Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղեր

  

ՏԱՇԻՐԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ՝ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎՅԱԼ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Տաշիր համայնքի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի առաջատար մասնագետ (ծածկագիր 3.1-3)

Տաշիր համայնքի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի առաջատար մասնագետ (ծածկագիր 3.1-3)
Առաջատար մասնագետը՝
- կատարում է բաժնի պետի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով.
- ապահովում է բաժնի փաստաթղթային շրջանառությունը և լրացնում համապատասխան փաստաթղթերը.
- իր լիազորությունների սահմաններում նախապատրաստում և բաժնի պետին ներկայացնում է իր աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
- իրականացնում է քաղաքացիների հերթագրում` բաժնի պետի մոտ ընդունելության համար
- իրականացնում է բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի, առաջարկությունների, եզրակացությունների և այլ փաստաթղթերի պահպանության և արխիվացման աշխատանքները.
- մասնակցում է բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին.
- իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Համայնքի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի առաջատար մասնագետը ունի այլ իրավունքներ ու պարտականություններ՝ համաձայն պաշտոնի անձնագրի:
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է ունենալ՝
- առնվազն միջնակարգ կրթություն` առանց աշխատանքային ստաժի և փորձի.
- պաշտոնի անձնագրի 10-րդ կետի ,<<բ>> ենթակետում նշված իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն,
- տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
Մրցույթին մասնակցելու համար դիմողները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
ա) գրավոր դիմում (տրվում է հանձնաժողովի անունով),
բ) համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնն զբաղեցնելու համար քաղաքացու մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի (ների), վկայականի (ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին,
գ) հայտարարություն այն մասին , որ ինքը չի տառապում Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. մարտի 3-ի թիվ 310-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որեւէ մեկով,
դ) հայտարարություն այն մասին, որը ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ,
ե) «Համայնքային ծառայության մասինե ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի <<ե>> կետի պահանջը բավարարելու նպատակով արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենները կամ համապատասխան տեղեկանք,
զ) մեկ լուսանկար (3x4 չափսի),
է) անձնագրի պատճենը:
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով: Փաստաթղթերն ընդունվում են Տաշիրի քաղաքապետարանում և Լոռու մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչությունում, ամեն օր, ժամը 9-ից մինչեւ 18-ը` բացի շաբաթ, կիրակի օրերից:
Ներկայացվող փաստաթղթերի պատճենների հետ միասին անհրաժեշտ է ներկայացնել նաև դրանց բնօրինակները: Ներկայացրած փաստաթղթերի պատճենները ետ չեն վերադարձվում:
Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաեւ պաշտոնի անձնագրին և հարցաշարին ծանոթանալու համար կարող են դիմել համայնքի ղեկավարի աշխատակազմ (ք. Տաշիր,Վ. Սարգսյան 94, II-րդ հարկ, N 205 սենյակ, հեռ.՝0-254-2-29-31) և Լոռու մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչություն (1-ին հարկ, հեռ.՝ 0-322-2-21-04)։
Մրցույթը կկայանա 20011թ. սեպտեմբերի 28-ին ժամը 12.30-ին` Տաշիրի քաղաքապետարանում:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2011թ. սեպտեմբերի 13 -ը։
 

Հայտարարված է` 30.08.2011

Վերջին ժամկետը` 13.09.2011

Պատասխանատու անձ` Դ.Մանուչարյան
Հասցե` ք.Վանաձոր, Մարզպետարանի շենք, 1-ին հարկ
Հեռ.` (+ 374 322) 2-21-04. (+ 374 322) 4-09-27
էլ. փոստ`



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 16:32:27