Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղեր

  

ՎԱՆԱՁՈՐԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԻՆ ԱՌԸՆԹԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄՈՒՄ ՈՐՊԵՍ ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՏՎԱԾԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Վանաձորի համայնքի ոչ պետական հատվածի ներկայացուցիչը որպես ՀՀ Լոռու մարզպետին առընթեր երիտասար¬դական խոր¬հրդի անդամ իրավունք ունի՝

Վանաձորի համայնքի ոչ պետական հատվածի ներկայացուցիչը որպես ՀՀ Լոռու մարզպետին առընթեր երիտասար¬դական խոր¬հրդի անդամ իրավունք ունի՝
1) խորհրդի նիստում հանդես գալու խորհրդի խնդիրներին ու գործառույթներին վերաբերող առաջարկություններով.
2) քննարկվող հարցի վերաբերյալ հանդես գալու հատուկ կարծիքով, որը կցվում է նիստի արձանագրությանը.
3) դիմելու մարզպետին` խորհրդի կազմից դուրս գալու խնդրանքով։
Խորհրդի անդամը կարող է քննարկվող հարցերի վերաբերյալ տալ բանավոր կամ գրավոր եզրակացություններ, մշակել հաշվետվություններ, զեկույցներ, առաջարկներ և այլ փաստաթղթեր։
Խորհրդի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարում են՝
1) իր դիմումի համաձայն.
2) խորհրդի նիստերից երեք անգամ անընդմեջ անհարգելի բացակայության դեպքում՝ խորհրդի որոշմամբ.
3) իր պարտականությունները կատարելու առումով անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում:
ՀՀ Լոռու մարզպետին առընթեր երիտասար¬դական խորհուրդը ձևավորվում է 2 տարի ժամկետով:
Խորհրդի ոչ պետական հատվածը ներկայացնող անդամը պետք է լինի 16 30 տարեկան երիտասարդ, որը համապատասխանում է հետևյալ չափանիշներին՝
1) տիրապետում է երիտասարդներին առնչվող կրթական, սոցիալական, զբաղվածության, առող¬ջա¬պահական և մշակութային խնդիրներին.
2) երիտասարդական կազմակերպություններում տարբեր ծրագրերին կամ միջո-ցառումներին մասնակցության փորձ.
3) երիտասարդական քաղաքականության բնագավառում միջազգային փորձի, պետական և հանրային կառավարման համակարգի, ծրագրերի մշակման, իրականաց¬ման և գնահատման առանձնահատկությունների իմացություն։
Մրցույթի համար դիմողների հավասար պայմանների դեպքում որպես առավելություն են դիտվում երիտա¬սարդական քաղաքականության բնագավառում իրականացված փորձագիտական աշխա¬տանքները կամ հրապարակումները, ոչ ֆորմալ կրթության ոլորտի գիտելիքները և գործնական աշխատանքի փորձը:

Մրցույթին մասնակցելու համար դիմողները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
ա) գրավոր դիմում (տրվում է Վանաձորի համայնքի ավագանու անունով),
բ) երիտասարդական կազմակերպություններում տարբեր ծրագրերին կամ միջո¬ցառումներին մասնակցության փորձի, երիտասարդական քաղաքականության բնագավառում միջազգային փորձի, պետական և հանրային կառավարման համակարգի, ծրագրերի մշակման, իրականաց¬ման և գնահատման առանձնահատկությունների իմացությունը, կրթությունը, հավաստող փաստաթղթերի` դիպլոմի (ների), վկայականի (ների), տեղեկանք (ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին,
գ) հայտարարություն այն մասին, որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ,
դ) զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանքը,
ե) մեկ լուսանկար (3x4 չափսի),
զ) անձնագրի պատճենը (փախստականների դեպքում՝ ՀՀ փախստականի կարգավիճակը հավաստող փաստաթղթի պատճենը),
է) ինքնակենսագրություն:

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել անձամբ անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով: Փաստաթղթերն ընդունում է Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը ամեն օր` ժամը 10.00-ից մինչև 15.00, բացի շաբաթ, կիրակի օրերից:
Ներկայացվող փաստաթղթերի պատճենների հետ միասին անհրաժեշտ է ներկայացնել նաև դրանց բնօրինակները: Ներկայացրած փաստաթղթերը, պատճենները ետ չեն վերադարձվում:
Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև դիմումի ձևը ստանալու համար կարող են դիմել Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմ (ք.Վանաձոր, Տ.Մեծի 22), հեռ.՝ (0322) 2.22.50)։

Մրցույթը կկայանա 2014թ. մարտի 18-ին՝ ժամը 16.00-19.30 Վանաձորի քաղաքապետարանում:
Դիմումների ընդունման վերջին ժամկետ` 2014թ. մարտի 14` մինչև ժամը 13.00:

 

Հայտարարված է` 27.02.2014

Վերջին ժամկետը` 14.03.2014

Պատասխանատու անձ` Դ.Մանուչարյան
Հասցե` ք. Վանաձոր,Լոռու մարզպետարան,1-ին հարկ,105 սենյակ
Հեռ.` (+374)32240927
էլ. փոստ`



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 16:11:43