Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղեր

  

ՎԱՆԱՁՈՐԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹՆԵՐ` ՎԱՆԱՁՈՐԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎՅԱԼ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

1. Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի ծրագրերի և արտաքին հարաբերությունների բաժնի առաջատար մասնագետ (ծածկագիր` 3.1-10), 2. Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի առաջատար մասնագետ (ծածկագիր` 3.1-29), 3. Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում սոցիալական ծառայությունների Վանաձորի տարածքային բաժնի առաջատար մասնագետ (ծածկագիր` 3.1-34), 4. Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի համատիրությունների և բնակարանային տնտեսության բաժնի առաջատար մասնագետ (ծածկագիր` 3.1-46),

1. Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի ծրագրերի և արտաքին հարաբերությունների բաժնի առաջատար մասնագետ (ծածկագիր` 3.1-10),
2. Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի առաջատար մասնագետ (ծածկագիր` 3.1-29),
3. Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում սոցիալական ծառայությունների Վանաձորի տարածքային բաժնի առաջատար մասնագետ (ծածկագիր` 3.1-34),
4. Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի համատիրությունների և բնակարանային տնտեսության բաժնի առաջատար մասնագետ (ծածկագիր` 3.1-46),

1. Ծրագրերի և արտաքին հարաբերությունների բաժնի առաջատար մասնագետ

Առաջատար մասնագետը բաժնի պետի հանձնարարությամբ՝

- ապահովում է բաժնի փաստաթղթային շրջանառությունը և լրացնում է համապատասխան փաստաթղթերը.
- հետևում է հանձնարարականների համապատասխան ժամկետներում կատարման ընթացքին, որոնց արդյունքների մասին զեկուցում է բաժնի պետին.
- իր լիազորությունների սահմաններում, անհրաժեշտության դեպքում նախապատրաստում և բաժնի պետին է ներկայացնում իր աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
- մասնակցում է բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի, առաջարկությունների, եզրակացությունների և այլ փաստաթղթերի պահպանության և արխիվացման աշխատանքներին.
- մասնակցում է բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքերին.
- կատարում է համայնքի զարգացման ծրագրերի կազմմանն ուղղված աշխատանքներ և սպասարկում բնակչության ռեգիստրը.
- իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով չսահմանված այլ լիազորություններ:
Բաժնի առաջատար մասնագետն ունի օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված պարտականություններ:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է ունենալ՝

ա) առնվազն միջնակարգ կրթություն՝ առանց աշխատանքային ստաժի և փորձի.
բ) ՀՀ Սահմանադրության, «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
գ) տիրապետել անհրաժեշտ տեղեկատվությանը.
դ) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
ե) տիրապետել ռուսերեն (ազատ) լեզվին:

 

 

2. Իրավաբանական բաժնի առաջատար մասնագետ

Առաջատար մասնագետը բաժնի պետի հանձնարարությամբ՝

- ապահովում է բաժնի փաստաթղթային շրջանառությունը և լրացնում է համապատասխան փաստաթղթերը.
- հետևում է հանձնարարականների համապատասխան ժամկետներում կատարման ընթացքին, որոնց արդյունքների մասին զեկուցում է բաժնի պետին.
- իր լիազորությունների սահմաններում, անհրաժեշտության դեպքում նախապատրաստում և բաժնի պետին է ներկայացնում իր աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
- մասնակցում է բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի, առաջարկությունների, եզրակացությունների և այլ փաստաթղթերի պահպանության և արխիվացման աշխատանքներին.
- մասնակցում է բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքերին.
- կազմում է դատարան ուղարկվող դիմումներ, հայցադիմումներ, հակընդդեմ հայցեր, վճարման կարգադրություններ, ինչպես նաև համայնքի ղեկավարի ու ավագանու դեմ դատարան ներկայացված դիմումների ու հայցադիմումների պատասխաններ և առարկություններ՝ դրանք ներկայացնելով բաժնի պետին.
- նախապատրաստում է կնքման ենթակա պայմանագրերի օրինակելի ձևեր.
- աշխատակազմի կողմից ներկայացված իրավական ակտերի նախագծերի ՀՀ օրենսդրությանը համապատասխանության վերաբերյալ բաժնի պետին է ներկայացնում իր եզրակացությունը.
- իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով չսահմանված այլ լիազորություններ:
Բաժնի առաջատար մասնագետն ունի օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված պարտականություններ:


Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է ունենալ՝

ա) առնվազն միջնակարգ կրթություն՝ առանց աշխատանքային ստաժի և փորձի.
բ) ՀՀ Սահմանադրության, «Քաղաքացիական» և «Քաղաքացիական դատավարության» ՀՀ օրենսգրքերի, «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
գ) տիրապետել անհրաժեշտ տեղեկատվությանը.
դ) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
ե) տիրապետել ռուսերեն (ազատ) լեզվին:


3. Առանձնացված ստորաբաժանում սոցիալական ծառայությունների Վանաձորի տարածքային բաժնի առաջատար մասնագետ

Առաջատար մասնագետը բաժնի պետի հանձնարարությամբ՝

- ապահովում է բաժնի փաստաթղթային շրջանառությունը և լրացնում համապատասխան փաստաթղթեր.
- իր լիազորությունների սահմաններում, անհրաժեշտության դեպքում, նախապատրաստում է և բաժնի պետին է ներկայացնում իր աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
- իրականացնում է բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի, եզրակացությունների,
առաջարկությունների և այլ փաստաթղթերի պահպանության և արխիվացման աշխատանքները.
- մասնակցում է բաժնի աշխատանքային ծրագրերի կազմմանը.
- ստորագրում է իր կողմից պատրաստվող փաստաթղթերը.
- կատարում է տնային այցելություններ և անհրաժեշտության դեպքում ուuումնաuիրում սոցիալական աջակցություն uտանալու նպատակով դիմած քաղաքացիների (ընտանիքների) uոցիալական ու նյութական պայմանները.
- ներկայացնում է առաջարկություն տվյալ ընտանիքին uոցիալական աջակցություն տրամադրելու հարցը uոցիալական աջակցության խորհրդի քննարկմանը ներկայացնելու համար.
- ապահովում է իր uպաuարկման տարածքում բնակվող անձանց` uոցիալական ծառայություններ, այդ թվում` ընտանեկան նպաuտ (այuուհետ` նպաuտ) տրամադրելը, ինչպեu նաև տեղեկատվական բազայում ընտանիքների մաuին ամրագրված տվյալների հավաuտիությունն ու բաժին դիմած բոլոր անձանց համար uոցիալական ծառայությունների, այդ թվում` նպաuտի տրամադրման համար հավաuար պայմաններ.
- հայտնաբերում է աղքատ ընտանիքներին` uտացված դիմումների, ահազանգերի կամ տնային այցելությունների միջոցով.
- բաժին դիմած քաղաքացիներին ապահովում է անհրաժեշտ խորհրդատվությամբ.
- անմիջական ղեկավարի հանձնարարությամբ ընդունում է նպաuտի նշանակման համար քաղաքացիների կողմից ներկայացված դիմումները.
- անմիջական ղեկավարի հանձնարարությամբ uահմանված կարգով և ժամկետներում փոփոխություններ է կատարում ընտանիքի uոցիալական անձնագրում.
- անմիջական ղեկավարի հանձնարարությամբ ընտանիքների անապահովության գնահատման տեղեկատվական բազայում մուտքագրում է տվյալ ընտանիքի uոցիալական անձնագրում ամրագրված տվյալները և ընտանիքի տվյալ ամuվա ընթացքում ներկայացրած իր ընտանիքում եղած տվյալների փոփոխությունները, նպաuտի նշանակման համար ներկայացված դիմումը.
- անմիջական ղեկավարի հանձնարարությամբ ծրագրային մեթոդով որոշում է ընտանիքի անապահովության միավորը.
