Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղեր

  

ՎԱՆԱՁՈՐԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹՆԵՐ` ՎԱՆԱՁՈՐԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎՅԱԼ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

1. Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և կրթության բաժնի պետ (ծածկագիր` 2.1-6), 2. Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկման, տրանսպորտը համակարգող բաժնի պետի տեղակալ (ծածկագիր` 2.2-8), 3. Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր` 2.3-11), 4. Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի ծրագրերի և արտաքին հարաբերությունների բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր` 2.3-70):

1. Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և կրթության բաժնի պետ (ծածկագիր` 2.1-6),
2. Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկման, տրանսպորտը համակարգող բաժնի պետի տեղակալ (ծածկագիր` 2.2-8),
3. Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր` 2.3-11),
4. Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի ծրագրերի և արտաքին հարաբերությունների բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր` 2.3-70):


1. Մշակույթի և կրթության բաժնի պետը

- կազմակերպում է բաժնի աշխատանքները, իր իրավասության շրջանակներում տալիս է հանձնարարականներ բաժնի աշխատակիցներին և վերահսկում է դրանց ժամանակին և պատշաճ որակով կատարումը.
- աշխատակազմի քարտուղարին ներկայացնում է բաժնի աշխատանքային ծրագրերը, անհրաժեշտության դեպքում բաժնի լիազորությունների սահմաններում նախապատրաստում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր, միջնորդագրեր և այլ գրություններ.
- անհրաժեշտության դեպքում համայնքի ղեկավարի և (կամ) աշխատակազմի քարտուղարի համաձայնությամբ և հանձնարարությամբ մասնակցում է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին, այդ մարմիններից, պաշտոնատար անձանցից, կազմակերպություններից ստանալով բաժնի առջև դրված խնդիրների և գործառույթների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
- ստորագրում է իր և բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը.
- համայնքի ղեկավարի և (կամ) աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ ապահովում է իրավական ակտերի նախագծերի, ծրագրային փաստաթղթերի մշակումը և նյութերի փորձաքննությունը.
- աշխատակազմի քարտուղարին ներկայացնում է առաջարկություններ բաժնի համայնքային ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ատեստավորելու, վերապատրաստելու, խրախուսելու, կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ, ինչպես նաև ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է բաժնի համայնքային ծառայողների ծառայողական բնութագրերը.
- կազմակերպում է քաղաքացիների և իրավաբանական անձանց դիմում - բողոքների կամ գրությունների սահմանված կարգով քննարկումը և արդյունքները ներկայացնում աշխատակազմի քարտուղարին.
- աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ կազմակերպում է խորհրդակցություններ, հանդիպումներ, ապահովում է խորհրդակցությունների, հանդիպումների արձանագրությունների կազմումը.
- կատարում է համայնքային ենթակայության դպրոցների, մանկապարտեզների, ակումբների, մշակույթի տների, գրադարանների, կրթական և մշակութային այլ հիմնարկների ու կազմակերպությունների գործունեության կազմակերպման ու կառավարման համար անհրաժեշտ աշխատանքներ,
- ուսումնասիրում է համայնքային ենթակայության մշակութային և կրթական հաստատությունների գործունեության համար անհրաժեշտ գույքային և շենքային պայմանները և ներկայացնում առաջարկություններ գույքի ձեռքբերման ու շենք-շինությունների հատկացման, կառուցման ու վերանորոգման վերաբերյալ,
- կատարում է Հայաuտանի Հանրապետության և Վանաձորի համայնքի տոների և հիշատակի oրերի հետ կապված միջոցառումների կազմակերպման համար անհրաժեշտ աշխատանքներ,
- համայնքի ղեկավարին է ներկայացնում համայնքային ենթակայության երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցների և մշակութային այլ հիմնարկ-կազմակերպությունների գործունեության վիճակի վերաբերյալ տեղեկատվություն, նախապատրաստում է այդ հիմնարկ-կազմակերպությունների գործունեության իրականացման, կազմակերպման, բարելավման վերաբերյալ առաջարկություններ, դրանց աշխատակիցներին տրամադրում է մեթոդական օգնություն և օժանդակում սեմինարների կազմակերպմանը,
- կատարում է ազգային արհեuտների, ժողովրդական uտեղծագործության և գեղարվեuտական ինքնագործունեության պահպանմանն ու զարգացմանն ուղղված անհրաժեշտ աշխատանքներ,
- կատարում է համայնքի տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձանների պահպանությանն աջակցելու համար անհրաժեշտ աշխատանքներ.
- կատարում է համայնքի տարածքում գտնվող պատմամշակութային, բնական եւ տուրիuտական-ռեկրեացիոն ռեuուրuների մաuին տեղեկատվության հաշվառման, դաuակարգման եւ տարածման համար անհրաժեշտ աշխատանքներ,
- կատարում է համայնքում երիտաuարդության դերի բարձրացմանն ուղղված աշխատանքներ,
- կատարում է ոլորտում իրականացվող աշխատանքների նկատմամբ վերահսկողության իրականացման համար անհրաժեշտ աշխատանքներ,
- սահմանված կարգով նախապատրաստում և ներկայացնում է համայնքի ավագանու որոշումների, համայնքի ղեկավարի որոշումների և կարգադրությունների, աշխատակազմի քարտուղարի հրամանների, ոլորտին վերաբերող ծրագրային փաստաթղթերի, պետական մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց գրությունների նախագծեր, կազմում է համայնքի զարգացման ծրագրի համապատասխան ոլորտի նախագիծը և մասնակցում է համայնքային սեփականության գույքագրման աշխատանքներին,
- իրականացնում է պաշտոնի անձնագրով չսահմանված այլ լիազորություններ.
Բաժնի պետն ունի օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված պարտականություններ:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է ունենալ՝

