Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղեր

  

ՀՀ Լոռու մարզպետարանը (այսուհետ` Մարզպետարան) հայտարարում է մրցույթ` Մարզպետարանի աշխատակազմում քաղաքացիական ծառայության հետևյալ թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

Կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի առաջատար մասնագետ (ծածկագիր` 65-3.2-49)

   1. Կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի առաջատար մասնագետ (ծածկագիր` 65-3.2-49)

Իրականացնում է Լոռու մարզի Ստեփանավանի տարածաշրջանի մարզային ենթակայության ուսումնական հաստատություններում ուսումնադաստիարակչական աշխատանքների վիճակի վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրություններ, այդ տարածաշրջանի մարզային ենթակայության ուսումնական հաստատություններում ավարտական և միասնական քննությունների կազմակերպմանը, անցկացմանը և վերահսկմանն ուղղված աշխատանքներ, դպրոցականների առարկայական օլիմպիադաների ներդպրոցական տարածքային և մարզային փուլերի կազմակերպմանն ուղղված աշխատանքներ, դրույքային վարձաչափերի (տարիֆիկացիոն) մատյանների ուսումնասիրություններ, պետական ուսումնական հաստատությունների գործունեության կազմակերպման` պետական հանրակրթական ծրագրերի իրագործման, ուսումնական հաստատությունների գործունեության վերահսկողությանն ուղղված աշխատանքներ, այդ հաստատությունների կողմից կրթության մասին օրենսդրության և կրթության պետական կառավարման և դաստիարակչական ծրագրերի իրականացմանն ուղղված աշխատանքներ, դպրոցական տարիքի երեխաների հաշվառման, վերահսկման և նրանց ուսումնական հաստատություններում ընդգրկմանն ուղղված աշխատանքներ, ինչպես նաև իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`

* կրթություն մասնագիտությունների գծով բարձրագույն կրթություն,

* քաղաքացիական ծառայության պաշտոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ,

* պաշտոնի անձնագրի 10-րդ կետի «բ» ենթակետում նշված իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում,

* համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն, անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև սույն պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում (Ցանկեր N 1, 2):

Մրցույթը կանցկացվի 30.01.2014թ.` ժամը 1200-ին, Մարզպետարանի շենքում (ք. Վանաձոր, Հայքի հրապարակ):

 

***

Դիմող ՀՀ քաղաքացիները Մարզպետարան պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

* դիմում` մրցութային հանձնաժողովի անունով (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),

* տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին,

* արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,

* մեկ լուսանկար` 3x4 սմ չափսի,

* անձնագրի պատճենը:

ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր:

ՀՀ քաղաքացիները մրցույթին ներկայանում են անձնագրի, դիպլոմի, աշխատանքային գրքույկի, իսկ արական սեռի անձինք` Հայտարարված է` 12.12.2013

Վերջին ժամկետը` 25.12.2013

Պատասխանատու անձ` Ա.Ադլոյան
Հասցե` ք.Վանաձոր,մարզպետարան,3-րդ հարկ 315 սենյակ
Հեռ.` (+ 374 322) 2-10-24



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 16:32:27