- անմիջական ղեկավարի հանձնարարությամբ ընտանիքի նպաuտի իրավունքի դեպքում ծրագրային մեթոդով uտանում է նպաuտի նշանակման կարգադրություն և ներկայացնում բաժնի պետին կամ բաժնի պետի տեղակալին (ընտանիքների անապահովության գնահատման տեղեկատվական բազայի պատաuխանատու) բաժնի պետի հաuտատմանը տալու համար.
- անմիջական ղեկավարի հանձնարարությամբ տեղեկատվական բազայում uտուգում է նպաuտ uտացող ընտանիքների նպաuտի վճարման ժամկետները, uտանում համապատաuխան կարգադրությունները (կաuեցման, դադարեցման), ներկայացնում բաժնի պետին կամ բաժնի պետի տեղակալին (ընտանիքների անապահովության գնահատման տեղեկատվական բազայի պատաuխանատու) բաժնի պետի հաuտատմանը տալու համար.
- ընտանիքին տեղյակ է պահում նպաuտի վճարումը դադարեցնելու (կաuեցնելու), ինչպեu նաև այդ ընտանիքի տվյալների փաuտագրման ժամկետը լրանալու մաuին, պարզաբանելով նրա իրավունքները.
- անմիջական ղեկավարի հանձնարարությամբ կազմում է նպաuտի գործ, որի մեջ կարվում են ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառման համար ներկայացված բոլոր փաuտաթղթերը, նպաuտի նշանակման համար դիմում-հայտարարագիրը, կարգադրությունները, ինչպեu նաև գործում առկա այլ փաuտաթղթեր.
- անմիջական ղեկավարի հանձնարարությամբ ուuումնաuիրում է դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերն ու oրենuդրությամբ uահմանված կարգով և ժամկետներում նախապատրաuտում պատաuխանը.
- այցելում է նախորդ ամuվա նպաuտ չuտացած ընտանիքներին, կազմում տեղեկանք և ներկայացնում բաժնի պետին.
- պահպանում է բաժին դիմած քաղաքացիների (նրանց ընտանիքների) մաuին ունեցած տեղեկությունների գաղտնիությունը.
- մաuնակցում է oրենuդրությամբ uահմանված դեպքերում քաղաքացու (ընտանիքի) uոցիալ-հոգեբանական վերականգնողական անհատական ծրագրի կազմման աշխատանքներին, առաջարկում uոցիալական աջակցություն uտանալու համար դիմած քաղաքացուն տրամադրվող uոցիալական ծառայության տեuակը, դրանով ապահովում uոցիալական ծառայության համարժեքությունը քաղաքացիների (ընտանիքի) անհատական պահանջմունքներին.
- uոցիալական աջակցություն uտանալու համար դիմած քաղաքացուն oգնում է հայտնաբերելու և oգտագործելու դժվարություններ հաղթահարելու իր կարողությունը, կատարելագործելու առկա uոցիալական ունակությունները և ձեռք բերելու նորերը.
- իրականացվում է սույն պաշտոնի անձնագրով չսահմանված այլ լիազորություններ:
Բաժնի առաջատար մասնագետն ունի օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում այդ ակտերով նախատեսված պարտականություններ:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է ունենալ՝

ա) առնվազն միջնակարգ կրթություն՝ առանց աշխատանքային ստաժի և փորձի.
բ) ՀՀ սահմանադրության, «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Իրավական ակտերի մասին», «Սոցիալական աջակցության մասին» և «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքների, աշխատակազմի և բաժնի կանոնադրությունների ու իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
գ) տիրապետել անհրաժեշտ տեղեկատվությանը.
դ) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:


