Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղեր

  

ԱԼԱՎԵՐԴՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ` ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎՅԱԼ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Ալավերդու քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի առաջատար մասնագետ (ծածկագիր` 3.1-1), Ալավերդու քաղաքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի երկրորդ կարգի մասնագետ-աուդիտոր (ծածկագիր` 3.3-9), Ալավերդու քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի երկրորդ կարգի մասնագետ (ծածկագիր` 3.3-10)

Ալավերդու քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի առաջատար մասնագետ (ծածկագիր` 3.1-1)
Ֆինանսական բաժնի առաջատար մասնագետը ենթակա և հաշվետու է բաժնի պետին, չունի իրեն ենթակա աշխատողներ, չունի աշխատանքների կազմակերպման, ծրագրման, համակարգման, ղեկավարման և վերահսկման լիազորություններ, պատասխանատվություն է կրում իրավական ակտերի պահանջները և իրեն վերապահված լիազորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու կամ վերազանցելու համար:
Բաժնի պետի հանձնարարությամբ` մասնակցում է հիմնախնդիրների լուծմանը, որոշումների ընդունմանը և հանձնարարականների կատարմանը:
Ֆինանսական բաժնի առաջատար մասնագետը կատարում է բաժնի պետի հանձանարարությունները` ժամանակին և պատշաճ որակով, իրականացնում է բյուջետավարման աշխատանքներ, իր լիազորությունների սահմաններում, անհրաժեշտության դեպքում, նախապատրաստում և բաժնի պետին ներկայացնում է իր աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ, բաժնի պետի հանձնարարությամբ ապահովում է իր առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի, առաջարկությունների, եզրակացությունների և այլ փաստաթղթերի պահպանության աշխատանքներ, բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է բաժնի աշխատանքային ծրագրերի մշակմանը, իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է ունենալ`
 առնվազն միջնակարգ կրթություն` առանց աշխատանքային ստաժի և փորձի.
 Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին», «Համայնքային ծառայության մասին», «Դրամարկղային գործառույթների մասին», «Բյուջետային համակարգի մասին» օրենքների, «Աշխատանքային օրենսգրքի», «Քաղաքացիական օրենսգրքի», աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավաական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
 համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
 ռուսերեն լեզվի իմացություն:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել.
1. գրավոր դիմում (տրվում է հանձնաժողովի անունից)
2. համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնն զբաղեցնելու համար քաղաքացու մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճեները` բնօրինակների հետ միասին.
3. հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 1801-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով.
4. հայտարարություն այն մասին, որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
5. «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի «ե» կետի պահանջը բավարարելու նպատակով արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասային կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք.
6. մեկ լուսանկար (3x4 չափսի).
7. անձնագրի պատճենը:
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել անձամբ` անձը հաստատող փաստաթղթով (անձնագիր): Փաստաթղթերն ընդունվում են 2013թ. սեպտեմբերի 20-ից Ալավերդու քաղաքապետարանի աշխատակազմում և Լոռու մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչությունում ամեն օր, ժամը 1000-ից մինչև 1800-ը` բացի շաբաթ, կիրակի օրերից: Ներկայացվող փաստաթղթերի պատճեների հետ միասին անհրաժեշտ է ներկայացնել նաև դրանց բնօրինակները: Ներկայացրած փաստաթղթերի պատճեները ետ չեն վերադարձվում:
Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարին ծանոթանալու համար կարող են դիմել Ալավերդու քաղաքապետարանի աշխատակազմ ք. Ալավերդի, հեռ.`(0253) 2-41-02 և Լոռու մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչություն (1-ին հարկ, հեռ.` (0322) 2-21-04):
Մրցույթը կկայանա 2013թ. հոկտեմբերի 22-ին ժամը 1100-ին` Ալավերդու քաղաքապետարանում:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2013թ. հոկտեմբերի 04-ը:

ԱԼԱՎԵՐԴՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ` ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎՅԱԼ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Ալավերդու քաղաքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի երկրորդ կարգի մասնագետ-աուդիտոր (ծածկագիր` 3.3-9)
Ներքին աուդիտի բաժնի երկրորդ կարգի մասնագետ-աուդիտորը ենթակա և հաշվետու է բաժնի պետին, չունի իրեն ենթակա աշխատողներ, չունի աշխատանքների կազմակերպման, ծրագրման, համակարգման, ղեկավարման և վերահսկման լիազորություններ, պատասխանատվություն է կրում իրավական ակտերի պահանջները և իրեն վերապահված լիազորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու կամ վերազանցելու համար:
Բաժնի պետի հանձնարարությամբ` մասնակցում է հիմնախնդիրների լուծմանը, որոշումների ընդունմանը և հանձնարարականների կատարմանը:
Ներքին աուդիտի բաժնի երկրորդ կարգի մասնագետ-աուդիտորը կատարում է բաժնի պետի հանձանարարությունները` ժամանակին և պատշաճ որակով, իրականացնում է ներքին աուդիտի աշխատանքային ծրագրով նախատեսված աուդիտորական առաջադրանքների կատարումը, մասնակցում է աուդիտորական առաջադրանքների վերաբերյալ հաշվետվությունների կազմման աշխատանքներին, իրականացնում է բաժնում առկա փաստաթղթերի պահպանության և արխիվացման աշխատանքները, ապահովում է բաժնի փաստաթղթային շրջանառությունը և լրացնում համապատասխան փաստաթղթերը, բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է բաժնի աշխատանքային ծրագրերի մշակմանը, իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է ունենալ`
 առնվազն միջնակարգ կրթություն առանց աշխատանքային ստաժի և փորձի.
 Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Տեղական ինքնակառավարման մասին», «Համայնքային ծառայության մասին», «Ներքին աուդիտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության կառավարության 11.08.2011թ. «ՀՀ ներքին աուդիտի մասնագիտական գործունեության ստանդարտները» թիվ 1233-Ն որոշման, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 17.02.2012թ. «ՀՀ հանրային հատվածի ներքին աուդիտի ձեռնարկների և ներքին աուդիտի կանոնակարգի մշակման ուղեցույցները հաստատելու և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2002թ. դեկտեմբերի 30-ի թիվ 934-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 143-Ն և այլ հրամանների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավաական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
 համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
 ռուսերեն լեզվի իմացություն:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել.
1. գրավոր դիմում (տրվում է հանձնաժողովի անունից)
2. համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնն զբաղեցնելու համար քաղաքացու մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճեները` բնօրինակների հետ միասին.
3. հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 1801-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով.
4. հայտարարություն այն մասին, որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
5. «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի «ե» կետի պահանջը բավարարելու նպատակով արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասային կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք.
6. մեկ լուսանկար (3x4 չափսի).
7. անձնագրի պատճենը:
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել անձամբ` անձը հաստատող փաստաթղթով (անձնագիր): Փաստաթղթերն ընդունվում են 2013թ. սեպտեմբերի 20-ից Ալավերդու քաղաքապետարանի աշխատակազմում և Լոռու մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչությունում ամեն օր, ժամը 1000-ից մինչև 1800-ը` բացի շաբաթ, կիրակի օրերից: Ներկայացվող փաստաթղթերի պատճեների հետ միասին անհրաժեշտ է ներկայացնել նաև դրանց բնօրինակները: Ներկայացրած փաստաթղթերի պատճեները ետ չեն վերադարձվում:
Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարին ծանոթանալու համար կարող են դիմել Ալավերդու քաղաքապետարանի աշխատակազմ ք. Ալավերդի, հեռ.` (0253) 2-41-02 և Լոռու մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչություն (1-ին հարկ, հեռ.` (0322) 2-21-04):
Մրցույթը կկայանա 2013թ. հոկտեմբերի 22-ին ժամը 1100-ին` Ալավերդու քաղաքապետարանում:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2013թ. հոկտեմբերի 04-ը:

ԱԼԱՎԵՐԴՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ` ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎՅԱԼ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Ալավերդու քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի երկրորդ կարգի մասնագետ (ծածկագիր` 3.3-10)
Քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի երկրորդ կարգի մասնագետը ենթակա և հաշվետու է բաժնի պետին, չունի իրեն ենթակա աշխատողներ, չունի աշխատանքների կազմակերպման, ծրագրման, համակարգման, ղեկավարման և վերահսկման լիազորություններ, պատասխանատվություն է կրում իրավական ակտերի պահանջները և իրեն վերապահված լիազորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու կամ վերազանցելու համար:
Բաժնի պետի հանձնարարությամբ` մասնակցում է հիմնախնդիրների լուծմանը, որոշումների ընդունմանը և հանձնարարականների կատարմանը:
Քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի երկրորդ կարգի մասնագետը կատարում է բաժնի պետի հանձանարարությունները` ժամանակին և պատշաճ որակով, իրականացնում է բաժնի փաստաթղթային շրջանառության, պահպանության և արխիվացման, ստացվող գրությունների պատասխանների կազմման աշխատանքներ, բաժնի պետի հանձնարարությամբ և իր լիազորությունների սահմաններում մասնակցում է քաղաքաշինական, բնապահպանական և բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման, կազմման աշխատանքներին, բաժնի պետի հանձնարարությամբ լրացնում է ճարտարապետահատակագծային առաջադրանքները, շինարարության թույլտվությունները, իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է ունենալ`
 առնվազն միջնակարգ կրթություն` առանց աշխատանքային ստաժի և փորձի.
 Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին», «Համայնքային ծառայության մասին», «Քաղաքաշինության մասին», օրենքների, «Քաղաքացիական օրենսգրքի», «Հողային օրենսգրքի», աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավաական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
 համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
 ռուսերեն լեզվի իմացություն:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել.
1. գրավոր դիմում (տրվում է հանձնաժողովի անունից)
2. համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնն զբաղեցնելու համար քաղաքացու մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճեները` բնօրինակների հետ միասին.
3. հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 1801-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով.
4. հայտարարություն այն մասին, որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
5. «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի «ե» կետի պահանջը բավարարելու նպատակով արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասային կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք.
6. մեկ լուսանկար (3x4 չափսի).
7. անձնագրի պատճենը:
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել անձամբ` անձը հաստատող փաստաթղթով (անձնագիր): Փաստաթղթերն ընդունվում են 2013թ. սեպտեմբերի 20-ից Ալավերդու քաղաքապետարանի աշխա-տակազմում և Լոռու մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչությունում ամեն օր, ժամը 1000-ից մինչև 1800-ը` բացի շաբաթ, կիրակի օրերից: Ներկայացվող փաստաթղթերի պատճեների հետ միասին անհրաժեշտ է ներկայացնել նաև դրանց բնօրինակները: Ներկայացրած փաստաթղթերի պատճեները ետ չեն վերադարձվում:
Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարին ծանոթանալու համար կարող են դիմել Ալավերդու քաղաքապետարանի աշխատակազմ ք. Ալավերդի, հեռ.` (0253) 2-41-02 և Լոռու մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչություն (1-ին հարկ, հեռ.` (0322) 2-21-04):
Մրցույթը կկայանա 2013թ. հոկտեմբերի 22-ին ժամը 1100-ին` Ալավերդու քաղաքապետարանում:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2013թ. հոկտեմբերի 04-ը:
 

Հայտարարված է` 19.09.2013

Վերջին ժամկետը` 04.10.2013

Պատասխանատու անձ` Դ.Մանուչարյան
Հասցե` ք.Վանաձոր,Լոռու մարզպետարան,1-ին հարկ,107սենյակ
Հեռ.` 032240927



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 16:54:28