Հայտարարություններ
Թափուր աշխատատեղեր
- Լոռու մարզպետարանի քաղ. ծառայության 2020 թ.,2021թ,2022թ.,2023թ. ,2024թ.,2025թ.թափուր հաստիքներ
- Լոռու մարզի համայնքների 2021թ.,2022թ.,2023թ.,2024թ.թափուր հաստիքները
- Մարզային ենթակայության պետական բժշկական հաստատությունների 2020թ.,2021թ,2022թ,2023թ.,2024թ.թափուր հաստիքները
- Մարզային ենթակայության պետական հանրակրթական ուսումն. հաստատ. 2022թ,2023թ.,2024թ.,2025թ. թափուր հաստիքները
- Մարզային ենթակայության պետական հանրակրթական ուսումն. հաստատ. տնօրենների/համակարգողների թափուր հաստիքները (2023թ.փետրվարից)
- Համայնքային ենթակայության ՀՈԱԿ-ների 2022թ., 2023թ.,2024թ,2025թ.. թափուր հաստիքները
- Մարզային ենթակայության ՊՈԱԿ-ների 2020թ,2021թ..2024թ. թափուր հաստիքները
- Լոռու մարզպետարանի քաղ. ծառայության ժամանակավոր 2018թ.,2019թ,2020թ.2021թ.,2022թ.,2023թ.,2024թ.թափուր հաստիքներ
ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ԳՅՈՒՂԱՊԵՏԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ՝ ՇԱՀՈՒՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎՅԱԼ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Շահումյան համայնքի ղեկավարի աշխատակազմի 1-ին կարգի մասնագետ (ծածկագիր՝ 3.2-2)
1-ին կարգի մասնագետը քարտուղարի հանձնարարությամբ`
իր լիազորությունների սահմաններում, անհրաժեշտության դեպքում, նախապատրաստում և աշխատակազմի քարտուղարին ներկայացնում է իր աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
ապահովում է աշխատակազմի փաստաթղթային շրջանառությունը և լրացնում համապատասխան փաստաթղթեր.
կազմակերպում և վերահսկում է համայնքի սեփականություն համարվող ներհամայնքային հաղորդակցության ուղիների, ջրմուղի, կոյուղու, ոռոգման ու ջրահեռացման ցանցերի և այլ կառուցվածքների շահագործումը.
վերահսկում է համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերի նպատակային օգտագործումը և հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների պահպանումը.
իրականացնում է համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի ընթացիկ հաշվառումը, կազմում և համայնքի ղեկավարին է ներկայացնում համայնքի հողերի հաշվեկշռի նախագիծը.
կատարում է քարտուղարի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով.
իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
1-ին կարգի մասնագետն ունի այլ իրավունքներ ու պարտականություններ՝ համաձայն պաշտոնի անձնագրի:
1-ին կարգի մասնագետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է ունենալ՝
առնվազն միջնակարգ կրթություն` առանց աշխատանքային ստաժի.
պաշտոնի անձնագրում նշված ՀՀ Սահմանադրության, «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Հողի հարկի մասին», «Իրավական ակտերի մասին», Հայաստանի Հանրապետության օրենքների, ՀՀ «Հողային օրենսգրքի», Աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն,
տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
Մրցույթին մասնակցելու համար դիմողները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
ա) գրավոր դիմում (տրվում է հանձնաժողովի անունով),
բ) համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնն զբաղեցնելու համար քաղաքացու մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի (ների), վկայականի (ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին,
գ) հայտարարություն այն մասին , որ ինքը չի տառապում Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. մարտի 3–ի թիվ 310-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով,
դ) հայտարարություն այն մասին, որը ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ,
ե) □Համայնքային ծառայության մասին□ ՀՀ օրենքի 12–րդ հոդվածի □ե□ կետի պահանջը բավարարելու նպատակով արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենները կամ համապատասխան տեղեկանք,
զ) մեկ լուսանկար (3x4 չափսի),
է) անձնագրի պատճենը:
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով: Փաստաթղթերը ընդունվում են Շահումյանի գյուղապետարանում և Լոռու մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչությունում, ամեն օր, ժամը 9-ից մինչև 18-ը` բացի շաբաթ, կիրակի օրերից:
Ներկայացվող փաստաթղթերի պատճենների հետ միասին անհրաժեշտ է ներկայացնել նաև դրանց բնօրինակները: Ներկայացրած փաստաթղթերի պատճենները ետ չեն վերադարձվում:
Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարին ծանոթանալու համար կարող են դիմել Շահումյան համայնքի ղեկավարի աշխատակազմ (գ.Շահումյան, հեռ.՝ 0322/ 5-28-97) և Լոռու մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչություն (1-ին հարկ, հեռ.՝ 2-21-04)։
Մրցույթը կկայանա 2011թ. դեկտեմբերի 16-ին ժամը 10.00-ին` Շահումյանի գյուղապետարանում:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2011թ. նոյեմբերի 24-ը:
Հայտարարված է` 09.11.2011
Վերջին ժամկետը` 24.11.2011
Պատասխանատու անձ` Դ.Մանուչարյան
Հասցե` ք.Վանաձոր, Մարզպետարանի շենք, 1-ին հարկ
Հեռ.` (+ 374 322) 4-09-27
էլ. փոստ`