Հայտարարություններ
Թափուր աշխատատեղեր
- Լոռու մարզպետարանի քաղաքացիական ծառայության 2020 թ.,2021թ,2022թ.,2023թ. ,2024թ.թափուր հաստիքներ
- Լոռու մարզի համայնքների 2021թ.,2022թ.,2023թ.,2024թ.թափուր հաստիքները
- Մարզային ենթակայության պետական բժշկական հաստատությունների 2020թ.,2021թ,2022թ,2023թ.,2024թ.թափուր հաստիքները
- Մարզային ենթակայության պետական հանրակրթական ուսումն. հաստատ. 2021թ.,2022թ,2023թ.,2024թ. թափուր հաստիքները
- Մարզային ենթակայության պետական հանրակրթական ուսումն. հաստատ. տնօրենների/համակարգողների թափուր հաստիքները (2023թ.փետրվարից)
- Համայնքային ենթակայության ՀՈԱԿ-ների 2021թ, 2022թ., 2023թ.,2024թ. թափուր հաստիքները
- Մարզային ենթակայության ՊՈԱԿ-ների 2020թ,2021թ..2024թ. թափուր հաստիքները
- Լոռու մարզպետարանի քաղ. ծառայության ժամանակավոր 2018թ.,2019թ,2020թ.2021թ.,2022թ.,2023թ.,2024թ.թափուր հաստիքներ
ՀՀ Լոռու մարզպետարանը (այսուհետ` Մարզպետարան) հայտարարում է մրցույթ` Մարզպետարանի աշխատակազմում քաղաքացիական ծառայության հետևյալ թափուր պաշտոններն զբաղեցնելու համար
1. Կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի առաջատար մասնագետ (ծածկագիր` 65-3.2-49) 2. Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության հաշվապահական հաշվառման բաժնի առաջատար մասնագետ (ծածկագիր` 65-3.2-69)
1. Կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի առաջատար մասնագետ (ծածկագիր` 65-3.2-49)
Իրականացնում է Լոռու մարզի Ստեփանավանի տարածաշրջանի մարզային ենթակայության ուսումնական հաստատություններում ուսումնադաստիարակչական աշխատանքների վիճակի վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրություններ, այդ տարածաշրջանի մարզային ենթակայության ուսումնական հաստատություններում ավարտական և միասնական քննությունների կազմակերպմանը, անցկացմանը և վերահսկմանն ուղղված աշխատանքներ, դպրոցականների առարկայական օլիմպիադաների ներդպրոցական տարածքային և մարզային փուլերի կազմակերպմանն ուղղված աշխատանքներ, դրույքային վարձաչափերի (տարիֆիկացիոն) մատյանների ուսումնասիրություններ, պետական ուսումնական հաստատությունների գործունեության կազմակերպման` պետական հանրակրթական ծրագրերի իրագործման, ուսումնական հաստատությունների գործունեության վերահսկողությանն ուղղված աշխատանքներ, այդ հաստատությունների կողմից կրթության մասին օրենսդրության և կրթության պետական կառավարման ու դաստիարակչական ծրագրերի իրականացմանն ուղղված աշխատանքներ, դպրոցական տարիքի երեխաների հաշվառման, վերահսկման և նրանց ուսումնական հաստատություններում ընդգրկմանն ուղղված աշխատանքներ: Իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`
* կրթություն մասնագիտությունների գծով բարձրագույն կրթություն:
Մրցույթը կանցկացվի 20.03.2014թ.` ժամը 1130-ին, Մարզպետարանի շենքում (ք. Վանաձոր, Հայքի հրապարակ):
2. Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության հաշվապահական հաշվառման բաժնի առաջատար մասնագետ (ծածկագիր` 65-3.2-69)
Իրականացնում է հաշվապահական հաշվառման վարման ֆինանսական, հարկային, վիճակագրական պարտադիր վճարների մասին հաշվետվությունների ժամանակին կազմման, Աշխատակազմի աշխատակիցների աշխատավարձի և աշխատավարձին հավասարեցրած վճարումների հաշվարկման, վճարման, Աշխատակազմի աշխատակիցներին տրվող ապահովագրական նպաստների հաշվարկման և վճարման, Աշխատակազմի աշխատակիցների եկամտահարկի հաշվարկման, պետական բյուջե վճարման աշխատանքները, հաշվետվությունների (եռամսյակային, տարեկան) կազմումը և ներկայացնելը, Աշխատակազմի ֆինանսական գործառույթների կանխիկ դրամի դրամարկղային գործառնությունները, Աշխատակազմի կանխիկ դրամի փաստաթղթավորման, դրամարկղային գրքի վարման, կանխիկ դրամը կազմակերպության դրամարկղ` մուտքագրման և դրամարկղից ելքագրման փաստաթղթավորման, գործուղման մեկնող աշխատակիցների գործուղված վայրում կատարվող ծախսերի փոխհատուցվող գումարների հաշվարկման և վճարման աշխատանքները, Աշխատակազմի աշխատակիցների պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հաշվարկը, բյուջե փոխանցումները, հաշվետվություններ (ամսական) կազմելն ու ներկայացնելը, սոցիալական փաթեթից օգտվող աշխատակիցների փոխհատուցվող գումարների հաշվարկման և փոխանցման աշխատանքները և Հայտարարված է` 13.02.2014
Վերջին ժամկետը` 26.02.2014
Պատասխանատու անձ` Ա.Ադլոյան
Հասցե` ք.Վանաձոր,լոռու մարզպետարան,3-րդ հարկ 315սենյակ
Հեռ.` (+374)32221024
էլ. փոստ`
Վերջին թարմացումը՝ 2025-01-03 16:39:26