Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղեր

  

ԼԵՌՆԱՆՑՔԻ ԳՅՈՒՂԱՊԵՏԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ ԼԵՌՆԱՆՑՔԻ ԳՅՈՒՂԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎՅԱԼ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Լեռնանցքի գյուղապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ (ծածկագիր 3.1-2)։

Լեռնանցքի գյուղապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ (ծածկագիր 3.1-2)։

Առաջատար  մասնագետը քարտուղարի հանձնարարությամբ`

իր լիազորությունների սահմաններում նախապատրաստում և աշխատակազմի քարտուղարին ներկայացնում է իր աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.

            վերահսկում է համայնքի վարչական սահմաններում գտնվող հաղերի նպատակային օգտագործումը և հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների պահպանումը.

 կազմում և համայնքի ղեկավարին է ներկայացնում համայնքի հողերի հաշվեկշռի նախագիծը.

իրականացնում է համայնքի վարչական սահմաններում գտնվող հաղամասերի ընթացիկ հաշվառումը.

 սահմանված կարգով կազմում և համայնքի ղեկավարին է ներկայացնում հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաների նախագծները, կատարում է հողհատկացման և հողօգտագործման, հողերի օտարման, շենք շինությունների կառուցման և վերակառուցման մասին ֆիզիկական և իրավաբանական անձանց հայտերի, դիմումների ուսումնասիրություն, կանխարգելում և կասեցնում է ինքնակամ շինությունները, ապօրենի հողօգտագործումը և ՀՀ օրեսդրությամբ սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը.

            կատարում է քարտուղարի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով.

            իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով չսահմանված այլ լիազորություններ:

Առաջատար  մասնագետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է ունենալ՝

ա)  առնվազն միջնակարգ կրթություն` առանց աշխատանքային ստաժի.

բ) ՀՀ Սահմանադրության, ՀՀ Հողային օրեսգրքի, «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» և «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

Մրցույթին մասնակցելու համար դիմողները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

ա) գրավոր դիմում (տրվում է հանձնաժողովի անունով),

բ) համայնքային ծառայության տվյա&

Հայտարարված է` 04.05.2015

Վերջին ժամկետը` 19.05.2015

Պատասխանատու անձ` Դ.Մանուչարյան
Հասցե` ք.Վանաձոր,Լոռու մարզպետարան 1-ին հարկ 104 սենյակ
Հեռ.` (+374322)40927
էլ. փոստ`



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 09:42:22