Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղեր

  

ԱԼԱՎԵՐԴՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ` ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Ալավերդու քաղաքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ; Ալավերդու քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի առաջատար մասնագետ

Ալավերդու քաղաքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ (ծածկագիր` 3.1-7)
Առաջատար մասնագետն անմիջականորեն ենթակա և հաշվետու է քարտուղարին, իրեն ենթակա աշխատողներ չունի: Աշխատանքների կազմակերպման, ծրագրման, համակարգման, ղեկավարման և վերահսկման լիազորություններ չունի, կատարում է քարտուղարի հանձնարարականները, պատասխանատվություն է կրում իրավական ակտերի պահանջները և իրեն վերապահված լիազորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու կամ վերազանցելու համար:
Առաջատար մասնագետը քարտուղարի հանձնարարությամբ մասնակցում է հիմանախնդիրների լուծմանը, որոշումների ընդունմանը և հանձնարարականների կատարմանը: Աշխատակազմի առջև դրված բարդ խնդիրների բացահայտմանը, դրանց ստեղծագործական և այլընտրանքային լուծումներին մասնակցելու լիազորություներ չունի:
Առաջատար մասնագետն իրականացնում է մշակույթի, կրթության, սպորտի, երիտասարդության գծով աշխատանքներ, քարտուղարի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ, մասնակցում է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնի և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին, իր լիազորությունների սահմաններում, նախապատրաստում և քարտուղարին է ներկայացնում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ, իրականացնում է քաղաքացիների դիմում-բողոքների սահմանված կարգով ուսումնասիրությունը և արդյունքները ներկայացնում քարտուղարին, ստորագրում է իր կողմից պատրաստվող փաստաթղթերը, մասնակցում է «Ալավերդու քաղաքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով»-ի օրենքով վերապահված գործառույթների իրականացման աշխատանքներին:
Աշխատակազմի առաջատար մասնագետն ունի այլ իրավունքներ ու պարտականություններ` համաձայն պաշտոնի անձնագրի:
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է ունենալ`
  - առնվազն միջնակարգ կրթություն` առանց աշխատանքային ստաժի.
  - Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Տեղական ինքնակառավարման մասին», «Համայնքային ծառայության մասին», «Իրավական ակտերի մասին», «Երեխաների իրավունքների մասին», «Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, «Ընտանեկան օրենսգրքի», «Քաղաքացիական օրենսգրքի», աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
  - համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
  - ռուսերեն լեզվի իմացություն:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել.
1. գրավոր դիմում (տրվում է հանձնաժողովի անունից)
2. համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնն զբաղեցնելու համար քաղաքացու մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին.
3. հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 1801-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով.
4. հայտարարություն այն մասին, որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
5. «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի «ե» կետի պահանջը բավարարելու նպատակով արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասային կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք.
6. մեկ լուսանկար (3x4 չափսի).
7. անձնագրի պատճենը:
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել անձամբ` անձը հաստատող փաստաթղթով (անձնագիր): Փաստաթղթերն ընդունվում են Ալավերդու քաղաքապետարանի աշխատակազմում և ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչությունում ամեն օր, ժամը 1000-ից մինչև 1700-ը` բացի շաբաթ, կիրակի օրերից: Ներկայացվող փաստաթղթերի պատճենների հետ միասին անհրաժեշտ է ներկայացնել նաև դրանց բնօրինակները: Ներկայացրած փաստաթղթերի պատճենները ետ չեն վերադարձվում:
Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարին ծանոթանալու համար կարող են դիմել Ալավերդու քաղաքապետարանի աշխատակազմ ք. Ալավերդի, հեռ.` (0253-2-41-02) և ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչություն (1-ին հարկ, հեռ.` (0322-2-21-04):
Մրցույթը կկայանա 2014թ. հոկտեմբերի 28-ին ժամը 1100-ին` Ալավերդու քաղաքապետարանում:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2014թ. հոկտեմբերի 10-ը:


