Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղեր

  

ՀՀ Լոռու մարզպետարանը (այսուհետ՝ Մարզպետարան) հայտարարում է մրցույթ՝ Մարզպետարանի աշխատակազմում քաղաքացիական ծառայության հետևյալ թափուր պաշտոններն զբաղեցնելու համար

1. Զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր՝ 65-3.1-18) 2. Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի առաջատար մասնագետ (ծածկագիր՝ 65-3.3-13)

1. Զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր՝ 65-3.1-18)

Իրականացնում է մարզային զարգացման ծրագրի ինստիտուցիոնալ կառույցներից Մարզպետարանի ռեսուրս կենտրոնի, տարածքային կառավարման էլեկտրոնային համակարգի մարզային էջի ինֆորմացիոն սպասարկման (տեղադրման, թարմացման) և շտեմարանների վարման աշխատանքները, կազմակերպում է համայնքներից, հասարակական ու մասնագիտական կառույցներից անհրաժեշտ տեղեկատվության ստացումը և իրականացնում է մարզային զարգացման տեղեկատվական բազան արդիականացնելու, ինչպես նաև տեղեկատվական էլեկտրոնային շտեմարանների հարստացման աշխատանքները: Իրականացնում է դրանց արդիականացումն ու սպասարկումը: Բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է Մարզի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի մշակման, կազմման, զարգացման ծրագրերի իրականացման մոնիտորինգի, գնահատման և հաշվետվությունների կազմման աշխատանքներին: Նախապատրաստում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցներ: Մասնակցում է Բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին, իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:

Մրցույթը կանցկացվի 04.08.2015թ.՝ ժամը 1100-ին, Մարզպետարանի շենքում (ք. Վանաձոր, Հայքի հրապարակ):

 

2. Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի առաջատար մասնագետ (ծածկագիր՝ 65-3.3-13)

Մասնակցում է Մարզում ընտանիքի, կանանց և երեխաների պաշտպանությանն ուղղված քաղաքականության իրականացման աշխատանքներին: Ոստիկանության համապատասխան ծառայությունների հետ համատեղ աշխատանքներ է իրականացնում իրենց երեխաների վրա բացասական ներգործություն ունեցող, հակասոցիալական վարքագիծ դրսևորող ծնողների (կամ նրանց օրինական ներկայացուցիչների) հետ: Ուսումնասիրում է կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաներին ու նրանց ընտանիքներին և կատարում է նրանց կարիքների գնահատում: Վարում է կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների ավտոմատացված տեղեկատվական համակարգը, ձեռնարկում է երեխայի իրավունքների ու շահերի պաշտպանության անհրաժեշտ միջոցներ: Մասնակցում է խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների նիստերին, իրականացնում է երեխայի կյանքի պայմանների ուսումնասիրություն, կատարում է կարիքների գնահատում: Բաժնի պետի հանձնարարությամբ կատարում է տնային այցելություններ, պարզում է խնամակալության և հոգաբարձության մարմիններից ստացված տեղեկատվությունը առանց ծնողական խնամքի մնացած երեխաների մասին: Իրականացնում է Բաժնի փաստաթղթային սպասարկումը և փաստաթղթաշրջանառության վարման աշխատանքները, նախապատրաստում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, Հայտարարված է` 12.06.2015

Վերջին ժամկետը` 24.06.2015

Պատասխանատու անձ` Ա.Ադլոյան
Հասցե` ք.Վանաձոր,Լոռու մարզպետարան 3-րդ հարկ 304 սենյակ
Հեռ.` (+374322)21024
էլ. փոստ`



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36