Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղեր

  

ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ` ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎՅԱԼ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Ստեփանավանի քաղաքային համայնքի ղեկավարի աշխատակազմի երկրորդ կարգի մասնագետ (ծածկագիր` 3.3-6)։

Ստեփանավանի քաղաքային համայնքի ղեկավարի աշխատակազմի երկրորդ կարգի մասնագետ (ծածկագիր` 3.3-6)։
Ստեփանավանի քաղաքային համայնքի ղեկավարի աշխատակազմի երկրորդ կարգի մասնագետը կատարում է աշխատակազմի քարտուղարի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով, ապահովում է փաստաթղթային շրջանառությունն ու լրացնում համապատասխան փաստաթղթերը, հետևում է աշխատակազմի քարտուղարի հանձնարարականների համապատասխան ժամկետներում կատարման ընթացքին, և դրանց արդյունքների մասին զեկուցում է աշխատակազմի քարտուղարին, ներկայացնում է աշխատակազմի քարտուղարին իր աշխատանքային ծրագրերը, իր լիազորությունների սահմաններում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր և այլ գրություններ, իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անհրաժեշտ է ունենալ`
առնվազն միջնակարգ կրթություն:
տվյալ պաշտոնի անձնագրի 11-րդ կետի «ե», «զ» ենթակետերում նշված իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
ռուսերենի (ազատ) և մեկ այլ օտար լեզվի (կարդում և կարողանում է բացատրել) իմացություն:
Մրցույթը կանցկացվի 2011թ. մարտի 14-ին, ժամը 11-ին՝ Ստեփանավանի քաղաքապետարանում:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել`
ա) գրավոր դիմում հանձնաժողովի անունով` նշելով պաշտոնը, որին հավակնում է դիմողը,
բ) համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնն զբաղեցնելու համար քաղաքացու մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճենները` ատեստատ (ներ), դիպլոմ (ներ), վկայական (ներ), աշխատանքային գրքույկ (աշխատանքային գրքույկի բացակության դեպքում` տեղեկանք համապատասխան մարմնից),
գ) հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. մարտի 3-ի թիվ 310-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով, որը համայնքային ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանն ու լիազորությունների իրականացմանը,
դ) հայտարարություն այն մասին, որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ,
ե) հայտարարություն` համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով պահանջվող ռուսերեն լեզվին տիրապետելու մասին,
զ) արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենները կամ համապատասխան տեղեկանք,
է) մեկ լուսանկար ` 3x4 սմ չափսի,
ը) անձնագրի պատճենը:
Բոլոր փաստաթղթերը ներկայացվում են անձամբ` ք.Ստեփանավան, Միլիոնի-1, Ստեփանավանի քաղաքապետարան՝ աշխատակազմի քարտուղարին, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 10-13-ը, հեռախոս՝ 2-26-74 և Լոռու մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչություն: Ներկայացվող փաստաթղթերի պատճենների հետ անհրաժեշտ է ներկայացնել նաև դրանց բնօրինակները:
Մրցույթի մասնակիցները պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթով: Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2011թ. փետրվարի 28-ը։
Մրցույթներին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել Ստեփանավանի քաղաքապետարան (ք.Ստեփանավան, Միլիոնի-1) և Լոռու մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչություն (1-ին հարկ, հեռ.՝ 2-21-04)։
 

Հայտարարված է` 14.02.2011

Վերջին ժամկետը` 28.02.2011

Պատասխանատու անձ` Վ.Ասատրյան
Հասցե` ք.Վանաձոր, Մարզպետարանի շենք, 1-ին հարկ
Հեռ.` (+ 374 322) 4-09-27
էլ. փոստ`



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 16:32:27