Ալավերդու քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի առաջատար մասնագետ (ծածկագիր` 3.1-8)
Առաջատար մասնագետն անմիջականորեն ենթակա և հաշվետու է բաժնի պետին, իրեն ենթակա աշխատողներ չունի: Աշխատանքների կազմակերպման, ծրագրման, համակարգման, ղեկավարման և վերահսկման լիազորություններ չունի, կատարում է բաժնի պետի հանձնարարականները, պատասխանատվություն է կրում իրավական ակտերի պահանջները և իրեն վերապահված լիազորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու կամ վերազանցելու համար:
Առաջատար մասնագետը բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է հիմանախնդիրների լուծմանը, որոշումների ընդունմանը և հանձնարարականների կատարմանը: Բաժնի առջև դրված բարդ խնդիրների բացահայտմանը, դրանց ստեղծագործական և այլընտրանքային լուծումներին մասնակցելու լիազորություներ չունի:
Առաջատար մասնագետը մասնակցում է համայնքի գլխավոր հատակագծի, հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաների, համայնքի հողերի հաշվեկշռի կազմման աշխատանքներին, իր լիազորությունների սահմաններում, նախապատրաստում և բաժնի պետին է ներկայացնում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ, իրականացնում է համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի ընթացիկ հաշվառումը, բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերի նպատակային օգտագործման և հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների պահպանման աշխատանքները, իրականացնում է ներտնտեսային հողաշինարարական աշխատանքները, բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է բաժնի աշխատանքային ծրագրերի մշակմանը, սահմանված կարգով վերահսկողություն է իրականացնում շենքերի ու շինությունների նպատակային օգտագործման և պահպանման, կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքով, համայնքային քաղաքաշի-նական կանոնադրությամբ սահմանված պահանջների կատարման նկատմամբ:
Քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի առաջատար մասնագետն ունի այլ իրավունքներ ու պարտականություններ` համաձայն պաշտոնի անձնագրի:
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է ունենալ`
- առնվազն միջնակարգ կրթություն` առանց աշխատանքային ստաժի.
- Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Տեղական ինքնակառավարման մասին», «Համայնքային ծառայության մասին», «Իրավական ակտերի մասին», «Քաղաքաշինության մասին», «Հողի հարկի մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, «Քաղաքացիական օրենսգրքի», «Հողային օրենսգրքի», աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
- ռուսերեն լեզվի իմացություն:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել.
1. գրավոր դիմում (տրվում է հանձնաժողովի անունից)
2. համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնն զբաղեցնելու համար քաղաքացու մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին.
3. հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 1801-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով.
4. հայտարարություն այն մասին, որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
5. «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի «ե» կետի պահանջը բավարարելու նպատակով արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասային կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք.
6. մեկ լուսանկար (3x4 չափսի).
7. անձնագրի պատճենը:
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել անձամբ` անձը հաստատող փաստաթղթով (անձնագիր): Փաստաթղթերն ընդունվում են Ալավերդու քաղաքապետարանի աշխատակազմում և ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչությունում ամեն օր, ժամը 1000-ից մինչև 1700-ը` բացի շաբաթ, կիրակի օրերից: Ներկայացվող փաստաթղթերի պատճենների հետ միասին անհրաժեշտ է ներկայացնել նաև դրանց բնօրինակները: Ներկայացրած փաստաթղթերի պատճենները ետ չեն վերադարձվում:
Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարին ծանոթանալու համար կարող են դիմել Ալավերդու քաղաքապետարանի աշխատակազմ ք. Ալավերդի, հեռ.` (0253-2-41-02) և ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչություն (1-ին հարկ, հեռ.` (0322-2-21-04):
Մրցույթը կկայանա 2014թ. հոկտեմբերի 28-ին ժամը 1100-ին` Ալավերդու քաղաքապետարանում:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2014թ. հոկտեմբերի 10-ը:

 

Հայտարարված է` 24.09.2014

Վերջին ժամկետը` 10.10.2014

Պատասխանատու անձ` Դ. Մանուչարյան
Հասցե` ք.Վանաձոր,Lոռու մարզպետարան,1-ին հարկ 104 սենյակ
Հեռ.` (+374 322) 4-09-27
էլ. փոստ`



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53