ա) բարձրագույն կրթություն, համայնքային ծառայության կամ պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին ութ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ մինչև 2015թ. հունվարի 1-ը՝ համայնքային ծառայության, պետական և (կամ) համայնքային կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային uտաժ.
բ) ՀՀ Սահմանադրության, «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Իրավական ակտերի մասին», «Նախադպրոցական կրթության մասին» և մշակույթի ու կրթության ոլորտներին վերաբերվող Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
գ) տիրապետել անհրաժեշտ տեղեկատվությանը.
դ) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
ե) տիրապետել ռուսերեն (ազատ) լեզվին:

2. Առևտրի և սպասարկման, տրանսպորտը համակարգող բաժնի պետի տեղակալը

Բաժնի պետի տեղակալը բաժնի պետի հանձնարարությամբ՝
- իր կողմից մշակված իրավական ակտերի նախագծերի, ծրագրային փաստաթղթերի և նյութերի փորձաքննության ուղարկելու անհրաժեշտության մասին առաջարկություններ է ներկայացնում բաժնի պետին.
- անհրաժեշտության դեպքում մասնակցում է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին.
- անհրաժեշտության դեպքում, իր լիազորությունների սահմաններում նախապատրաստում և բաժնի պետին է ներկայացնում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
- իրականացնում է քաղաքացիների և իրավաբանական անձանց դիմում - բողոքների կամ գրությունների սահմանված կարգով քննարկումը և արդյունքները ներկայացնում է բաժնի պետին.
- ստորագրում է իր կողմից պատրաստվող փաստաթղթերը.
- հանդիսանում է տրանսպորտի բնագավառում ներքաղաքային ուղևորափոխադրման երթուղիների մրցութային հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) քարտուղար, պատրաստում է հանձնաժողովի աշխատանքների կատարման համար անհրաժեշտ փաստաթղթեր, կազմում և ներկայացնում է երթուղային չվացուցակները և դրանց մեջ կատարվող փոփոխությունները, ինչպես նաև իրականացնում է համայնքի հասարակական տրանսպորտի աշխատանքի ու համայնքային ենթակայության տրանսպորտային հիմնարկների և կազմակերպությունների գործունեության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքներ.
- բաժնի բնագավառի հետ կապված հարցերով դատարաններում հանդես է գալիս որպես մասնագետ կամ ներկայացուցիչ.
- իրականացնում է պաշտոնի անձնագրով չսահմանված այլ լիազորություններ:
Բաժնի պետի տեղակալն ունի օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված պարտականություններ:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է ունենալ՝

ա) բարձրագույն կրթություն, համայնքային ծառայության կամ պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին ութ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ մինչև 2015թ. հունվարի 1-ը՝ համայնքային ծառայության, պետական և (կամ) համայնքային կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային uտաժ.
բ) ՀՀ Սահմանադրության, «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Իրավական ակտերի մասին», «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, առևտրի, հասարակական սննդի և սպասարկման ոլորտի գործունեության համայնքային կանոնների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
գ) տիրապետել անհրաժեշտ տեղեկատվությանը.
դ) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
ե) տիրապետել ռուսերեն (ազատ) լեզվին:

 

