Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղեր

  

ՀՀ Լոռու մարզպետարանը (այսուհետ` Մարզպետարան) հայտարարում է մրցույթ` Մարզպետարանի աշխատակազմում քաղաքացիական ծառայության հետևյալ թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության տեղական ինքնակառավարման և համայնքային ծառայության հարցերի բաժնի առաջատար մասնագետ (ծածկագիր` 65-3.2-61)

Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության տեղական ինքնակառավարման և համայնքային ծառայության հարցերի բաժնի առաջատար մասնագետ  (ծածկագիր` 65-3.2-61)

Իրականացնում է Մարզի տեղական ինքնակառավարման մարմինների (այսուհետ` ՏԻՄ) հետ տարվող կազմակերպական, մեթոդական օժանդակության ցուցաբերման, Մարզի համայնքների ղեկավարների սեփական և պետության պատվիրակած լիազորությունների ու համայնքների ավագանիների լիազորությունների իրականացման նկատմամբ վարչական հսկողության, միջհամայնքային միավորումների ձևավորման և համայնքների խոշորացման կազմակերպման նախապատրաստական աշխատանքներ, ինչպես նաև գրությունների, քաղաքացիների դիմում-բողոքների ուսումնասիրման և պատասխանների նախագծերը ներկայացնելու, Մարզի համայնքներում Մարզպետի այցերի, խորհրդակցությունների, ինչպես նաև համայնքների բնակչության հետ հանդիպումների հետ կապված նախապատրաստական աշխատանքներ: Իրականացնում է համայնքների ղեկավարների աշխատակազմերում համայնքային ծառայության պաշտոնների գրանցամատյանի վարման, համայնքային ծառայողների վերապատրաստման խմբերի կազմավորման, թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթների և ատեստավորումների նշանակման օրերի հաշվառման, համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնող և պաշտոնից ազատված անձանց վերաբերյալ տեղեկությունների ամփոփման աշխատանքները, ինչպես նաև սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`

* բարձրագույն կրթություն,

* քաղաքացիական ծառայության պաշտոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ,

* սույն պաշտոնի անձնագրի 10-րդ կետի «բ» ենթակետում նշված իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն,

* համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

Մրցույթը կանցկացվի 21.02.2014թ.` ժամը 1130-ին, Լոռու մարզպետարանի շենքում (ք. Վանաձոր, Հայքի հրապարակ):

 

***

Դիմող ՀՀ քաղաքացիները Մարզպետարան պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

* դիմում` մրցութային հանձնաժողովի անունով (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),

* տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին,

* արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,

* մեկ լուսանկար` 3x4 սմ չափսի,

* անձնագրի պատճենը:

ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր:

ՀՀ քաղաքացիները մրցույթին ներկայանում են անձնագրի, դիպլոմի, աշխատանքային գրքույկի, իսկ արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակներով&

Հայտարարված է` 17.01.2014

Վերջին ժամկետը` 29.01.2014

Պատասխանատու անձ` Ա.Ադլոյան
Հասցե` ք.Վանաձոր,մարզպետարան,3-րդ հարկ 315 սենյակ
Հեռ.` (+ 374 322) 2-10-24



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 17:51:42