքացիական ծառայության հետևյալ թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

Քաղաքաշինության վարչության գլխավոր մասնագետ (ծածկագիր՝ 65-2.3-42)

Իրականացնում է Մարզի տեղական ինքնակառավարման մարմինների և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների կողմից բնակելի ֆոնդի պահպանման, շահագործման, նորոգման և սպասարկման կանոնների պահպանմանն առնչվող ընթացիկ ուսումնասիրություններ, կատարում վերլուծություններ և դրանց հիման վրա ներկայացնում է համապատասխան առաջարկություններ: Իրականացնում է տնտեսության ենթաճյուղերի` էլեկտրամատակարարման, գազամատակարարման, ջեռուցման, կապի և փոստի բնագավառներում ընթացիկ ուսումնասիրություններ, կատարում վերլուծություններ և դրանց հիման վրա ներկայացնում է համապատասխան առաջարկություններ: Իրականացնում է մարզի բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերում կատարված տեխնիկական վիճակի ընթացիկ ուսումնասիրություններ, կատարում վերլուծություններ և ներկայացնում համապատասխան առաջարկություններ: Կազմակերպում է մարզի բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման, ինչպես նաև աղբահանության բարելավման միջոցառումների ծրագրերի մշակման և իրագործման աշխատանքները: Կազմակերպում է մարզի ԱԻ և ՔՊ մարզային վարչության կողմից իրականացվող միջոցառումների ինժեներական ծառայության բնակարանային և ենթակառուցվածքների գործունեությանը վերաբերող աշխատանքները:
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝
* բարձրագույն կրթություն,
* սույն պաշտոնի անձնագրի 11-րդ կետի 1-ին ենթակետում նշված համապատասխան աշխատանքային ստաժ (տե՛ս սույն հայտարարության 12.1 ենթակետին հաջորդող 2-րդ պարբերությունը),
* սույն պաշտոնի անձնագրի 11-րդ կետի 2-րդ ենթակետում նշված իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն:
Մրցույթը կկայանա 06.10.2015թ.` ժամը 1430-ին, Խորհրդի շենքում (ք. Երևան, Տերյան
նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է նաև`
* քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն երեք տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ ՀՀ համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ,
* տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
* համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
* անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում,
* անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև սույն պաշտոնների անձնագրերով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում (Ցանկեր N 1, 2):
***
Դիմող ՀՀ քաղաքացիները ՔԾ խորհուրդ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
* դիմում` մրցութային հանձնաժողովի անունով (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
* տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին,
* արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
* մեկ լուսանկար` 3x4 սմ չափսի,
* անձնագրի պատճենը:
ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր:
ՀՀ քաղաքացիները մրցույթին ներկայանում են անձնագրի, դիպլոմի, աշխատանքային գրքույկի, իսկ արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակներով:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 930-ից մինչև 1230-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝
12.08.2015թ.:

 

Հայտարարված է` 21.07.2015

Վերջին ժամկետը` 12.08.2015

Պատասխանատու անձ` Ա.Ադլոյան
Հասցե` ք.Վանաձոր,Լոռու մարզպետարան,3-րդ հարկ,305սենյակ 105
Հեռ.` (+ 374 322) 21024
էլ. փոստ`



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59