3. Ֆինանսական բաժնի գլխավոր մասնագետը

Գլխավոր մասնագետը բաժնի պետի հանձնարարությամբ՝
- իր կողմից մշակված իրավական ակտերի նախագծերի, ծրագրային փաստաթղթերի և նյութերի փորձաքննության ուղարկելու անհրաժեշտության մասին առաջարկություններ է ներկայացնում բաժնի պետին.
- անհրաժեշտության դեպքում մասնակցում է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին.
- իր լիազորությունների սահմաններում նախապատրաստում և բաժնի պետին է ներկայացնում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
- իրականացնում է քաղաքացիների և իրավաբանական անձանց դիմում-բողոքների կամ գրությունների սահմանված կարգով քննարկումը և արդյունքները ներկայացնում է բաժնի պետին.
- ստորագրում է իր կողմից պատրաստվող փաստաթղթերը.
- մասնակցում է համայնքի բյուջեի կազմման և դրա կատարման վերաբերյալ ամսական և եռամսյակային հաղորդումների, տարեկան հաշվետվությունների ամփոփման, վերլուծման և համապատասխան առաջարկությունների ներկայացման աշխատանքներին.
- իրականացնում է համայնքի բյուջեի կատարման վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրություններ և վերլուծություններ, դրանց հիման վրա ներկայացնում առաջարկություններ.
- բյուջեի նախագծի նախապատրաստման և կազմման աշխատանքների իրականացման ժամանակ համայնքային ենթակայության հիմնարկներին ցույց է տալիս մեթոդական օգնություն.
- ֆինանսական հարցերով դատարաններում հանդես է գալիս որպես մասնագետ կամ ներկայացուցիչ.
- իրականացնում է պաշտոնի անձնագրով չսահմանված այլ լիազորություններ:
Բաժնի գլխավոր մասնագետն ունի օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված պարտականություններ:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

ա) բարձրագույն կրթություն, համայնքային ծառայության կամ պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին ութ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ մինչև 2015թ. հունվարի 1-ը՝ համայնքային ծառայության, պետական և (կամ) համայնքային կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային uտաժ.
բ) ՀՀ Սահմանադրության, «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Իրավական ակտերի մասին» և «Հայաստանի Հանրապետությունում բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
գ) տիրապետել անհրաժեշտ տեղեկատվությանը.
դ) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
ե) տիրապետել ռուսերեն (ազատ) լեզվին:


4. Ծրագրերի և արտաքին հարաբերությունների բաժնի գլխավոր մասնագետը

Գլխավոր մասնագետը բաժնի պետի հանձնարարությամբ՝
- իր կողմից մշակված իրավական ակտերի նախագծերի, ծրագրային փաստաթղթերի և նյութերի փորձաքննության ուղարկելու անհրաժեշտության մասին առաջարկություններ է ներկայացնում բաժնի պետին.
- անհրաժեշտության դեպքում մասնակցում է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին.
- իր լիազորությունների սահմաններում նախապատրաստում և բաժնի պետին է ներկայացնում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
- ապահովում է բաժնի փաստաթղթային շրջանառությունը և լրացնում է համապատասխան փաստաթղթերը.
- իրականացնում է քաղաքացիների և իրավաբանական անձանց դիմում - բողոքների կամ գրությունների սահմանված կարգով քննարկումը և արդյունքները ներկայացնում է բաժնի պետին.
- ստորագրում է իր կողմից պատրաստվող փաստաթղթերը.
- մասնակցում է բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքերին.
- կատարում է քաղաքապետարանի համակարգիչների ծրագրային սպասարկում.
- կատարում է ավագանու դահլիճի համակարգիչների և տեխնիկայի համակարգված սպասարկում.
- կատարում է ցանցային ադմինիստրատորի աշխատանք.
- կատարում է տեսախցիկների սպասարկում և ինֆորմացիայի արխիվացում.
- իրականացնում է պաշտոնական կայքի տեխնիկատեխնոլոգիական ադմինիստրատորի պարտականությունը.
- տեղեկատվության բովանդակության պատասխանատուի առաջարկությամբ՝ կատարում է պաշտոնական կայքի դիզայնի մշակում.
- տեղեկատվության բովանդակության պատասխանատուի առաջարկությամբ՝ կատարում է պաշտոնական կայքի տեղեկատվության բովանդակության ղեկավարման ծրագրային համակարգի մշակում.
- կատարում է պաշտոնական կայքի տեխնիկական առանձնահատկությունների և ղեկավարման պահանջների պահպանման ստուգում, այդ թվում սերվերներին ներկայացվող տեխնիկական պահանջների, տեխնիկական դիզայնի և տեխնիկական ապահովման պահանջների պահպանման ստուգում.
- կատարում է ինտերակտիվ ծառայությունների կառավարում.
- կատարում է պաշտոնական կայքի արդյունավետության գնահատում և ստուգում.
- կատարում է պաշտոնական կայքի սպասարկման ծառայությունների որակի գնահատում.
- կատարում է պետական մարմնի պաշտոնական կայքի հաճախելիության վիճակագրության մոնիթորինգ.
- կատարում է պաշտոնական կայքի գործառնական մասի տեխնիկական պահանջների սահմանում և թարմացում՝ տեղեկատվական անվտանգության նորմերին և գործառնական բնութագրիչներին ներկայացվող պահանջներին համապատասխան.
- կատարում է հատուկ տեխնիկատեխնոլոգիական սարքավորումների և ծրագրային համակարգերի օգտագործմամբ պաշտոնական կայքի տեղեկատվական-ծրագրային մոդուլների պահուստային պատճենման ապահովում.
- մասնակցում է համայնքի զինապարտների գրանցամատյանի օրենքով սահմանված կարգով վարման աշխատանքներին, նախապատրաստում և բաժնի պետին է ներկայացնում առաջարկություն զինապարտների վերաբերյալ ցուցակները, ինչպեu նաև ըստ բնակության վայրի հաշվառումից հանվելու, աշխատանքի ընդունվելու և աշխատանքից ազատվելու վերաբերյալ տվյալները տարածքային զինվորական կոմիuարիատ ներկայացնելու համար.
- իրականացնում է պաշտոնի անձնագրով չսահմանված այլ լիազորություններ:
Բաժնի գլխավոր մասնագետն ունի օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված պարտականություններ:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

