Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղեր

  

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանը հայտարարում է մրցույթ մարզային ենթակայության` հարյուր տոկոս պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմնի հետևյալ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար ՀՀ Լոռու մարզպետարանի <Ոռուտի առողջության առաջնային պահպանման կենտրոն>,<Գարգառի առողջության առաջնային պահպանման կենտրոն>,<Աքորու առողջության առաջնային պահպանման կենտրոն>> ՓԲԸ-ների և <Դսեղի առողջության կենտրոն>,<Թումանյանի առողջության կենտրոն>,<Մեծավանի առողջության կենտրոն> ՊՓԲԸ-ների տնօրենների

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանը հայտարարում է մրցույթ մարզային ենթակայության` հարյուր տոկոս պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմնի հետևյալ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
ՀՀ Լոռու մարզպետարանի <Ոռուտի առողջության առաջնային պահպանման կենտրոն>,<Գարգառի առողջության առաջնային պահպանման կենտրոն>,<Աքորու առողջության առաջնային պահպանման կենտրոն>> ՓԲԸ-ների և <Դսեղի առողջության կենտրոն>,<Թումանյանի առողջության կենտրոն>,<Մեծավանի առողջության կենտրոն> ՊՓԲԸ-ների տնօրենների
գԹափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է բարձրագույն բժշկական կրթություն և հետբուհական կրթություն ներքին հիվանդություններ (թերապիա), մանկաբուժություն կամ ընտանեկան բժշկություն մասնագիտությամբ, առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ բժշկական ոլորտի ձեռնարկատիրական, կամ առողջապահական համակարգի կառավարման ոլորտի առնվազն 2 տարվա ստաժ:
գիր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում` Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, բաժնետիրական ընկերությունների, աշխատանքային, առողջապահության ոլորտի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր)
գկազմակերպության զարգացման ծրագրեր մշակելու կարողություն,աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն, ներառյալ`
ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպման, անձնակազմի աշխատանքի ընդունման, ազատման և վերապատրաստման գործընթացների կազմակերպման,
աշխատանքների բաշխման, կարգապահական պատասխանատվության, խարխուսանքի միջոցների կիրառման.
գՀամակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն
գֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն, ներառյալ`
գույքի, ֆինանսական միջոցների տնօրինման, և գործարքներ կնքելու կարողություններ
գԲժշկական ծառայությունների պատշաճ մատուցման, ինչպես նաև անձնակազմի կողմից ռեսուրսների արդյունավետ օգտագործման և լրացուցիչ աշխատողների, սարքավորումների և ծառայությունների անհրաժեշտության գնահատում
գԱռնվազն մեկ օտար լեզվի բավարար իմացություն
գԵնթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն
Մրցույթները կանցկացվեն՝ .
<Ոռուտի առողջության առաջնային պահպանման կենտրոն> ՓԲԸ՝ 2014թ. նոյեմբերի 27-ին 11.00-ին:
<Գարգառի առողջության առաջնային պահպանման կենտրոն> ՓԲԸ՝ 2014թ. նոյեմբերի 27-ին 15.00-ին:
<Դսեղի առողջության կենտրոն> ՊՓԲԸ՝ 2014թ. դեկտեմբերի 2-ին 11.00-ին:
<Թումանյանի առողջության կենտրոն> ՊՓԲԸ՝2014թ դեկտեմբերի 2-ին 15.00-ին:
<Մեծավանի առողջության կենտրոն> ՊՓԲԸ՝ 2014թ. դեկտեմբերի 5-ին 11.00-ին:
<Աքորու առողջության առաջնային պահպանման կենտրոն> ՓԲԸ՝ 2014թ. դեկտեմբերի 5-ին 15.00-ին:
Մրցույթին մասնակցելու համար քաղաքացիները Լոռու մարզպետարան են ներկայացնում`
1) դիմում.
2) մեկ լուսանկար 3 x 4 չափի.
3) քաղվածք՝ աշխատանքային գրքույկից.
4) ինքնակենսագրություն.
5) անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի) պատճենները.
6) քաղաքացու ցանկությամբ` հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ` դրանց առկայության դեպքում.
7) բնութագիր` վերջին աշխատավայրից (եթե կազմակերպությունը չի լուծարվել).
8) կազմակերպության զարգացման նախնական ծրագիրը (ներկայացվում է մրցույթի oրվանից առնվազն երեք oր առաջ), որը ներառում է կազմակերպության զարգացման և բարեփոխման, ինչպես նաև կազմակերպության մասնագիտական, ֆինանսատնտեսական և կառավարման ոլորտի զարգացման հիմնական ուղենիշները, կազմակերպության կառուցվածքի և գործունեության բարեփոխմանն ուղղված առաջարկությունները: Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի հետ աշխատանքային պայմանագրի կնքման դեպքում դրանում նախատեսված ժամկետում կազմակերպության զարգացման նախնական ծրագրի հիման վրա նրա կողմից ներկայացվում է կազմակերպության զարգացման հիմնական ծրագիրը, որը ներառում է բաժիններ կազմակերպության մասնագիտական, ֆինանսատնտեսական և կառավարման ոլորտի զարգացմանն ուղղված միջոցառումների և դրանց իրականացման ժամանակացույցի վերաբերյալ:
գքաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր և պահանջվող փաստաթղթերի բնօրինակները :
Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր, ժամը 9.00-15.00, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է ՝
<Ոռուտի առողջության առաջնային պահպանման կենտրոն> ՓԲԸ՝ 2014թ. հոկտեմբերի 27-ին
<Գարգառի առողջության առաջնային պահպանման կենտրոն> ՓԲԸ՝ 2014թ. հոկտեմբերի 27-ին
<Դսեղի առողջության կենտրոն> ՊՓԲԸ՝ 2014թ. հոկտեմբերի 29-ին
<Թումանյանի առողջության կենտրոն> ՊՓԲԸ՝2014թ հոկտեմբերի 29-ին
<Մեծավանի առողջության կենտրոն> ՊՓԲԸ՝ 2014թ. հոկտեմբերի 30-ին
<Աքորու առողջության առաջնային պահպանման կենտրոն> ՓԲԸ՝ 2014թ. հոկտեմբերի 30-ին
Մրցույթը կկայանա մարզպետարանի շենքում /ք.Վանաձոր, Հայքի հրապարակ հասցեով/ Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները լրացուցիչ տեղեկությունների, ինչպես նաև հարցաշարին ծանոթանալու համար կարող են դիմել Լոռու մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչություն
/ ք.Վանաձոր, Հայքի հրապարակ, հեռախոս 0322-2-33-99/:
 

Հայտարարված է` 20.10.2014

Վերջին ժամկետը` 30.10.2014

Պատասխանատու անձ` Ս.Լամբարյան
Հասցե` ք.Վանաձոր,Լոռու մարզպետարան,3-րդ հարկ 302սենյակ
Հեռ.` (+374)3223399



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59