Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղեր

  

ՀՀ Լոռու մարզպետարանը (այսուհետ` Մարզպետարան) հայտարարում է մրցույթ` Մարզպետարանի աշխատակազմում քաղաքացիական ծառայության հետևյալ թափուր պաշտոններն զբաղեցնելու համար

1. Քարտուղարության ընդհանուր բաժնի առաջատար մասնագետ (ծածկագիր` 65-3.2-75) 2. Զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի առաջատար մասնագետ (ծածկագիր` 65-3.3-12)

1. Քարտուղարության ընդհանուր բաժնի առաջատար մասնագետ (ծածկագիր` 65-3.2-75)
Իրականացնում է Լոռու մարզի խորհրդի նիստերի, խորհրդակցությունների արձանագրման, գրությունների, քաղաքացիների առաջարկությունների, դիմումների և բողոքների պատասխանների, եռամսյակային ու տարեկան հաշվետվությունների և այլ փաստաթղթերի համակարգչային տպագրումն ու արխիվացումը, հատուկ առաջադրանքների կատարումը, դրանց վերաբերյալ գրանցամատյաններում գրանցումների կատարումը, նախագծերի և ելից գրությունների համակարգչային տպագրումը, կայացած խորհրդակցությունների արձանագրային ժամկետային հանձնարարականների կատարման նկատմամբ հսկողությունն ու հիշեցումների առաքումը: Բաժնի պետի հանձնարարությամբ նախապատրաստում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցներ: Մասնակցում է Բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին, իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Մրցույթը կանցկացվի 04.04.2014թ.` ժամը 1130-ին, Մարզպետարանի շենքում (ք. Վանաձոր, Հայքի հրապարակ):
2. Զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի առաջատար մասնագետ (ծածկագիր` 65-3.3-12)
Մասնակցում է մարզային զարգացման ծրագրերի (այսուհետ` ՄԶԾ), մասնավոր հատվածի ու արդյունաբերության, փոքր և միջին ձեռներեցության աջակցության, զբոսաշրջության և բարձր տեխնոլոգիաների կիրառման բնագավառներում Մարզպետին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված լիազորությունների իրականացման աշխատանքներին, Մարզի սոցիալ-տնտեսական զարգացման համալիր ծրագրերի մշակման աշխատանքներին, ՄԶԾ-ի իրականացման` Մարզպետարանի տարեկան աշխատանքային պլանի (այսուհետ` ՏԱՊ) կազմման աշխատանքներին, Մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի և Մարզպետի գործունեության մասին հաշվետվութունների մշակման և կազմման աշխատանքներին, ՄԶԾ-ի մշակման ու իրականացման համար անհրաժեշտ կարևոր էլեկտրոնային տեղեկատվական շտեմարանների (համայնքների զարգացման քառամյա ծրագրերի, համայնքների հիմնախնդիրների (ըստ առաջնահերթության) կազմման աշխատանքներին: Մասնակցում է դրանց լուծման համար նախատեսված միջոցառումների, իրականացվող ծրագրեր) հավաքագրման, դասակարգման, արդիականացման աշխատանքներին, տարածքային կառավարման էլեկտրոնային համակարգի մարզային էջի ինֆորմացիոն սպասարկման և շտեմարանների վարման աշխատանքներին: Իրականացնում է Բաժնի փաստաթղթային սպասարկումը և փաստաթղթաշրջանառության վարման աշխատանքները, ինչպես նաև իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Մրցույթը կանցկացվի 04.04.2014թ.` ժամը 1400-ին, Մարզպետարանի շենքում (ք. Վանաձոր, Հայքի հրապարակ):
1, 2 կետերում նշված թափուր պաշտոններն զբաղեցնելու համար պահանջվում է`
* բարձրագույն կրթություն,
* քաղաքացիական ծառայության պաշտոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ, կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ,
* սույն պաշտոնի անձնագրի 10-րդ կետի «բ» ենթակետում նշված իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում,
* համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
* անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև սույն պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում (Ցանկեր N 1, 2):
**
Դիմող ՀՀ քաղաքացիները Մարզպետարան պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
* դիմում` մրցութային հանձնաժողովի անունով (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
* տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին,
* արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
* մեկ լուսանկար` 3x4 սմ չափսի,
* անձնագրի պատճենը:
ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր:
ՀՀ քաղաքացիները մրցույթին ներկայանում են անձնագրի, դիպլոմի, աշխատանքային գրքույկի, իսկ արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակներով:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 900-ից մինչև 1200-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 05.03.2014թ.:
Մրցույթներին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմ (ք. Վանաձոր, Հայքի հրապարակ, հեռ. 2-10-24):
 

Հայտարարված է` 21.02.2014

Վերջին ժամկետը` 05.03.2014

Պատասխանատու անձ` Ա.Ադլոյան
Հասցե` ք.Վանաձոր,Լոռու մարզպետարան,3-րդ հարկ,315 սենյակ
Հեռ.` (+374322)21024
էլ. փոստ`



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 14:57:18