Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղեր

  

ԼՈՒՍԱՂԲՅՈՒՐԻ ԳՅՈՒՂԱՊԵՏԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ՝ ԼՈՒՍԱՂԲՅՈՒՐԻ ԳՅՈՒՂԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎՅԱԼ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Լուսաղբյուրի գյուղապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ (ծածկագիր 3.1-2)։

 Լուսաղբյուրի գյուղապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ (ծածկագիր 3.1-2)։

Առաջատար  մասնագետը քարտուղարի հանձնարարությամբ`

 կատարում է աշխատակազմի քարտուղարի հանձնարարությունները`  ժամանակին և պատշաճ որակով.

 իր լիազորությունների սահմաններում, անհրաժեշտության դեպքում, նախապատրաստում և աշխատակազմի քարտուղարին ներկայացնում է իր աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.

կազմում և համայնքի ղեկավարին է ներկայացնում համայնքի գլխավոր հատակագծի, հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաների նախագծերը.

իրականացնում է համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի ընթացիկ հաշվառումը, կազմում և համայնքի ղեկավարին է ներկայացնում  համայնքի հողերի հաշվեկշռի նախագիծը.

վերահսկում է համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերի նպատակային օգտագործումը և հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների պահպանումը.

օրենքով սահմանված դեպքում ու կարգով մասնակցում է զորակոչի, վարժական հավաքների կազմակերպման աշխատանքներին.

իրականացնում է պաշտոնի անձնագրով չսահմանված այլ լիազորություններ:

Առաջատար մասնագետի պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է ունենալ`

ա) առնվազն միջնակարգ կրթություն` առանց աշխատանքային ստաժի.

բ) ՀՀ Սահմանադրության, «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Քաղաքաշինության մասին», «Հողի հարկի մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին», «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, «Հողային օրենսգրքի», աշխատակազմի կանոնադրության և  իր լիազորությունների հետ կապված այլ  իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն

գ) համակարգչով և ժամանակակից տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

Մրցույթին մասնակցելու համար դիմողները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

ա) գրավոր դիմում (տրվում է Հայտարարված է` 02.02.2015

Վերջին ժամկետը` 17.02.2015

Պատասխանատու անձ` Դ.Մանուչարյան
Հասցե` ք.Վանաձոր,Lոռու մարզպետարան,1-ին հարկ 104 սենյակ
Հեռ.` (+374)32240927
էլ. փոստ`



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 10:03:05