Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղեր

  

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ՝ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հողաշինության և հողօգտագործման բաժնի (մարզային հողային պետական տեսչության) առաջատար մասնագետ (ծածկագիր` 65-3.3-7)

1. Բաժնի պետի հանձնարարությամբ ուսումնասիրում և վերլուծում է հողաշինության և հողօգտագործման բնագավառում Մարզի տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունը, ամփոփում է դրանց արդյունքները և ներկայացնում համապատասխան առաջարկություններ:
2. Իրականացնում է Մարզի հողերի օգտագործման սխեմաները Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի նախապատրաստման, Մարզպետի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հողերի օտարման և օգտագործման տրամադրելու, ինչպես նաև Մարզի հողային հաշվեկշռի կազմման հետ կապված աշխատանքներ:
3. Մասնակցում է Մարզի տարածքում հողաշինարարության, հողօգտագործման, հողերի պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացման, ապօրինի հողօգտագործման կանխման, կասեցման և վերացման աշխատանքներին:
4. Իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
 

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`
- բարձրագույն կրթություն,
- քաղաքացիական ծառայության պաշտոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ,
- սույն պաշտոնի անձնագրի 10-րդ կետի «բ» ենթակետում նշված իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում,
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն, անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև սույն պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում (Ցանկեր N 1, 2):
 

Մրցույթը կանցկացվի 13.07.2013թ.` ժամը 11.00-ին, Լոռու մարզպետարանի շենքում (ք. Վանաձոր, Հայքի հրապարակ):
 

Դիմող ՀՀ քաղաքացիները Մարզպետարան պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
- դիմում` մրցութային հանձնաժողովի անունով (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
- տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին,
- արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
- մեկ լուսանկար` 3x4 սմ չափսի,
- անձնագրի պատճենը:
 

ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր:
 

ՀՀ քաղաքացիները մրցույթին ներկայանում են անձնագրի, դիպլոմի, աշխատանքային գրքույկի, իսկ արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակներով:
 

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9.00-ից մինչև 12.00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 26.06.2013թ.:

Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմ (ք. Վանաձոր, Հայքի հրապարակ, հեռ. 2-10-24):
 

Հայտարարված է` 17.06.2013

Վերջին ժամկետը` 26.06.2013

Պատասխանատու անձ` Ա. Օհանյան
Հասցե` Լոռու մարզպետարան, հողաշինության և հողօգտագործման բաժին
Հեռ.` (0322) 2-24-99



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 16:54:28