ա) բարձրագույն կրթություն, համայնքային ծառայության կամ պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին ութ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ մինչև 2015թ. հունվարի 1-ը՝ համայնքային ծառայության, պետական և (կամ) համայնքային կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային uտաժ.
բ) ՀՀ Սահմանադրության, «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Իրավական ակտերի մասին» և «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
գ) տիրապետել անհրաժեշտ տեղեկատվությանը.
դ) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
ե) տիրապետել ռուսերեն (ազատ) լեզվին:

Մրցույթներին մասնակցելու համար դիմողները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
ա) գրավոր դիմում հանձնաժողովի անունով` նշելով պաշտոնը, որին հավակնում է դիմողը.
բ) համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնն զբաղեցնելու համար քաղաքացու մաuնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջների բավարարումը հավաuտող փաuտաթղթերի՝ ատեստատի(ների), դիպլոմի(ների), վկայականի(ների) աշխատանքային գրքույկի (աշխատանքային գրքույկի բացակայության դեպքում` տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները՝ բնօրինակների հետ միասին.
գ) հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 1801-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով.
դ) հայտարարություն այն մաuին, որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ uահմանափակ գործունակ.
ե) հայտարարություն համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով պահանջվող օտար լեզվին (լեզուներին) տիրապետելու մաuին.
զ) «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի «ե» կետի պահանջը բավարարելու նպատակով արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենները կամ համապատասխան տեղեկանք,
է) մեկ լուuանկար` 3 X 4 uմ չափuի.
ը) անձնագրի պատճենը:
Մրցույթներին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով: Փաստաթղթերն ընդունվում են Վանաձորի քաղաքապետարանում և ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչությունում յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 09.00-ից մինչև 18.00:
Ներկայացվող փաստաթղթերի պատճենների հետ միասին անհրաժեշտ է ներկայացնել նաև դրանց բնօրինակները: Ներկայացրած փաստաթղթերի պատճենները ետ չեն վերադարձվում:
Մրցույթներին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնների անձնագրին և հարցաշարին ծանոթանալու համար կարող են դիմել Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին (ք. Վանաձոր, Հայքի հրապարակ, քաղաքապետարան երրորդ հարկ, հեռ.` 0322-2-22-50) և ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչություն (1-ին հարկ, հեռ.` 0322-4-09-27):
Մրցույթները կկայանան 2014թ. մայիսի 07-ին` ժամը 10.00-ին, Վանաձորի քաղաքապետարանում:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2014թ. ապրիլի 18 - ը՝ ժամը՝ 18.00:
 

Հայտարարված է` 04.04.2014

Վերջին ժամկետը` 18.04.2014

Պատասխանատու անձ` Դ.Մանուչարյան
Հասցե` ք.Վանաձոր,Լոռու մարզպետարան,1-ին հարկ 104 սենյակ
Հեռ.` (+374)32240927
էլ. փոստ`



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36