Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղեր

  

ՕՁՈՒՆԻ ԳՅՈՒՂԱՊԵՏԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ՝ ՕՁՈՒՆԻ ԳՅՈՒՂԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎՅԱԼ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Օձունի գյուղապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ (ծածկագիր` 3.1-2):

Օձունի գյուղապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ (ծածկագիր` 3.1-2):
Առաջատար մասնագետը՝
- կատարում է քարտուղարի հանձնարարությունները՝ ժամանակին և պատշաճ որակով.
- ապահովում է աշխատակազմի փաստաթղթային շրջանառությունը և լրացնում համապատասխան փաստաթղթեր.
- անհրաժեշտության դեպքում, իր լիազորությունների սահմաններում նախապատրաստում և քարտուղարին է ներկայացնում իր աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
- իրականացնում է ֆիզիկական անձանց հողի հարկի և գույքահարկի հաշվառման ավտոմատացված ծրագրի աշխատանքները.
- իրականացնում է իրավաբանական անձանց հողի հարկի և գույքահարկի հաշվառման ավտոմատացված ծրագրի աշխատանքները.
- նախապատրաստում է հաշվետվություններ, ծանուցագրեր և հիշեցման թերթիկներ հարկատուների վերաբերյալ.
- իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Առաջատար մասնագետը ունի օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված պարտականություններ:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է ունենալ՝
ա) առնվազն միջնակարգ կրթություն` առանց աշխատանքային ստաժի և փորձի:
բ) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Գույքահարկի մասին», «Հողի հարկի մասին», «Իրավական ակտերի մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին», Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
գ) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

 


Մրցույթներին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
ա) գրավոր դիմում հանձնաժողովի անունով` նշելով պաշտոնը, որին հավակնում է դիմողը.
բ) համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնն զբաղեցնելու համար քաղաքացու մաuնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջների բավարարումը հավաuտող փաuտաթղթերի պատճենները` ատեստատ(ներ), դիպլոմ(ներ), վկայական(ներ) աշխատանքային գրքույկ (աշխատանքային գրքույկի բացակայության դեպքում` տեղեկանք համապատասխան մարմնից).
գ) հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 1801-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով.
դ) հայտարարություն այն մաuին, որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ uահմանափակ գործունակ.
ե) «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի «ե» կետի պահանջը բավարարելու նպատակով արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենները կամ համապատասխան տեղեկանք,
զ) մեկ լուսանկար (3x4 չափսի),
է) անձնագրի պատճենը:
Մրցույթներին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով: Փաստաթղթերն ընդունվում են Օձունի գյուղապետարանում և Լոռու մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչությունում, ամեն օր ժամը 10-ից մինչև 15-ը` բացի շաբաթ, կիրակի օրերից:
Ներկայացվող փաստաթղթերի պատճենների հետ միասին անհրաժեշտ է ներկայացնել նաև դրանց բնօրինակները: Ներկայացրած փաստաթղթերի պատճենները ետ չեն վերադարձվում:
Մրցույթներին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնների անձնագրերին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել Օձունի գյուղապետարանի աշխատակազմ (գ. Օձուն, գյուղապետարան, հեռ.` 077-70-70-38) և ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչություն (1-ին հարկ, հեռ.` 0322-4-09-27):
Մրցույթը կկայանա 2014թ. հուլիսի 25-ին` ժամը 09.30-ին Օձունի գուղապետարանում:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2014թ. հուլիսի 8-ը:

 

Հայտարարված է` 20.06.2014

Վերջին ժամկետը` 08.07.2014

Պատասխանատու անձ` Դ.Մանուչարյան
Հասցե` ք.Վանաձոր,Լոռու մարզպետարան,1-ին հարկ 104 սենյակ
Հեռ.` (+374)32240927
էլ. փոստ`



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-11-27 17:22:31