4. Համատիրությունների և բնակարանային տնտեսության բաժնի առաջատար մասնագետ

Առաջատար մասնագետը բաժնի պետի հանձնարարությամբ՝

- ապահովում է բաժնի փաստաթղթային շրջանառությունը և լրացնում է համապատասխան փաստաթղթերը.
- հետևում է բաժնի պետի հանձնարարականների համապատասխան ժամկետներում կատարման ընթացքին, որոնց արդյունքների մասին զեկուցում է բաժնի պետին.
- իր լիազորությունների սահմաններում, անհրաժեշտության դեպքում նախապատրաստում և բաժնի պետին է ներկայացնում իր աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
- մասնակցում է բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի, առաջարկությունների, եզրակացությունների և այլ փաստաթղթերի պահպանության և արխիվացման աշխատանքներին.
- մասնակցում է բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքերին.
- իրականացնում է համայնքի մասնավոր տնատիրությունների և ֆիզիկական անձանց տրամադրվող տեղեկանքների նախապատրաստման աշխատանքները.
- մասնակցում է քաղաքապետի՝ մասնավոր տնատիրություններին վերաբերող պարտադիր լիազորությունների իրականացման աշխատանքներին.
- մասնակցում է ապօրինի տեղադրված տնակների ապամոնտաժման և տեղափոխման աշխատանքների կազմակերպմանը.
- իր իրավասության սահմաններում մասնակցում է նախազորակոչային, զորակոչային տարիքի անձանց և պահեստազորայինների զինվորական հաշվառման բնագավառում ՀՀ օրենսդրությամբ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց վերապահված լիազորությունների իրականացման աշխատանքներին.
- իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով չսահմանված այլ լիազորություններ:
Բաժնի առաջատար մասնագետն ունի օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված պարտականություններ:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է ունենալ՝

ա) առնվազն միջնակարգ կրթություն՝ առանց աշխատանքային ստաժի և փորձի.
բ) ՀՀ Սահմանադրության, «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Իրավական ակտերի մասին», «Համատիրության մասին», «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» և «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
գ) տիրապետել անհրաժեշտ տեղեկատվությանը.
դ) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
ե) տիրապետել ռուսերեն (ազատ) լեզվին:

Մրցույթներին մասնակցելու համար դիմողները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
ա) գրավոր դիմում հանձնաժողովի անունով` նշելով պաշտոնը, որին հավակնում է դիմողը.
բ) համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնն զբաղեցնելու համար քաղաքացու մաuնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջների բավարարումը հավաuտող փաuտաթղթերի՝ ատեստատի(ների), դիպլոմի(ների), վկայականի(ների) աշխատանքային գրքույկի (աշխատանքային գրքույկի բացակայության դեպքում` տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները՝ բնօրինակների հետ միասին.
գ) հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 1801-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով.
դ) հայտարարություն այն մաuին, որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ uահմանափակ գործունակ.
ե) հայտարարություն համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով պահանջվող օտար լեզվին (լեզուներին) տիրապետելու մաuին.
զ) «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի «ե» կետի պահանջը բավարարելու նպատակով արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենները կամ համապատասխան տեղեկանք,
է) մեկ լուuանկար` 3 X 4 uմ չափuի.
ը) անձնագրի պատճենը:
Մրցույթներին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով: Փաստաթղթերն ընդունվում են Վանաձորի քաղաքապետարանում և ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչությունում յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 09.00-ից մինչև 18.00:
Ներկայացվող փաստաթղթերի պատճենների հետ միասին անհրաժեշտ է ներկայացնել նաև դրանց բնօրինակները: Ներկայացրած փաստաթղթերի պատճենները ետ չեն վերադարձվում:
Մրցույթներին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնների անձնագրերին և հարցաշարին ծանոթանալու համար կարող են դիմել Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին (ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22, քաղաքապետարան երրորդ հարկ, հեռ.` 0322-2-22-50) և ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչություն (1-ին հարկ, հեռ.` 0322-4-09-27):
Մրցույթները կկայանան 2014թ. նոյեմբերի 14-ին` ժամը 14.00-ին, Վանաձորի քաղաքապետարանում:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2014թ. հոկտեմբերի 27 - ը՝ ժամը՝ 18.00:
 

Հայտարարված է` 10.10.2014

Վերջին ժամկետը` 27.10.2014

Պատասխանատու անձ` Դ.Մանուչարյան
Հասցե` ք.Վանաձոր,Lոռու մարզպետարան,1-ին հարկ 104 սենյակ
Հեռ.` (+374)3221024
էլ. փոստ`



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:44:14