Հայտարարություններ
Թափուր աշխատատեղեր
- Լոռու մարզպետարանի քաղ. ծառայության 2020 թ.,2021թ,2022թ.,2023թ. ,2024թ.,2025թ.թափուր հաստիքներ
- Լոռու մարզի համայնքների 2021թ.,2022թ.,2023թ.,2024թ.թափուր հաստիքները
- Մարզային ենթակայության պետական բժշկական հաստատությունների 2020թ.,2021թ,2022թ,2023թ.,2024թ.թափուր հաստիքները
- Մարզային ենթակայության պետական հանրակրթական ուսումն. հաստատ. 2022թ,2023թ.,2024թ.,2025թ. թափուր հաստիքները
- Մարզային ենթակայության պետական հանրակրթական ուսումն. հաստատ. տնօրենների/համակարգողների թափուր հաստիքները (2023թ.փետրվարից)
- Համայնքային ենթակայության ՀՈԱԿ-ների 2022թ., 2023թ.,2024թ,2025թ.. թափուր հաստիքները
- Մարզային ենթակայության ՊՈԱԿ-ների 2020թ,2021թ..2024թ. թափուր հաստիքները
- Լոռու մարզպետարանի քաղ. ծառայության ժամանակավոր 2018թ.,2019թ,2020թ.2021թ.,2022թ.,2023թ.,2024թ.թափուր հաստիքներ
ՀՀ Լոռու մարզպետարանը (այսուհետ՝ Մարզպետարան) հայտարարում է Մարզպետարանի աշխատակազմում քաղաքացիական ծառայության հետևյալ կրտսեր թափուր պաշտոններն զբաղեցնելու մասին
1. Քարտուղարության ընդհանուր բաժնի առաջին կարգի մասնագետ (ծածկագիր՝ 65-4.1-39) 2. Թումանյանի սոցիալական ծառայության տարածքային գործակալության երկրորդ կարգի մասնագետ (ծածկագիր՝ 65-4.3-34)
ՀՀ Լոռու մարզպետարանը (այսուհետ՝ Մարզպետարան) հայտարարում է Մարզպետարանի աշխատակազմում
քաղաքացիական ծառայության հետևյալ կրտսեր թափուր պաշտոններն զբաղեցնելու մասին
1. Քարտուղարության ընդհանուր բաժնի առաջին կարգի մասնագետ (ծածկագիր՝ 65-4.1-39)
Իրականացնում է Մարզպետարան դիմած քաղաքացիների առաջարկությունների, դիմումների և բողոքների մտից գրանցումը, մակագրված առաջարկությունների, դիմումների և բողոքների առաքումը, Բաժնի փաստաթղթաշրջանառության, փաստաթղթային սպասարկման աշխատանքները, առաջարկությունների, դիմումների և բողոքների պատասխանների նախագծերի մտից գրանցումը, պատասխանների ելից գրանցումը, դրանց գործերի կազմումն ու արխիվացումը, Մարզպետարանի ղեկավարության կողմից պահանջվող ընթացիկ փաստաթղթերի և տեղեկությունների տրամադրումը: Օրենքով սահմանված կարգով հասարակությանը տեղեկացնում է քաղաքացիների դիմումների, բողոքների, առաջարկությունների քննարկման արդյունքների մասին, իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
2. Թումանյանի սոցիալական ծառայության տարածքային գործակալության երկրորդ կարգի մասնագետ (ծածկագիր՝ 65-4.3-34)
Ապահովում է իր սպասարկման տարածքում բնակվող անձանց սոցիալական ծառայություններ, տեղեկատվական բազայում ընտանիքների մասին ամրագրված տվյալների հավաստիությունը, Գործակալություն դիմած բոլոր անձանց համար սոցիալական ծառայությունների հավասար պայմաններ: Հայտնաբերում է աղքատ ընտանիքներին, ընդունում է նպաստի նշանակման համար քաղաքացիների ներկայացրած դիմումները, սահմանված կարգով և ժամկետներում փոփոխություններ է կատարում ընտանիքի սոցիալական անձնագրում: Ընտանիքների անապահովության գնահատման տեղեկատվական բազա է մուտքագրում տվյալ ընտանիքի սոցիալական անձնագրում ամրագրված տվյալները և տվյալների փոփոխությունները: Ծրագրային մեթոդով ստանում է նպաստի նշանակման կարգադրություն և ներկայացնում է հաստատման: Կազմում է նպաստի գործ, իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
1, 2 կետերում նշված թափուր պաշտոններն զբաղեցնելու համար պահանջվում է՝
* առնվազն միջնակարգ կրթություն,
* սույն պաշտոնների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն,
* համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
***
Դիմող ՀՀ քաղաքացիները Մարզպետարան պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
* գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
* կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները),
* աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
* քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու հավաստագրի պատճենը` բնօրինակի հետ,
* արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ, կամ համապատասխան տեղեկանք,
* մեկ լուսանկար` 3x4 սմ չափսի,
* անձնագիր և անձնագրի պատճենը:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 900-ից մինչև 1200-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 25.02.2015թ.:
ՀՀ քաղաքացիները ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմում քաղաքացիական ծառայության կրտսեր թափուր պաշտոն զբաղեցնելու համար կարող են դիմել Մարզպետարանի աշխատակազմ (ք. Վանաձոր, Հայքի հրապարակ,
հեռ. 2-10-24):
Հայտարարված է` 18.02.2015
Վերջին ժամկետը` 27.02.2015
Պատասխանատու անձ` Ա.Ադլոյան
Հասցե` ք.Վանաձոր,Լոռու մարզպետարան,3-րդ հարկ 302սենյակ
Հեռ.` (+374)3221024