Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղեր

  

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանը հայտարարում է մրցույթ մարզային ենթակայության` հարյուր տոկոս պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմնի հետևյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար

ՀՀ Լոռու մարզպետարանի “Գյուլագարակի առողջության առաջնային պահպանման կենտրոն” , “Արևածագի առողջության առաջնային պահպանման կենտրոն” , “Արևաշողի առողջության առաջնային պահպանման կենտրոն” ՓԲԸ-ների և “Վահագնիի առողջության կենտրոն”, “Մեծ Պարնիի առողջության կենտրոն” ՊՓԲԸ-ների տնօրենների

• Թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է բարձրագույն բժշկական կրթություն և հետբուհական կրթություն ներքին հիվանդություններ (թերապիա), մանկաբուժություն կամ ընտանեկան բժշկություն մասնագիտությամբ, առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ բժշկական ոլորտի ձեռնարկատիրական, կամ առողջապահական համակարգի կառավարման ոլորտի առնվազն 2 տարվա ստաժ:
• իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում` Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, բաժնետիրական ընկերությունների, աշխատանքային, առողջապահության ոլորտի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր)
• կազմակերպության զարգացման ծրագրեր մշակելու կարողություն,աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն, ներառյալ`
ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպման, անձնակազմի աշխատանքի ընդունման, ազատման և վերապատրաստման գործընթացների կազմակերպման,
աշխատանքների բաշխման, կարգապահական պատասխանատվության, խարխուսանքի միջոցների կիրառման.
• Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն
• ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն, ներառյալ`
գույքի, ֆինանսական միջոցների տնօրինման, և գործարքներ կնքելու կարողություններ
• Բժշկական ծառայությունների պատշաճ մատուցման, ինչպես նաև անձնակազմի կողմից ռեսուրսների արդյունավետ օգտագործման և լրացուցիչ աշխատողների, սարքավորումների և ծառայությունների անհրաժեշտության գնահատում
• Առնվազն մեկ օտար լեզվի բավարար իմացություն
• Ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն

Մրցույթները կանցկացվեն՝
“Մեծ Պարնիի առողջության կենտրոն” ՊՓԲԸ՝ 2014թ. սեպտեմբերի 12-ին, ժ.1100-ին
“Արևածագի առողջության առաջնային պահպանման կենտրոն” ՓԲԸ՝ 2014թ սեպտեմբերի 16 –ին, ժ.1100-ին:
“Արևաշողի առողջության առաջնային պահպանման կենտրոն” ՓԲԸ՝ 2014թ սեպտեմբերի 17 –ին, ժ.1100-ին:
“Վահագնիի առողջության կենտրոն” ՊՓԲԸ՝ 2014թ սեպտեմբերի 23 –ին, ժ.1100-ին:
“Գյուլագարակի առողջության առաջնային պահպանման կենտրոնի” ՓԲԸ՝ 2014թ. սեպտեմբերի 25 –ին, ժ.1100-ին

Մրցույթին մասնակցելու համար քաղաքացիները Լոռու մարզպետարան են ներկայացնում`
1) դիմում.
2) մեկ լուսանկար 3 x 4 չափի.
3) քաղվածք՝ աշխատանքային գրքույկից.
4) ինքնակենսագրություն.
5) անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի) պատճենները.
6) քաղաքացու ցանկությամբ` հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ` դրանց առկայության դեպքում.
7) բնութագիր` վերջին աշխատավայրից (եթե կազմակերպությունը չի լուծարվել).
8) կազմակերպության զարգացման նախնական ծրագիրը (ներկայացվում է մրցույթի oրվանից առնվազն երեք oր առաջ), որը ներառում է կազմակերպության զարգացման և բարեփոխման, ինչպես նաև կազմակերպության մասնագիտական, ֆինանսատնտեսական և կառավարման ոլորտի զարգացման հիմնական ուղենիշները, կազմակերպության կառուցվածքի և գործունեության բարեփոխմանն ուղղված առաջարկությունները:

Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի հետ աշխատանքային պայմանագրի կնքման դեպքում դրանում նախատեսված ժամկետում կազմակերպության զարգացման նախնական ծրագրի հիման վրա նրա կողմից ներկայացվում է կազմակերպության զարգացման հիմնական ծրագիրը, որը ներառում է բաժիններ կազմակերպության մասնագիտական, ֆինանսատնտեսական և կառավարման ոլորտի զարգացմանն ուղղված միջոցառումների և դրանց իրականացման ժամանակացույցի վերաբերյալ:
• քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր և պահանջվող փաստաթղթերի բնօրինակները :

Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր, ժամը 9.00-15.00, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է ՝
“Մեծ Պարնիի առողջության կենտրոն” ՊՓԲԸ՝ 2014թ. օգոստոսի 12-ին
“Արևածագի առողջության առաջնային պահպանման կենտրոն” ՓԲԸ՝ 2014թ. օգոստոսի 18-ին
“Արևաշողի առողջության առաջնային պահպանման կենտրոն” ՓԲԸ՝ 2014թ. օգոստոսի 18-ին
“Վահագնիի առողջության կենտրոն” ՊՓԲԸ՝ 2014թ. օգոստոսի 23-ին
“Գյուլագարակի առողջության առաջնային պահպանման կենտրոնի” ՓԲԸ՝ 2014թ. օգոստոսի 25-ին

Մրցույթը կկայանա մարզպետարանի շենքում /ք.Վանաձոր, Հայքի հրապարակ հասցեով/ Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները լրացուցիչ տեղե¬կու-թյունների, ինչպես նաև հարցաշարին ծանոթանալու համար կարող են դիմել Լոռու մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչություն
/ ք.Վանաձոր, Հայքի հրապարակ, հեռախոս 0322-2-33-99/:
 

Հայտարարված է` 09.07.2014

Վերջին ժամկետը` 25.08.2014

Պատասխանատու անձ` Ս. Լամբարյան
Հասցե` Լոռու մարզպետարան, առողջապահության և սոցիալական ապահովության վարչություն
Հեռ.` (0322) 2-33-99



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 12:40:16