Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղեր

  

ՀՀ Լոռու մարզպետարանը (այսուհետ` Մարզպետարան) հայտարարում է մրցույթ` Մարզպետարանի աշխատակազմում քաղաքացիական ծառայության հետևյալ թափուր պաշտոններն զբաղեցնելու համար

1. Հողաշինության և հողօգտագոծման բաժնի առաջատար մասնագետ (ծածկագիր` 65-3.3-5) 2. Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր` 65-3.1-20) 3. Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության ֆինանսատնտեսագիտական բաժնի առաջատար մասնագետ (ծածկագիր` 65-3.2-63) 4. Ներքին աուդիտի բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր` 65-3.1-25)

1. Հողաշինության և հողօգտագոծման բաժնի առաջատար մասնագետ (ծածկագիր` 65-3.3-5)
Ուսումնասիրում և վերլուծում է հողաշինության ու հողօգտագործման բնագավառում Մարզի տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունը, ամփոփում է դրանց արդյունքները և ներկայացնում է համապատասխան առաջարկություններ: Իրականացնում է Մարզի հողերի օգտագործման սխեմաները Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի նախապատրաստման, Մարզպետի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հողերի օտարման և օգտագործման տրամադրման, ինչպես նաև Մարզի հողային հաշվեկշռի կազմման հետ կապված աշխատանքները. հողաշինության և հողօգտագործման բնագավառում Մարզպետին վերապահված լիազորությունների իրականացումն ապահովելու` Բաժնի գործառույթներից բխող այլ աշխատանքներ: Մասնակցում է Մարզի տարածքում հողաշինարարության, հողօգտագործման, հողերի պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացման, ապօրինի հողօգտագործման կանխման, կասեցման և վերացման աշխատանքներին: Նախապատրաստում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցներ: Իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`
* բարձրագույն կրթություն:
Մրցույթը կանցկացվի 05.03.2015թ.` ժամը 1100-ին, Մարզպետարանի շենքում (ք. Վանաձոր, Հայքի հրապարակ):

2. Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր` 65-3.1-20)
Մասնակցում է ընտանիքի, կանանց և երեխաների սոցիալական պաշտպանությանն ու հասցեական օգնությանն ուղղված մարզային և տեղական նշանակության ծրագրերի ձևավորմանը և դրանց կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների մշակմանը: Մասնակցում է որդեգրել ցանկացող քաղաքացու որդեգրման հնարավորության մասին եզրակացության, խնամատար ծնող դառնալու ցանկություն հայտնած քաղաքացուն խնամատար ծնող դառնալու հնարավորության մասին եզրակացության, առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին մանկատուն կամ երեխաների գիշերօթիկ խնամքի հաստատություն կամ խնամատար ընտանիք տեղավորելու համար եզրակացության, երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի առկայության վկայագրմանը և հատուկ հանրակրթական ուսումնական հաստատության ընտրության վերաբերյալ եզրակացության կազմման աշխատանքներին: Ոստիկանության` անչափահասների գործերով զբաղվող ծառայությունների հետ համատեղ մասնակցում է մուրացիկ, թափառաշրջիկ, իրավախախտ, հանցագործություն կատարած անչափահասների տեղավորման, կողմնորոշման խնդիրների քննարկմանը, անչափահասների իրավունքների ու շահերի պաշտպանությանը: Իրականացնում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների հաշվառումը, վարում է այն երեխաների հաշվառումը, որոնց որդեգրման համար օրենքով սահմանված կարգով ծագել են իրավական հիմքեր, վարում է երեխա որդեգրելու համար դիմած քաղաքացիների հաշվառումը: Կատարում է տնային այցելություններ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների ուսումնասիրության նպատակով: Իր լիազորությունների շրջանակներում, ինչպես նաև Բաժնի պետի հանձնարարությամբ նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ: Իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`
* առողջապահություն մասնագիտությունների գծով բարձրագույն կրթություն:
Մրցույթը կանցկացվի 05.03.2015թ.` ժամը 1400-ին, Մարզպետարանի շենքում (ք. Վանաձոր, Հայքի հրապարակ):

3. Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության ֆինանսատնտեսագիտական բաժնի առաջատար մասնագետ (ծածկագիր` 65-3.2-63)
Իրականացնում է պետական բյուջեից համայնքների բյուջեներին հատկացված միջոցների ընթացիկ ֆինանսավորման և դրանց նպատակային օգտագործման վերահսկման աշխատանքները, Մարզի համայնքների հաստատված բյուջեների ընդունման և ամփոփման աշխատանքները: Մեթոդական օգնություն է ցուցաբերում տեղական ինքնակառավարման մարմիններին` համայնքի բյուջեի նախագծի նախապատրաստման ընթացքում: Իրականացնում է Մարզպետարանի և մարզային ենթակայության կազմակերպությունների կարիքների համար աշխատանքների, ծառայությունների, ապրանքների գնման աշխատանքները: Ստուգում և ամփոփում է ըստ համայնքների յուրաքանչյուր ամիս Մարզի համայնքների բյուջեների եկամուտների և ծախսերի վերաբերյալ տեղեկատվության վերլուծում և ամփոփում` ըստ համայնքների, համայնքների բյուջեների և դրանց կատարման վերաբերյալ ամսական և եռամսյակային հաղորդումների, տարեկան հաշվետվությունների ընդունման, ամփոփման աշխատանքները: Բաժնի պետի հանձնարարությամբ նախապատրաստում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցներ: Մասնակցում է Բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին, իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`
* տնտեսագիտություն (էկոնոմիկա) և կառավարում (մենեջմենթ) մասնագիտությունների գծով բարձրագույն կրթություն:
Մրցույթը կանցկացվի 11.03.2015թ.` ժամը 1100-ին, Մարզպետարանի շենքում (ք. Վանաձոր, Հայքի հրապարակ):

4. Ներքին աուդիտի բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր` 65-3.1-25)
Բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է ներքին աուդիտի իրականացման տարեկան ծրագրի կազմման, ներքին աուդիտի անցկացման աշխատանքներին: Աուդիտի ավարտից հետո կազմում է հաշվետվություն` նախապես այն քննարկելով աուդիտի ենթարկվող միավորի ղեկավարի հետ: Իրականացնում է ներքին աուդիտի տարեկան ծրագրով նախատեսված աշխատանքները: Իր կողմից իրականացված յուրաքանչյուր աուդիտի համար պատրաստում է աուդիտի հաշվետվություն և ներկայացնում է Բաժնի պետին: Մասնակցում է ներքին աուդիտի տարեկան հաշվետվության կազմման աշխատանքներին: Հետևում է ներքին աուդիտի ստանդարտներին, ներքին աուդիտի վարքագծի կանոններին, ներքին աուդիտի կանոնակարգին, ներքին աուդիտի ոլորտը կարգավորող ՀՀ օրենսդրությանը: Իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`
* բարձրագույն կրթություն,
* ՙՆերքին աուդիտի մասին՚ ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի
1-ին կամ 3-րդ մասով սահմանված պահանջների բավարարում:
Մրցույթը կանցկացվի 11.03.2015թ.` ժամը 1400-ին, Մարզպետարանի շենքում (ք. Վանաձոր, Հայքի հրապարակ):

1-4 կետերում նշված թափուր պաշտոններն զբաղեցնելու համար պահանջվում է նաև`
* քաղաքացիական ծառայության պաշտոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն մեկ տարվա ստաժ կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ,
* սույն պաշտոնների անձնագրերի 10-րդ կետի ՙբ՚ ենթակետում նշված իրենց լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում,
* համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
* անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև սույն պաշտոնների անձնագրերով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում (Ցանկեր N 1, 2):

***
Դիմող ՀՀ քաղաքացիները Մարզպետարան պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
* դիմում` մրցութային հանձնաժողովի անունով (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
* տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ,
* արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ, կամ համապատասխան տեղեկանք,
* մեկ լուսանկար` 3x4 սմ չափսի,
* անձնագրի պատճենը:
ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր:
ՀՀ քաղաքացիները մրցույթներին ներկայանում են անձնագրի, դիպլոմի, աշխատանքային գրքույկի, իսկ արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակներով:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 900-ից մինչև 1200-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 18.02.2015թ.:

Մրցույթներին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմ (ք. Վանաձոր, Հայքի հրապարակ,
հեռ. 2-10-24):

 

Հայտարարված է` 04.02.2015

Վերջին ժամկետը` 18.02.2015

Պատասխանատու անձ` Ա.Ադլոյան
Հասցե` ք.Վանաձոր,Լոռու մարզպետարան,3-րդ հարկ 304սենյակ
Հեռ.` (+374)3221024
էլ. փոստ`



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59