Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղեր

  

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանը հայտարարում է մրցույթ մարզային ենթակայության` հարյուր տոկոս պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմնի հետևյալ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

ՀՀ Լոռու մարզպետարանի Ալավերդու բժշկական կենտրոն ՓԲԸ-ի տնօրեն

ՀՀ Լոռու  մարզպետարանի Ալավերդու  բժշկական կենտրոն ՓԲԸ-ի տնօրեն  

·         Բարձրագույն բժշկական կրթություն, առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ բժշկական ոլորտի ձեռնարկատիրական կամ առողջապահական համակարգի կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա ստաժ,

·         Իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում` Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, բաժնետիրական ընկերությունների, աշխատանքային,  առողջապահության ոլորտի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր)

·         Կազմակերպության զարգացման ծրագրեր մշակելու կարողություն,աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն, ներառյալ`

ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպման, անձնակազմի աշխատանքի ընդունման, ազատման և վերապատրաստման գործընթացների կազմակերպման,

աշխատանքների բաշխման, կարգապահական պատասխանատվության, խրախուսանքի միջոցների կիրառման

  • Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն

·         Ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն, ներառյալ`

գույքի,  ֆինանսական միջոցների տնօրինման, և գործարքներ  կնքելու կարողություններ

·  Բժշկական     ծառայությունների պատշաճ մատուցման, ինչպես նաև անձնակազմի կողմից ռեսուրսների արդյունավետ օգտագործման և լրացուցիչ աշխատողների, սարքավորումների և ծառայությունների անհրաժեշտության գնահատում

·         Առնվազն մեկ օտար լեզվի բավարար իմացություն

·         Ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն

 

 

Մրցույթը կանցկացվի  2014 թվականի հունիսի 13-ին  ժ. 1100-ին:

 

Մրցույթին մասնակցելու համար քաղաքացիները Լոռու մարզպետարան են ներկայացնում`

1) դիմում.

2) մեկ լուսանկար 3 x 4 չափի.

3) քաղվածք՝ աշխատանքային գրքույկից.

4) ինքնակենսագրություն.

5) անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի) պատճենները.

6) քաղաքացու ցանկությամբ` հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ` դրանց առկայության դեպքում.

 7) բնութագիր` վերջին աշխատավայրից (եթե կազմակերպությունը չի լուծարվել).

 8) կազմակերպության զարգացման նախնական ծրագիրը (ներկայացվում է մրցույթի oրվանից առնվազն երեք oր առաջ), որը ներառում է կազմակերպության զարգացման և բարեփոխման, ինչպես նաև կազմակերպության մասնագիտական, ֆինանսատնտեսական և կառավարման ոլորտի զարգացման հիմնական ուղենիշները, կազմակերպության կառուցվածքի և գործունեության բարեփոխմանն ուղղված առաջարկությունները: Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի հետ  աշխատանքային պայմանագրի կնքման դեպքում դրանում նախատեսված ժամկետում կազմակերպության զարգացման նախնական ծրագրի հիման վրա նրա կողմից ներկայացվում է կազմակերպության զարգացման հիմնական ծրագիրը, որը ներառում է բաժիններ կազմակերպության մասնագիտական, ֆինանսատնտեսական և կառավարման ոլորտի զարգացմանն ուղղված միջոցառումների և դրանց իրականացման ժամանակացույցի վերաբերյալ:

·         քաղաքացին մրցույթին մասնակցելու համար  փաստաթղթերը  հանձնում է անձամբ՝ ներկայացնելով  անձնագիր և պահանջվող փաստաթղթերի բնօրինակները :

 

Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր, ժամը 900-1500, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է        2014թ.մայիսի 8-ը:

Մրցույթը կկայանա  մարզպետարանի  շենքում /ք.Վանաձոր, Հայքի հրապարակ հասցեով/ Մրցույթին մասնակցել

Հայտարարված է` 31.03.2014

Վերջին ժամկետը` 08.05.2014

Պատասխանատու անձ` Ս.Լամբարյան
Հասցե` ք.Վանաձոր,Լոռու մարզպետարան,3-րդ հարկ 302սենյակ
Հեռ.` (+374)32223399
էլ. փոստ`



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36